Ինչո՞ւ անցա թվերին. Դավիթը հիմա շատ է սիրում թվեր, տառեր էլ է սիրում, կարդում է շուրջբոլորը հանդիպող ամեն ինչ:

Այսպես կլինի ու կլինի… ոչ մի բաժակաճառ չի փրկի: Ինչպես Դավիթ Բլեյանին ատամնաբույժի մոտ տանելը մեզ չփրկեց դատապարտված ելքից: Հայտնի է, որ այս զգույշ, շատ զգույշ, իմ ճանաչած ամենազգույշը չի թողնելու անծանոթ սպիտակխալաթավորին, հատկապես, որ լսել էր, գիտեր… Չես խուսափի:

Դավիթ Բլեյանը երեկվա իր օրվա մի մասն անցկացրել է փոքրերի խմբում:
– Դավի՞թ…
– Արամն իմ ընկերն է, գնացել էի ընկերոջս մոտ… Արգիշտիին (Արամի եղբայրն է) ասում եմ՝ հլը խոսա, չի խոսում՝ փոքր ա դեռ: Դրա համար էլ փոքրերի խումբ ա գնում…
– Բա Արամը (Արտեմ Խաչատրյանի երկրորդ տղան) ինչո՞ւ է փոքրերի խումբ գնում, խոսել չգիտի՞…
– Չէ, գիտի, տուտուզ ա ասում, պուպուլիկ, համ էլ ցույց ա տալիս…
– Բա ինչո՞ւ է գնում փոքրերի խումբ:
– Հո իր եղբորը մենակ չի՞ թողնի. ինքը մեծ ա: «Ապրես» ի՞նչ է նշանակում, հայրիկ (լողանալիս, երբ ես խրախուսում եմ Դավթին, իր ինքնուրույն-համարձակ նախաձեռնությունները-գործողությունները, հաճախ եմ օգտագործում «ապրես»-ը, «կեցցես»-ը)…
– Երկար լինի մարդ, միշտ լինի, երբ ուզում ես նայես ժամացույցին՝ ինքը լինի…
– Չնայես էլ՝ լինի՞, հայրիկ, առողջ ապրի, դու էլ իմանաս, ուրախանա՞ս…
– Ա՛յ, ապրե՛ս, Դավի՜թ,- ակամա-ուրախացած բացականչում եմ ես:
– Ապրե՜ս, Շուշան ջան, շուտ գաս՝ ես ու հայրիկն ուրախանանք…
Հասուն է մեր տղան. լարվել պետք չէ, զրուցել է պետք հետը, ինչպես ընկերոջ:
– Ստեփան հոպարը փետրվարի 19-ին քանի՞ տարեկան կդառնա, հայրիկ:
– Այս տարի՝ 62 տարեկան…
– Թումանյան պապի՞կը, հլը ասա տեսնեմ՝ կարո՞ղ ես հաշվես:
Դադար եմ առնում…
– 146 տարեկան դարձավ մեր պապիկը Թումանյան:
– Որ քո ծնունդը լինի, քանի՞ տարեկան կդառնաս:
– Այս տարի 60 տարեկան եմ դառնում… Ստեփան հորեղբորն ի՞նչ նվիրենք…
– Արի հաշվենք, հավաքենք քառակուսիները, լոտոներն ու տանենք նվիրենք, իրար հետ խաղանք…
Այդպես էլ անում ենք՝ 86 քառակուսի հաշվում ենք, հավաքում: Հետո, իջնելիս, աստիճան առ աստիճան, հաշվում ենք բոլորն ու սլանում. 81 աստիճան ունենք… Հետո, Ստեփանենց տանից գալիս հաշվում ենք Խանջյան փողոցի վրայի մեր վերգետնյա անցման բոլոր աստիճանները՝ բարձրանալիս, իջնելիս… Հիմա չեմ հիշում, ամեն անգամ, ի դեպ, թվերն ուրիշ են ստացվում, խառնվում են… մոռանում եմ… Ախր, շուրջբոլորը, ճանապարհին ինչ հանդիպի, հաշվում ենք: Դավիթը հաճույքով է հաշվում…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

5-6 տարեկանների, ընտրության-պարտադրանքի սահմանում

Արմինե մայրիկը, բնական է, կարևոր քունն է շարունակում առնել. կիրակի է, ես ու Դավիթ Բլեյանը խոհանոցում, պատշգամբային ճոճից հետո, մրգառատ մեծ սեղանի շուրջ հաղորդակցվում ենք. — Ո՞նց է արևը հասունացնում

Արի, այսպիսի օրից, շաբաթից հետո դեռ գրի, էլի գրի ու պատմի…

Էլ ի՜նչ պատմեմ, էլ ե՜րբ պատմեմ, ախր, ի՞նչը չեմ պատմել, բա՞ն է մնացել, որ չեմ պատմել, անուն-դեպք-միջադեպ-մտածում… Լավ, ինձ իմ գրում արձակուրդ չի հասնո՞ւմ, պիտի ասվածի նման վեց հարյուրիննսունինն օրվա

Թաղի, գերդաստանի ճանաչումով համայնքային կրթության մասին է իմ գիրը

Որքա՜ն կարելի է պարտադրել Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածքաշարը սովորողին, պատանուն՝ այդպես էլ անհաղորդ պահելով իր բնակավայրից, շրջակա աշխարհից, իր թաղից։ Գևորգ Հակոբյանի, Քնարիկ Ներսիսյանի, Սուսան Մարկոսյանի հետ Սահմանադրության օրով սահման