Դուք եք հեղինակը ձեր գործի․ հունիս ենք նախագծում, հեղինակային դպրոցների բաց ցանցով, կրթահամալիրի՝ ցանցում գործող հանրակրակրթական դպրոցների, նախակրթարանների, քոլեջի, ուսումնական կենտրոնների սովորողներ-սաներ-մանկավարժական աշխատողներ, ցանցի նկատմամբ իրենց կարգավիճակը որոշող այլ ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ նախադպրոցական, սովորողներն ու տարբեր կարգի մանկավարժական աշխատողներ, այդ թվում՝ ո՛չ հայաստանյան․․․Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա, թվով 13-րդ մայիսյան հավաքի հինգ օրերին մասնակից ոչ սեբաստացիների գրոհը, մայիս ամսվա համար արդեն հերթագրված հանրապետության դաստիարակների ու աշխատանքի համար դիմած քառօրյա վերապատրաստման մասնագետների ցուցակները հաստատում են գործնական հետաքրքրությունը, որ կա կրթահամալիրում մշակվող, կազմակերպվող ու ցանցով տարածվող մանկավարժության, հեղինակային կրթական ծրագրի ցանցում ընդգրկվելու նկատմամբ․․․ Հուզելու աստիճանի ազդեցիկ էին այն ոգևորվածությունը, որ արտահայտեցին Վրաստանի Բոլնիսի «Դավիդիանի» և Թբիլիսիի «Իվերիա» միջնակարգ դպրոցների ներկայացուցիչները ցանցում շուտափույթ ընդգրկվելու մասին, այն նշանակությունը, որ նրանք տալիս են իրենց ներկայացրած համաձայնագիրը օր առաջ ու հանդիսավոր հաստատելուն․․․ և այդ առաքելությամբ հունիսին իմ Թբիլիսի-Բոլնիս այցելելու հրավերը-պարտադրանքը՝ ցանցին իրենց դպրոցների մասնակցությունը հաստատելու համար։

Անհանգստացնող է այն շփոթը, որ համակել էր երեկ հայաստանյան մարզերի՝ Շիրակի, Արագածոտնի դպրոցների մանկավարժական խմբերին։ Սովորող-ուսուցիչների քանի՜ խումբ կար կրթահամալիրում, ու բոլորը նույն վախով… ստիպված են, չեն ուզում բաժանվել, ուզում են շարունակ լինել-զգալ-ապրել մեր հեղինակած կրթական միջավայրում՝ կրթահամալիրի Բանգլադեշ համայնքում, ինչպես Հանրապետության հրապարակում ապրիլ-մայիսյան օրերին, բայց պիտի գնան, ու անհրաժեշտ վերադարձի-նոր դարձի վստահություն չունեն․․․ Այո՛, այդպես է… Բայց ինձ էլ չի ոգևորում այսպիսի ներկայությունը-միասնությունը, եթե հիմքում փախուստն է իր իրականությունից, իր կրթական համայնքից, գյուղից, քաղաքից, աշխատանքից․․․ իր երկրից․․․ Հեղինակային դպրոցների, հեղինակային մանկավարժության բաց ցանցը առաջանում-զարգանում-ծավալվում է, գոյության իրավունք ունի՝ որպես քո ազատ ընտրությամբ զբաղմունքի-աշխատանքի, կրթության, մասնագիտական գործունեության միջոցով քո երկրի վերստեղծման մասնակից-հեղինակը դառնալու ճանապարհ-ուղեցույց․․․

Ահա ինչու, սեբաստացինե՛ր բոլոր կարգերի, որպես ցանցի նախաձեռնող-երաշխավորներ, այս օրերին մեր խնդիրն է ամենասեբաստացիական հունիսյան շրջանի նախագծումը, դա նաև ցանցինը դարձնելը՝ իրենց մանկավարժության հեղինակների որոշման ճանապարհին, որպես հնարավորություն-միջոց… մեր միջև հաստատված հարազատությունը տեսանելի քայլ դարձնելը։ Ասել եմ, ասում եմ, հաստատում եմ՝ կրթահամալիրի բոլոր ծառայությունները, օղակները ցանցին են սպասարկում. կրթահամալիրի մանկավարժական աշխատողները՝ ցանցի որևէ դպրոցում աշխատելու որոշումը, վճռականությունը, կարողությունը հայտ դարձրած, պիտի իրենց անհատական պլաններում իրական-օգտակար, բաց դարձնեն օրացուցային հունիսը։

Չգիտեմ՝ կարողացա՞ ես փոխանցել այն մտահոգությունը, որ համակել-բաց չէր թողնում ինձ Գևորգին, Սուսանին, երեկ, անիրական լինելու աստիճանի տպավորիչ, լեցուն օրվա վերջում։ Փոխանակ ուրախությունը կրթահամալիրի մեդիակենտրոնում շարունակելու, ամենաբարի իրիկունը դարձնելու-տուն տանելու՝ ես, օրինակ, մտահոգ էի, խորը մտածումների մեջ… ինչպես Հանրապետության հրապարակի հաղթական տոնախմբությունների ժամանակ… Ինչպես Մայր դպրոցի Մարմարյա սրահի երեկվա Անուշ-Համբարձման տոնից հետո, երբ մենակ, քայլ-քայլ շոշափելով բարձրանում էի Արևելքով Հյուսիս-Կենտրոն, կրթահամալիրի Բանգլադեշի կանաչող անցումներով… Ինչպե՞ս ենք հունիսի, հուլիսի, օգոստոսի տապին պահպանելու, խնամելու այս թավշե հեղափոխությունը մեր մանկավարժության, երբ շուրջդ արձակուրդի բերած անհոգությունն է. որքան էլ հունիսը մեզ համար աշխատանքային է, հուլիս-օգոստոսը՝ բաց ուսումնական-լրացուցիչ կրթության-ճամբարային… Տեսնենք՝ ինչ լուծում կառաջարկի սրան պարտիզապուրակային գործի մասնագետների եռօրյա դասընթացը մայիսի 31-հունիսի 1-ի…

 Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1379

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երջանկությունը պիցա է… իմ գրի նման

Յուրա Գանջալյանի «Փետրվարի 26. հաշվետվություն ոչ թվերի լեզվով» հրապարակումը հաճույքով կարդացի: Շարունակեմ սկզբունքային նշանակության այս խոսակցությունը, որը կընդարձակեն, վստահ եմ, Լուսինե Բուշը, Իրինա Ապոյանը… Յուրայի հիշատակած, և ոչ միայն այդ սովորողները,

Կապույտի մեջ, կապույտի մեջ… Նոր տարվա ոգի՞ն…

Որտե՞ղ փնտրես նոր տարվա ոգին… Իմ գիրը այս շրջանում այդպիսի մի փնտրտուք է… Այս գիշեր, ողջ գիշեր, երեք անգամ արթնացումով ջանում եմ պատմել իմ հայտնագործությունների մասին… Չի ստացվում… Չե՞մ գտել…

Հեծանիվ հայտնագործելը որպես… այլընտրանք

Ի՞նչ պիտի անեի ես երեկ առավոտյան 8։30, եթե չլիներ… հեծանիվը: Պիտի հայտնագործեի: Հո տանը, մայրս կասեր, պուպուի նման չէի՞ նստի-մնա… Պուպուն էլ միայն մո՞րս հայտնի՝ իր ստեղծած արարածն էր… Վա՜յ,