Irates.am-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, կրթության և գիտության նախկին նախարար Աշոտ Բլեյանից հետաքրքրվեց, թե արդյոք մեր հասարակությունն ունի՞ բավարար ներուժ` պայքարելու հանուն իր ինքնիշխանության և անկախության:

«Ես ասել եմ` մեկնարկը տրված է: Ես շատ կուզենամ, որ այդ ուժը լինի: Ես պետք է նպաստեմ դրան: Երբ մարդը իր գործը չի դարձնում իր եղբորը, իր ընկերոջը օգնելը, սկսում է կռռալ կամ ենթադրություններ անել, մենք ոչինչ չենք շահում: Անհատի ինքնորոշումն է, որ կարող է բերել հավաքական ինքնորոշման: Պարզվում է, որ մենք անհատական մակարդակով չենք նվաճել այդ անկախությունը, իսկ դա դառնում է հավաքական կորուստ կամ վտանգ: Այդ վտանգը կզգա՞ հասարակությունը, այդ վտանգը կհամախմբի՞ հասարակությանը` իր առողջ, չօգտագործված ներուժով։ Մեր հույսը դրա վրա է: Եկեք կենտրոնանանք դրա վրա և կարողանանք դրսևորել ազատ ապրելու մեր ուժը»,— ասաց Աշոտ Բլեյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Միլիտարիստական Ռուսաստանին չի կարելի անլուրջ մոտենալ»

— Պարոն Բլեյան, «Ժամանակն է սովորել Ռուսաստանում» խորագրով անցկացված օլիմպիադայի հաղթողները կմեկնեն ՌԴ՝ սովորելու որևէ բուհում, ապա այդ երկրում քաղաքացիություն ստանալու: Որպես կրթահամալիրի ղեկավար՝ ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

Քննական կենտրոնից պետք է վաղուց անցում կատարեինք «կյանքի դպրոցի»

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով կրթական ոլորտի բարեփոխումների անհրաժեշտությանը, ասաց, որ մասնավորապես հանրակրթության հարցում Հայաստանը ստիպված էր ընտրություն կատարել «քննական կենտրոնի» և «կյանքի դպրոցի» միջև:

Ուսուցման հիմքում այլևս մտապահումը չի լինի

Միցիո Կակու Հարցազրույց 2013-ին «Նյու Յորք թայմս» թերթը Միցիո Կակուին անվանեց Նյու Յորքի ամենախելացի մարդկանցից մեկը: Ճապոնական ծագումով ամերիկյան ֆիզիկոսը մի շարք հետազոտություններ է կատարել սև խոռոչների և տիեզերքի ընդլայնման