«Պետք է զգանք նախևառաջ, որ մենք ենք այսօրվա, մեր կյանքի տերը, և՛ դառնալ գործընկեր քո իշխանությանը, քո Նիկոլին, քո Նիկոլի ստեղծած կառավարությանը մասը կազմել, և՛ նրա հետ քննարկել, վերահսկել իր գործունեությունը: Եվ եթե ինքնաբուխ, հախուռն ես անում, պետք է կարողանաս վերադառնալ քեզ, քեզ կանգնեցնել, պետք է առաջնայնությունները որոշվեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ անդրադառնալով վերջին օրերին տարբեր վայրերում տեղի ունեցած բողոքի ակցիաներին:

Աշոտ Բլեյանի կարծիքով՝ անհրաժեշտ են նախ տեղերում կազմակերպել քննարկումներ, իսկ վերածել անկայունության, նշանակում է՝ չզգալ քո իշխանությունը:

«Կառավարությունը շատ կարևոր խնդիր ունի, որպեսզի էս ինքնակազմակերպումը համակարգի, ուղղորդի, որ կառավարության անդամները դառնան ոչ թե հարց լուծողներ՝ նրանք այսօր չեն կարող նման բեռի տակ մտնել, այլ կատարեն համակարգողի, աջակցողի գործառույթներ»,- նշեց պարոն Բլեյանը:

Աշոտ Բլեյանն առաջնորդվում է հետևյալ բանաձևով. «Հաջողությունը ընդհանուրիս հաջողությունն է, որովհետև սա մի բացառիկ հնարավորություն է ստեղծելու մեզ արժանի կյանք, հասարակություն: Իսկ ձախողելը ես բացառում եմ, որովհետև դա իմ՝ որպես անձ, որպես քաղաքացի, վերջը կլինի»:

Մանրամասները՝ տեսանյութում:
[youtube https://www.youtube.com/watch?v=Beyl-HMZ1YU]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Առանց բազմակուսակցական համակարգի չենք կարող խոսել քաղաքական դաշտի վերականգնման մասին

«Բոլորի ջանքերն ուղղված են ԱԺ ընտրություններին: Առանց բազմակուսակցական համակարգի մենք չենք կարող խոսել քաղաքական դաշտի վերականգնման մասին. դա օրակարգային խնդիր է»,- այս մասին «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի»

«Կռռալու փոխարեն օգնիր ընկերոջդ»

Irates.am-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, կրթության և գիտության նախկին նախարար Աշոտ Բլեյանից հետաքրքրվեց, թե արդյոք մեր հասարակությունն ունի՞ բավարար ներուժ` պայքարելու հանուն իր ինքնիշխանության և անկախության: