Կրթահամալիրի դպրոցներում, Քոլեջում 2018-2019 ուսումնական տարվա ընդունելությունը շարունակվում է։ Ներկայացնում եմ 6 տարեկանների առաջին դասարաններում ընդունելության արդյունքները՝ սովորողների թիվը, գրանցված պայմանագրերով-վճարումներով.

  • Արևելյան դպրոց-պարտեզում՝ Տաթև Թամազյանի, Մերի Գրիգորյանի՝ 51.
  • Արևմտյան դպրոց-պարտեզում՝ Արմինե Գյոնջյանի, Լուսինե Պետրոսյանի դասարաններում՝ 52.
  • Հյուսիսային դպրոց-պարտեզում՝ Կարինե Խառատյանի դասարանում՝ 29.
  • Հարավային դպրոց-պարտեզում՝ Լուսինե Գասպարյանի դասարանում՝ 24։

Դպրոց-պարտեզներում սահմանված կարգով ընդունելությունը 1-ին դասարանում՝ առանց խոչընդոտի, չենք ընդհատում. չենք կարող չհարգել հեղինակային կրթական ծրագիրն ընտրող ծնողի, երեխայի իրավունքը։ Սակայն որևէ պայմանով-պատճառով չենք կարող թույլ տալ դասարանում սովորողների՝ ուսումնական պլանով, ուսումնառության պայմանագրով որոշված առավելագույն թվի գերազանցում։ Ահա ինչու, այսօր սիրով-հարկադրված թույլատրեցի  6 տարեկանների մի նոր դասարանի գործունեությունը Հյուսիսում. հատկացված է ուսումնական սրահը, ստեղծված են հեղինակային կրթական ծրագրի պահանջով պայմանները։ Սա նշանակում է, որ Հյուսիսային դպրոց-պարտեզի նոր առաջին դասարան են գնում բոլոր այն վեց տարեկանները, որ այսօրվանից սկսած դիմում են նաև մյուս դպրոց-պարտեզներ։ Ծնողները պիտի իմանան, որ սա նաև իրենց երեխայի շահերից է բխում, ներկայացված բոլոր առաջին դասարաններում իրականացվող կրթական ծրագիրը նույնն է, կրթահամալիրում սովորողները դպրոցից դպրոց ազատ տեղաշարժի հնարավորություն ունեն, և եթե իրենց նախընտրած դպրոցում-դասարանում հետո տեղ ազատվի, իրենք կարող են տեղափոխվել իրենց ընտրությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հունվարյան նախագծային ուսումնական ճամբարի ամփոփում

Գիտեք՝ հունվարի 27-ին՝ ուրբաթ օրը, 2016-2017-ի ուսումնական-նախագծային ճամբարային հունվարի վերջին օրն է. սկսում ենք ամփոփել դրա արդյունքները։ Շնորհակալ եմ կրթահամալիրի էլ. փոստում իմ կոչով հունվարի 24-ից սկսած կրթահամալիրային քննարկման համար։ Ընդհատել չի

Կարևոր է ծնողների պահանջկոտությունը, նրանց պահանջների կոնկրետությունը, հետևողականությունը և աջակցությունը

Հարգարժան տիար Բլեյան, Ես և ամուսինս ապշած ենք, թե ինչպիսի պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերեցիք իմ բողոքին, որի համար անչափ զգացված ենք և շնորհակալ։ Ի սրտե Ձեզ աշխարհի բարիքն ենք մաղթում։ Իբրև

Մայիսի 30-ի ճամբարային մեկնարկի աչքալուսանքով…

Հունիսյան ուսումնական ճամբարների հարգելի ղեկավարներ, մասնակիցներ, ճամբարների գործունեությունն  այսօր մեկնարկեց։ Լավ է, որ կրթահամալիրի  Գեղարվեստի ղեկավար Քնարիկ Ներսիսյանը, որ նաև պատանեկան աշխատանքի ճամբարի Գեղարվեստի ջոկատի հրամանատարն է, հունիսի 13-17-ի Բանգլադեշյան պլեների