Մայիսը միշտ հաղթական-տոնական է, պայծառ, ամառնամուտ-ամառաբեր, շորաթափ… ավելացրեք, սրընթաց է… Ոչ մի օրացույց լրիվ չէ, քիչ է, Սուսան Մարկոսյանն ի՜նչ անի, երբ մեր ընտրյալ Նիկոլն է ուղիղ, Հանրապետության հրապարակի ուժով փոփոխություններ անում… Սովորել, լավ սովորել, ասել է, չէ՞, իր ֆեյսբուքյան տեսադիմումով յուրաքանչյուրիս… Ասել է թե՝ օր առաջ, ժամ առաջ ոչ միայն վերագտնենք մեր բնականոն գործունեության վիճակը, այլև քայլ անենք՝ մերժենք սոսկ իներցիան։

Մեր մայիսին ոչ միայն վարդն է բացվում, այլև հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան, թվով 13-րդ հավաքն է ծաղկում-կանչում, մյուս ամիսների նման մեր սովորածն ի մի բերենք, որպես մեր գործի հեղինակներ, հանրայնացնենք, մանկավարժական մեր հարթակում ներկայացնենք, հանրապետության ուսուցիչների՝ մեծացող ծավալով տարբեր դասընթացներով փոխանցենք…

Միջին դպրոցի հերթապահները պարարտացնում են պարտեզի հողը:

Գիտեք, Տաթև Բլեյանը, որ Վահան հերոսին ծնել, այնքան է մեծացրել, որ մայիսի 2-ից անցել է աշխատանքի: Հեղափոխությունը անհատական կյանքում այսպիսի փոփոխությունների է բերել. Տաթևն իմ համաձայնությամբ ընտրել է կրթահամալիրի քոլեջի ղեկավարումը… Վահանի-Արևիկի-Սամվելի ու Հրապարակի լիակատար աջակցությունը վայելող, հավաստագրով ղեկավարի ու քոլեջի համար նոր շրջան է սկսվում, իր գարունով պայծառ… Քնարիկ Ներսիսյանն էլ ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրով, որին բարեխիղճ ուսումնառությամբ երեկ արժանացավ, հեղափոխության շնչով ինքնավստահությունը-ստեղծական ուժը բազմապատկած, նոր հորիզո՞ն է նախագծում Հյուսիսի դպրոց-պարտեզի գեղարվեստին… Իմ լիակատար աջակցությունը Քնարիկին…

Այս տեսանյութը ցնցեց ինձ ու Բաբուջին, Բաբուջին՝ այնքան ու այնպես, տեսաք՝ ոնց ֆիզիկական միջավայրից հընթացս մտավ Մեդիա աշխարհ, իր նրբագեղ խաղով… Երազ, թե իրոք — այդ միթե մի՞ն չէ, երբ դրսում, մեր շուրջ, մեր մեջ հեղափոխության մայիսյան անկասելի ընթացքն է: Նազելի-տոկուն նաիրուհին՝ Ապարանի դուստր Մարիամ Մնացականյանը, իր առինքնող ժպիտով խոստանում է չտեսնված-չլսված Համբարձման ծես՝ Սիրո խոստովանություն, իր «Սեբաստիո» ազգային նվագարանների համույթով, բոլոր երգեցիկ — «խոսեցիկ» — «պարեցիկ» սեբաստացիներով, այնպիսի մի տոն, որի ազդեցությունը Հրապարակն էլ զգա, իսկ Սյուզին մեր նախանձից եթե ոչ տրաքի, ապա հուլիսյան տեսքի տկլորանա… Հեղափոխությո՜ւն բոլորիս կյանքում, մայիս ամիս՝ որպես ապրիլի բերած ապրումների հաստատման, փոխանցման անհատականացման շրջան… Հեղափոխության ճակատագիրն այստեղ ու այսպես է որոշվում, մայիսի՛ն, նրա անհատականացմամբ-կոնկրետացմամբ-փոխանցմամբ… Մայիսն առանձին-այլ-հատուկ է. ասված է չէ՞, Մայիսին բացվում է վարդը

Համբարձման ծեսի պարապմունք-համերգ կրթական պարտեզում…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1364

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամոնաշվիլու նախանձը շարժող…

Երբ բոլորը քնած են… Գեղարվեստի նախակրթարանի չքնածների մասին դաստիարակ Տաթև Աթոյանի բլոգում ներկայացված տեսանյութի դիտումով եմ սկսում իմ օրը, իմ 464-րդ գիրը… Հետո ի՞նչ պիտի արվի այս նյութի հետ, ինչպես

Պրծա՞նք էս «հին ու նոր» տարիների ծուղակից…

Օրը «մեր Բենուրինն է»՝ մաթեմատիկայի ուսուցիչ Բաբկեն Փաշինյանի ծննդյան օրն է: Աստղիկ Ավագյանի ղարաբաղերենով ողջ «ուզում եմ, որ» և «ուզում չեմ» մաղթանքները mskh.am-ի փաթեթով քեզ, եղբայր իմ… Զարմանալի-եզակի մասնագիտություն դառավ

Սեյրան բարձունքից, նուրբ իրիկնաժամին…

Մութը հիմա, գիտեք, ամեն օր շուտ է հասնում․ իրիկնաժամ էր, յոթին մոտ, որ ես թողեցի կյանք դարձած գործի իմ ընկեր եռյակին՝ Գևորգին, Սուսանին, Մարիետին․․․ Լիլիին ու չգիտեի, որ շաբաթվա երկրագործության