«Ռոբերտ Քոչարյանի չարությունն իրեն կործանեց: Թող տանջվի, մեղքերը քավի»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց 2000-ականների սկզբին Ռոբերտ Քոչարյանի առաջին հարվածի տակ ընկած քաղաքական գործիչներից մեկը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ ընդգծելով. «Ես հավատում եմ և՛ Աստծուն, և՛ արդարադատությանը, գալիս է հատուցման պահը»:«Հերթական անգամ արժանին մատուցենք Նիկոլ Փաշինյանին իր հաստատակամության համար, հասարակությանը տված խոստումը կատարելու համար,- նշեց Ա. Բլեյանը՝ անդրադառանալով Մարտի 1-ի բացահայտման իրողությանը: – Ես ենթադրում էի, որ Ռոբերտ Քոչարյանը չի ներկայանա, ձև կգտնի խուսափելու, բայց լավ է, որ եկավ: Բայց հանցագործությունը համարվում է բացահայտված, երբ պատժվում են հանցագործությանը մասնակցած բոլոր մեղավորները»:

98-ից ի վեր ականատես ենք եղել քաղաքական հետապնդումների, քաղաքական սպանությունների, որի կուլմինացիան Հոկտեմբերի 27-ն էր: Ա. Բլեյանի կարծիքով՝ հնարավոր է, որ Ռ. Քոչարյանին մեղադրանք առաջադրվի նաև Հոկտեմբերի 27-ի և այլ սպանությունների համար: «Չպետք է հորթի խանդավառվությամբ տարվենք․ Քոչարյանի կալանավորումը կարող է առաջացնել ներքին և արտաքին մարտահրավերներ: Չպետք է արխայնանանք, պետք է գործողությունների շարք իրականացնել՝ կանխատեսելով: Հասարակությունը նույնպես պետք է գործի, համախմբվի, պետք է ավելի բաց հետևի պրոցեսներին»:«Քոչարյանի գալով՝ զգացել եմ առաջին լուրջ վտանգը»,- նշեց մեր Բլեյանը՝ անդրադառնալով 98թ-ի ընտրություններին, երբ նախագահի թեկնածու էր նաև ինքը:

Մանրամասն՝ տեսանյութում:

[youtube https://www.youtube.com/watch?v=CdZgu7n-f94&w=560&h=315]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ծրագրերը անընդհատ փոխելը բան չի փոխելու, եթե սովորողը սպառող է մնում

Լրագրողական հետաքննություն Երևանի Ավագ դպրոցներում տիրող վիճակի մասին

Համահավաք ԲԱՆականություն-2016. հայկական քաղաքաԿՐԹՈՒԹՅԱՆ հարացույցը

Tert.am-ի «Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագծին է միանում, թերևս, ամենակարևոր ու զգայուն ոլորտը՝  կրթությունը: Այն նախասահմանված է որպես երկրի բանականություն, անվտանգության,  մարդու և ամբողջական էթնոսի ազատության ու բարոյականության ցուցիչ: Եվ սահմանված է

Սերնդին փոխանցելու խնդիր ունենք. չի կարելի անպատասխանատու լինել…

Հայերի և հարևան ժողովուրդների միջև ինչ-որ թույն կա, պետք է հաղթահարենք դա, դառնանք անհիշաչար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանը։