Հեռուստալրագրող, «Տարբերակ» հաղորդաշարի հեղինակ Նելլի Ռաֆայելյանը բարեկիրթ հետևողականութամբ հաղթահարեց իմ դիմադրությունը, ու ես երեկ, օրվա վերջում հայտնվեցի «Շողակաթ»-ի սիրուն տաղավարում ․․․ Դավիթ Գյուրջինյանի հետ մենք մտերիմներ ենք իմ նախարարական շրջանից. Դավիթը նաև հեշտ-հաճելի զրուցընկեր է։ Առիթ էր, նորից հանդիպեցինք։

Ինձ սիրելի է «Շողակաթ»-ի երիտասարդ-անմիջական միջավայրը, գումարեք սրան մեծ-խնամված այգին հարևանությամբ, բնակելի այս թաղամասը, որը ես հավանում եմ, կարոտում․․․ Դավթի մանկական շրջանի մեր զբոսանքի նախընտրելի վայրերից։ Նելլին՝ մեր Նարե Ղազարյանի մայրիկը, մեր մանկավարժության ջատագովն է ու բարեխիղճ էր պատրաստվել այս հեղափոխական արդիական օրերով զրույցին․․․ Տաղավարում բոլորս լավ էինք զգում․․․ Զրույցն էլ իմ երեկ սկսած «Հեղափոխություն, իմ սեր» գրի թեմայով էր․․․ Որ պայմանավորվեինք, այսքան համընկնում, նպաստավոր բաներ չէին լինի․․․

Օրն այնպիսին է, որ բոլորիս ուշադրությունը Ազգային ժողովի նիստն է, Նիկոլի կանչով հեղափոխության հրապարակի մեծ հավաքը․․․ Խանջյան փողոցից մեր բնակարանի միշտ բաց պատուհաններով-պատշգամբի դռներով լսելի են հավաքին արձագանքողների շչակների ձայները, վանկարկումները․․․ Կարդացե՛ք իմ երեկվա գիրը, դիտե՛ք, լսե՛ք մեր հեռուստազրույցը․․․ Եթե արել եք, ուղարկեք ձեր ու ձեր բոլոր տարիքի սովորղ երեխաների, իմ ու Նելլիի ձևակերպած թեմային առնչվող նյութեր․․․ Օրինակ, արդեն հայտնի Մելինեի բլոգի այս հրապարակման, Մանան Սեմիրջյանի՝ հայրիկի հետ զրույցի կամ  «Չաչանակ» ռադիոյի այս տեսազրույցի նման՝ Շուշան Փաշինյանի մասնակցությամբ․․․

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից․․․

Իսկ «Շողակաթ» հեռուստաընկերություն մենք հասանք կրթահամալիրիր մեդիակենտրոնից, մեր հեծանվաընկերությունը վերականգնած Հասմիկ Սիմոնյանի հետ, մի շնչով։ Հետո էլի մեկ  շնչով հասանք Հանրապետության հրապարակ։ Իսկապես որ Հանրապետության հրապարակ։ Ում վաղուց չես տեսել, կտեսնես։ Ինչպես, ասենք, Մանե Գևորգյան, Շուշան Սողոմոնյան, Լիանա Առաքելյան անբաժան եռյակին։ Բռնվեցի՞ք․․․ Որքա՜ն բուռն հաղորդակցվեցինք։ Սա՝ անմոռանալի ապրիլի վերջին օրով։

Մայիսի 1-ն է։ Իմ օրվա գրի ընթացքում աղմուկը-հրապարակի կանչը մեկեն ուժեղացավ այնքան, որ հիմա գիրը չընդհատել ու հեծանվով սրընթաց հրապարկում չլինել, չկարողացա։ Առողջության նշան է։ Այն, ինչ տեսնում եմ, ապրում եմ մայիսի 1-ին, առավոտ ժամը 10-ին, որպես վավերագիր, մեկ արտահայտությամբ՝ իսկական մայիսի մեկ։ Փաստ է, որ Նիկոլը Հայաստանի վարչապետ սոսկ չի ընտրվում Ազգային ժողովի կողմից, այլ՝ ազգահավաք Հրապարակի ուժով կարգվում է նախագահ՝ հին-նախագահական ու նոր-խորհրդարանական հանրապետությունների սահամանադրությունների անցումում։ Կեցցե՛ մայիսի մեկը՝ որպես վերադարձած Տոն։

Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի։

#1361

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դիմում եմ քեզ, ապրի՛լ Հայաստանի

Իմ մեջ մարել է մի լույս արեգակ, Մահու գիշերն է մթնել իմ հոգում,— Մի՞թե դու պիտի վառես նոր փափագ, Մի՞թե դու պիտի հրդեհես հուզում… Վահան Տերյան 

Բան քեզ ի հաճոյս… Գտող զիս արա…

Օրը՝ 2016-ի սեպտեմբերի 15-ը, սկսում եմ որպես ընդհանուր պարապմունք՝ առավոտ լուսո ժամը 5-ին: Շնորհակալ եմ Մարինե Մկրտչյանին ու… Ներսես Շնորհալուն: Ի՜նչ աղոթք է «Առավոտ լուսո»… Առաւօտ լուսոյ, Արեգակն արդար, Առ

Թալիսմանները՝ մեռած և անուժ…

Աղջիկներին մեր հեծանվորդ ես թողեցի Հրազդան գետի-Երևանյան լճի Սեյրան բարձունքին․․․ Միքայելը ճանապարհի վստահելի ընկեր է, անձրևն էլ, պարզվեց, չէր թուլանալու, ուժեղանալու էր. ճիշտը Ծովակալ Իսակովով նրանց շրջադարձ-վերադարձն էր Մայր դպրոցի հեծանվային ակումբ։ Իսկ