Ասուլիսը իմ ընտրությունը չէ-հաղորդակցվելու կերպը չէ, բայց Հայելու Անժելային հերթական անգամ մերժել չէր լինի… Լավ է, դինամիկ եղավ, խիտ… չհասցրեցի ո՛չ ձանձրանալ, ո՛չ… զայրանալ, ո՛չ էլ ասուլիսից հետո ներկա լրագրողներից փոխանցվող հայտնի հուսահատությունն ինձ պատեց… Եկել էին պատրաստված, հարցերով, ես հետաքրքիր էի իրենց, ես էլ, ինչպես միշտ առանց փակագծերի խոսեցի՝ ուղիղ իմ ասելիքով… Ճանապարհը Բանգլադեշից մինչև կենտրոն աշխարհագրական,  «Բյուզանդի 1/3, 4-րդ հարկ» հասցեով շենքը Վերնիսաժի կպած, Յուրա Գանջալյանի հոգատար ուղեկցությամբ, անցավ աննկատ սիրելի Մերի Թոռունյանի և Տիգրան Արամյանի հետ օգտակար զրույցով… Իմ գործի համ ու հոտը էսպիսի կենդանի շփումն է, փոխանցումը… Լուսաբանումների վերնագրերը իմ իշխանությունից դուրս են. միայն թե չմիջամտեն իմ խոսքին-չաղաղվի ասածս ասուլիսում… Դե, եղավ-անցավ, ան-ցա՞վ՝ առանց ցա՞վ, հարցնում եմ: Անցուկը մոռցուկ կըլլա… Իմ սիրածներից է:

Լուսինե Դավությանը, իր երեկվա մենահամերգով «Սեբաստիա» սրահում, Արմեն Խաչատրյանը՝ իր ուղիղ խոսքով, իր առաջին դպրոցի՝ Երևանի կույրերի թիվ 14 գիշերօթիկ դպրոցի դասընկեր Նառայի ներկայությունը համերգ-հանդիպմանը-արձագանքը… հուզեցին ինձ… Մի վայրում երեք կույր, հետաքրքիր-ամբողջական-ինքնուրույն կյանքով, երիտասարդ մարդիկ, ինչպես Արմենը… Իմ խոսքի մեջ միամիտ-թռած «Արմե՛ն, տեսնո՞ւմ ես»-ին Արմենն իրենց բնորոշ համլետավարի (Արմենը, հիշում եք, իմ միշտ ընկեր ճարտարապետ Համլետ Խաչատրյանի որդին է, 1994-ից՝ մեր սովորողը, մեր ավագ դպրոց-վարժարանի շրջանավարտը, նշանավոր Արեգի ու Սոնայի հայրիկը, ով իր Աննա կնոջ հետ շարունակում են Աստծու հաջողությամբ, հանրային ուշադրությամբ պայքարը հանուն չորս տարեկան Արեգի ողջության) հումորով  պատասխանեց.
— Տիա՛ր, հիմա սկսում եմ տեսնել…
Ովքե՞ր են հիմա սովորում Արմենի, Լուսինեի, Նառայի՝ ««Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հ. 14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ» իրավաբանական անունով, «Մամիկոնյանց փող., 31 շենք» հասցեով ուսումնական հաստատությունում… Երեկվա համերգը յուրահատուկ մի նախագծի մեկնարկ էր այսպիսի մի ճանաչման, համընդհանուր ներառական մի կապի, որ յուրաքանչյուրը, որ հայտնվել է իր նմանների հետ այսպիսի հաստատությունում, սկսի մեր կապի-կրթական ցանցի միջոցով տեսնել…

