Տե՛ր իմ, — էությո՜ւն իմ, — հարազատ իմ, — այսինքն՝
Ա՜յն, որ չունեմ կյանքում և չեմ ունեցել, —
Ա՜յն, որ միակն է ողջ կյանքում այս կամեցել
Լինել ինձ հետ այնպե՜ս հենց, ինչպես իր հետ ինքը, —

Չե՞ս զարմանում, Տե՛ր իմ, որ ես դիմում եմ քեզ,
Ես՝ բանաստեղծս անահ և մարտընչողս արի՝
Յուրաքանչյուր նյարդով կապված այս վեհ դարիս
Յուրաքանչյուր <………….> կրկնապատիկ հրկեզ, —

Տարօրինա՞կ է, չէ՞, որ ես դիմում եմ քեզ՝ —
Աստվածային վերին ճանապարհի
Ինչ-որ՝ սրտի՛ս նման անգյուտ ու բարի,
Արարածի՝ թերևս անզո՛ր ինձ պես…

Բայց ես դիմում եմ քեզ, ինչպես հաճախ
Անապատում՝ ահեղ սամումների ժամին՝
Քարավանի տերերն արնաշաղախ —
Թողած այնքան ուշիմ ու խորամիտ
Փորձառությունն իրենց՝ լոկ ուղտերի դեղին
Բնազդին են կառչում — և գտնում ուղի…

25. X. 1936

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր դպրոցական համակարգի դժբախտությունը փակ լինելն է

«Ժամանակ»-ի զրուցակիցն է Աշոտ Բլեյանը — Պարո՛ն Բլեյան, վերջին երկու ամիսների ընթացքում ԿԳՆ-ն անց է կացնում դպրոցների տնօրենների հավաստագրեր ստանալու մրցույթ երկու փուլով: Ինչպե՞ս կգնահատեք, ո՞րն է դրա արդյունավետությունը: Եթե

Ստատուս քվոյի հաստատման և նրա հաղթահարման արանքում

2015թ. շարժման Բաղրամյան 2018թ. սիրո և համերաշխության հրապարակ 18.07 Մեր Անահիտ Բախշյանի մոտ կիրակի առավոտ գիշերով ՀՀ ոստիկանության պահակային-պարեկային ծառայության զորամասի գրավումը զինված ոչ անհայտ մարդկանց կողմից հոկտեմբերի 27-ի իրադարձությունների զուգորդում

«ԵՍ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԵՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ»

Աշոտ Բլեյանը քաղաքական եւ քաղաքացիական ակտիվության կոչ է անում. «Ընտրությունը կարող է մեզ միավորել, եթե մենք խնդիր դնենք` Հայաստանում ընտրելու ազատության մեր իրավունքի վերականգնումը, եթե այն չդարձնենք դուքան, փող կամ պաշտոն