Մարմարյա սրահում մի պահ ինձ թվաց, որ Դավիթ Բլեյանը դառնում է անտանելի ու մինչ պտույտ գործեցի, որ ուսուցիչ Լուսինե Փաշայանի կամ Արմինե մայրիկի օգնությանը դիմեմ (հեշտ չէր, բոլորը ու յուրաքանչյուրը՝ հանդիսավոր-ծիսական)։ Մեկ էլ Լիլիթ դաշնամուրի ուսուցիչը թևիս կպավ․«Տիա՛ր, Դավթի՜ն  տեսեք․․․»։ Դավիթը՝ բեմի վրա կանգնած, հերթական երգչախմբի ու «Սեբաստիո» ազգային նվագախմբի արանքում, իր երգչուհի քույրիկ Մելինե Մարտիրոսյանի ու իր շվիի ուսուցիչ Աննա Հովհաննիսյանի արանքում, կլանված մե՛կ պատանի խազերին է նայում, մե՛կ նվագախմբին․․․

Մարդ Դավթի զգացողությունը՝ տեսածից, լսածից, ձայն, պատկեր, խոսք, գործողություն-միտք դարձներ․․․ Եվ այսպես քանի՜ րոպե․․․ Համոզված եմ, որ մեր լողափային ճամբարների տասնյակ հարսանքավոր երեխաներ այսպիսի կենտրոնացում ունեցան, իրենց հետ իրենց անսովոր (իսկական) հարսանեկան ուրախությունը տարան։

Դեռ երկար ամեն մեկս երեկվա հարսանիքում մեզ կփնտրենք։ Այսօրվա շաբաթն ու վաղվա կիրակին սրա համար ու նաև ձեր նկարած-ձայնագրածը-տեսագրածը եթեր տալու համար են ստեղծված․․․

Հանդիսատեսի համակրանքը, թե հարսանյաց 60 րոպեն ուրախության կտորների բաժանենք, Միքայել փեսայի ու Տաթև հարսի հեծանվային մուտքինն էր, Արևմուտքում մեր իրենց աղջկա հարսանյաց հագուստի զուգումը, Ավագ դպրոցի «Հոյ Նազան»-ը․․․ Ամբողջ ուրախությունը՝ որպես սեբաստացիական համերաշխություն-ճաշակի-ինքնավարության դրսևորում․․․

Որգևորված Մարթան ուզում է հունիսի 22-ի հարսանյաց ուրախության պատվերը որոշակի դարձնի․․․ Ինչպե՞ս կարելի է առանց նախօրոք հայտնի հարսի-փեսայի ուրախության պատրաստությունը տեսնել․․․ «Բարեկամություն» ճամբարով մենք այդպիսի խնդիր ունենք․ ծիսական ուրախության, որպես մանկավարժական մեր նորարարության փոխանցումը․․․ Հետաքրքիր է, չէ՞, հունիսի 29-ի իսկական հարսանիքին ընդառաջ հունիսի 22-ի ուրբաթ-հարսանեկան համերգի կազմակերպումը․․․ «Բրախե՜ք․․․» ,- կասեր Նունե Մովսիսյանի պապը, ազատություն տվեք ձեր անհոգ ստեղծականությանը, եղեք ավելի անլուրջ ու թեթև, քան Նելի Փիլոյանը․․․ Ամենօրյա խմբային հավաքները միս ու արյուն կհաղորդեն մեր առաջիկա ուրբաթին․․․

Իսկ Խորենն ու Լուսոն երեկ-այսօր-վաղը սայլի հարց պիտի լուծեն. հունիսի 29-ի մեր հարս-աղջիկը Հարավից է դուրս գալու. Արան ու Շամիրամը սայլով պիտի անցնեն ճամփան երկաթգծով-ագարակով-Արևմուտքով մինչև Մայր դպրոց…

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
#1407

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ու երևո՞ւմ է մարդը… Թող առաջ անցնի…

«Առավոտ էր: Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը…» Շարունակությունը ըստ Րաֆֆու հայտնի գրի. ահա հղումը… Իսկ իմ վեպի ուրբաթ օրվա առավոտն այսպիսին էր ահա. երբ ճանապարհեցի Դավթին՝ խրոխտ, լողի պարագաներով լի ուսապարկով իր

Ինչո՞ւ ես չեմ կարողանում հաշվել աստղերը

Շաբաթ երեկոյան Դավիթ Բլեյանի հետ Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանով, Հյուսիսային պողոտայի նորոգված այգով խաղալով տուն ենք գալիս… Պարտեզից հետո Դավիթը հավեսով-լույսով խաղացել է Զառա-Լիլիթ Առաքելյաններ արմաղանների հետ, խոսեցրել նրանց… Հիշեցնեմ,

Եթե ուզում ես երջանիկ լինել, եղիր…

Կարդացի երջանիկ մարդկանց 13 սովորությունները, որպես թեսթ լրացրի. ես երջանիկ մարդ եմ: Թող ընթերցողն էլ լրացնի, տեսնենք նույն ուղղությա՞մբ ենք նայում… Դժբախտ դեպքերի տեսականին ավելացավ ևս մեկով՝ հոսանքահարություն. 2015թ.-ի հունիսին