Քնարիկ Ներսիսյան և ընկերները իրենց «Հակաբացիլ Կոմիտաս երևանյան թաղերում» նախագծով սկսո՞ւմ են, հարցնում եմ, մի նոր կապի հաստտում… Քանի՞ այսպիսի վերագտնումներ կլինեն… Վերոնիկա Գևորգյանը՝ հայտնի «Սեբաստիա» մանկապարտեզի հայտնի տնօրենը, մեզ սիրելի է իր ընտանիքով, նրա Ալեքսանդր տղան մեր թիվ 183 դպրոցի հիմնադիրներից է՝ մեր Գոգը, մեր ընկերը, իմ կուրսեցին…

Հունիսյան ուսումնական ճամբարների, պարտեզների հետ Բանգլադեշում մեր կյանքը սկսում է թափ հավաքել, բազմազան-նախաձեռնողական դառնալ… Ինչպիսի՞ զարգացում կունենա այն իր դպրոցական մասով, ուսումնական պլանով որոշված այս շաբաթվանից հետո… Ի՞նչ կյանքով կսկսի ապրել հունիսի 11-ից մեր ստեղծած Շկիդ հանրապետությունը… Մեր հունիսյան մեդիան էլ, իր ֆիզիկական արտացոլանքի նման, ավելի հետաքրքիր էր-բազմազան… Արմինե Թոփչյանին խնդրեցի այսպիսի մի ուսումնասիրության՝ հունիսի 1-ով սկսած օրերը ուսումնական ֆեյսբուք ցանցում, սեբաստացիականը հանած, ի՛նչ են գրում, պատմում, ներկայացնում բոլոր տարիքի ու կարգի երեխաների մասին երկու տարեկան մսուրայիներից սկսած մինչև 18 տարեկան՝ 12-ամյա պարտադիր դպրոցի շրջանավարտը… Թերլեմեզյանի անվան քոլեջի նկարիչ-դասավանդող-մեր նախկին ուսուցիչ, շրջանավարտի հայրիկ Դավիթ Դավթյանի առաջարկից ի՛նչ համատեղ նախագիծ դուրս կգա. Սևանի մեր «Ժայռում» համատեղ ճամբարը նկարիչ-պատանիների՝ կրթահամալիրի Ավագ դպրոցի, քոլեջի և ուսումնարանի, առաջիկայում ինչ տեսք-զարգացում կունենա… Սևանի «Ժայռ» վճռական ուսումնամարզական հավաքի են մեկնում մեր հիմնական կրթության շրջանավարտները… Ու լավ են անում:

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
#1397

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նույն կերպ ճանապարհում ենք 2014-ն ու դիմավորում 2015-ը

Սվետա Ճաղարյանը՝ իր երաժշտության ուսումնական կենտրոնով, այս անգամ` Լիլիթ Առաքելյանով, Հասմիկ Մաթևոսյանով, Լիլիթ Գրիգորյանով, Տաթև Աղաջանյանով, ամանորյա իսկական նվեր մատուցեց մեզ երեկվա համերգով… Երաժշտությունը, եթե հանրակրթություն է, կարող է ուսուցանվել-յուրացվել-ազդել մարդու

Ինչպիսի՜ երջանիկ գոյություն՝ լավ դպրոցը, մարդու, նրա համար…

Բլեյան կրթական բաց ցանցի հանրային-պաշտոնական հրապարակային մեկնարկի օրվանից Բլեյանի դպրոցի՝ հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական հետազոտական միավորման, նրա ամեն մի մանկավարժական աշխատողի, օղակի վարքը, աշխատողի-սովորողի անհատական պլանը,

Ի՜նչ կին… Մարիամ Միրզախանի

Մեր ժամանակի ամենա-ամենա-ամենականացին էր, մաթեմատիկոս, իրանցի. 40 տարեկանում մահացավ… Ճանաչո՞ւմ էինք նրան՝  ԱՄՆ Ստենֆորդի համալսարանի պրոֆեսորին, որ 2014թ. Հարվարդի համալսարանում մաթեմատիկայի գծով դոկտորի աստիճան է ստացել, իսկ 2014-ին դարձել առաջին