Հարգելի՛ գործընկերներ,

Սույն թվականի մայիսի 21-ին, ժամը 12:00-ին հրավիրում ենք մամուլի ասուլիսի, որի ընթացքում ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչները կազդարարեն «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, կներկայացնեն ձևավորված միության կազմը, նպատակներն ու գործառույթները։

Մամուլի ասուլիսը տեղի կունենա «Մեդիա Կենտրոնում» (հասցե՝ փ. Սարյան, տ. 12, 3-րդ հարկ)։

Ասուլիսի բանախոսներն են «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» հիմնադիր անդամները՝

  • Արամ Փախչանյան՝  «Այբ» դպրոցի տնօրեն,
  • Հայկազն Նավասարդյան՝  ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի տնօրեն,
  • Աշոտ Բլեյան ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն,
  • Ռոբերտ Վարդանյան ՝ «Քվանտ» վարժարանի տնօրեն,
  • Արա Աթայան՝ «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, ԵՊՀ-ի դասախոս,
  • Սերոբ Խաչատրյան՝  կրթության փորձագետ, ԵՊՀ-ի դասախոս։

«Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միությունը»  ձևավորվել է  ՀՀ կրթական ոլորտի մի շարք ներկայացուցիչների՝ ուսումնական հաստատությունների և անհատների նախաձեռնությամբ՝ Հայաստանում այլընտրանքային կրթության զարգացման ու կրթական համակարգի բարելավման նպատակով։ Միության գործունեության հիմքը դրվել է կողմերի միջև ստորագրված հռչակագրով։
Միության անդամները, լինելով տարբեր մանկավարժական մոտեցումների կողմնակիցներ, համոզված են, որ համագործակցության և գաղափարների փոխանակման, ստեղծագործական որոնումների մթնոլորտը կնպաստի ամբողջ կրթահամակարգի զարգացմանը:

Հարցերի համար դիմել՝ «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» հաղորդակցությունների պատասխանատու Աննա Եղիազարյանին՝  հեռ. 055 789 784, anna.exiazaryan@gmail.com։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ողջույն, կրթահամալիր ջան…

Վաղուց չէինք զրուցել: Տեղեկացնեմ, որ արդեն ստացել եմ ՌԴ անձնագիր: Շատ երկար ու տանջալի պրոցես էր, բայց վերջի վերջո ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ: Այնպես որ հիմա ՌԴ քաղաքացի եմ…

Երևան քաղաքի քաղաքապետ պարոն Տ. Մարգարյան

Հարգելի պարոն Մարգարյան Հարավարևմտյան զանգվածի Առնո Բաբաջանյան պողոտայի վերգետնյան, որը կառուցվել է Հարավարևմտյան զանգվածի Բ-1 և Բ-4 թաղամասերի միջև, տարատարիք, բազմաքանակ մարդկանց շուրջօրյա անվտանգ  անցումն ապահովելու համար, իր նպատակին սկսել

Երկու նախագիծ

Շողիկ Պողոսյան Անահիտ Եղյան Նախագիծ 1. Դաշտային բույսերի ներմուծումը քաղաք Առաջարկում ենք «Բարձունքի հաղթահարում» նախագծի իրագործումից սկսած մեկնարկել այս նախագիծը։ Նախագծին կարող են մասնակցել սովորող, դասավանդող, ծնող, հանրության ցանկացած անդամ։ Նախագծի