Անմիջական արտահայտման բանաձև է իմ գիրը՝ թվով 1301-ը… Ի՜նչ հոբելյան բաց թողեցիք, սեբաստացիներ-ընթերցողներ բոլոր կարգի, տարված հիմա էլ տրնդեզով, որպես մեր իսկական հարսանիքի շարունակություն, որպես հունիսյան ազգագրական փառատոնի հարսանյաց շարքի պատրաստություն… Յոթ օր ու գիշեր, գոնե յոթ ազգագրական հարսանիք՝ Երևանով, Աշտարակով, Թալինով Ապարանով մինչև Գյումրի, մարդու առաջ բացվող, վերափոխող, մարդուն վերագտնող ծիսական ավանդույթի մեջ… Գառնիից, Աշտարակից, Հանրային TV-ից ուղիղ միացումները ուժեղացան իսկական Ագարակում մեր, տրնդեզի օրացույց մտած հավաքով մեր… Ու մեկը չեղավ, որ 1300-րդ գրի առիթով ինձ մի շոկոլադ, մի պաչիկ նվիրեր, մի գրկախառնություն… Լավ է, որ ես, վաղուց ինքնավար իմ տոնի հետ, տոն, որ միշտ ինձ հետ է… Իմ օրը, իմ գիրը՝ հերթականը… 1301-րդը…

Աշտարակյան շարք. կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:

Քիչ-քիչ բացվում են, վերափոխվում, վերագտնում բնական անմիջական արտահայտման բանաձևը, որը կա ազգային նյութի մեջ: Ծառ են, թուփ, ճյուղ, մանուկ… մանկացած մեծեր՝ իրենց մանկական անմիջականությունը վերագտած:

Մարինե Մկրտչյան երաժիշտ-ազգագրագետի ճշգրիտ այս ձևակերպումով, մարինավարի անմիջականությամբ արտահայտված այս տեսանյութը-շարքը անպայման դիտեցեք՝ մասնակից դառնալու համար Աշտարակ բաց լաբորատորիայում կրթահամալիրի քոլեջի «Համայնքային ծես» դիպլոմային նախագծի մեկնարկի մարդկային ազդեցությունը գնահատելու, ապրումակցության համար: Տպավորված եմ, շնորհակալ եմ Մարինեին, Թամարին, Սյուզիին, Սվետային՝ նախագծային խմբի մեր ղեկավարներին, աշտարակյան առաջին շրջանի աշխատանքի համար: Այսօր Աշտարակի երաժշտության դպրոցում շարունակվում են նախագծային խմբի պարապմունքները, իսկ վաղը ի մի կբերվի մինչ այս կատարվածը, ու կրթահամալիրի քոլեջում Աշտարակի մանկապարտեզների դաստիարակների նախագծային խումբը փետրվարի 19-ից կսկսի դիպլոմային նախագծի երևանյան փուլը: Հիշեցնեմ, որ դիպլոմային պաշտպանությունը կկայանա հուլիսի առաջին օրերին…

«Ուսումնական Արագածոտն». Աշտարակյան քրոնիկոն

Լուսանկարները՝ Քնարիկ Ներսիսյանի, Տաթև Աթոյանի

Ահա այսպիսի լրջությամբ ենք սկսել մոտենալ կրթահամալիրում քոլեջային բոլոր դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը… Կրթահամալիրի մասնաժողովը փետրվարի 27-ին կհաստատի բոլոր մասնագիտություններով 2018թ. շրջանավարտների նախագծերը՝ իրենց ղեկավարներով ու աշխատակարգերով։ Մենք դիպլոմը որպես թուղթ կնքողներ չենք… Վճռական ընտրել ենք, ձևափոխելով Աշտարակի դպրոցներից մեկի ցուցապաստառը, «մասնագետի կռման դարբնոց» ճանապարհը… Դիպլոմնիկների կարողությունների գործադրմամբ փոփոխված աշխարհը նկատելի՞ կլինի…

Իսկ Աշտարակը սկսում ենք ընկալել որպես զարդ Արագածոտնի, որպես թափառումի քաղաք… Ես երեք անընդմեջ օրվա աշխատանքով, նախագծային խմբով ունեցա սրանում համոզվելու այդպիսի հնարավորություն՝ թափառումի քաղաք Աշտարակը, վստահ եմ, շատերի համար բացահայտելու… Ամեն անգամ հատուկ ընտրված քայլքային ուղիները ես շարունակելու-ծավալելու հաճույքից ինձ չեմ զրկի:

Շրջադարձ երեկվա օրվա մեջ, ու ես օրվա վերջում հայտնվեցի Նոր Նորքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում… Ռոզալիա ավագ հարսիս ողջության համար…
Լավ է, որ հարազատներով միասին ենք, տոկուն-ազնվական կնոջ կողքին…

 Հյուսիսի 2-4տարեկանները քանդակի լաբորատորիայում:

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1301

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Խիզախումն այս ճամբարով-ճանապարհով է գալիս…

Հայտնի բան է՝ ախորժակն ուտելիս է գալիս, կենդանի խոսք ու զրույցով, համով-հոտով…. Հավեսն էլ ուսումնական ճամբարների հետ է գալիս․ օրերի արդյունքը և՛ համեղ է լինում, և՛ շահավետ․․․ Այսպիսին լինում են

Աստծո տված անգին պատիժ կամ պարգև. մեկ է…

Լինում է այսպես՝ գիշերով արթնանում եմ պատմելու ցանկությունից… Այնքան բնական է հիմա իմ երեկվա՝ մի գիշեր նստվածք տված, փրփուրից, առօրեականությունից զատված զիլ ձայները օրագիր բերելը, որ մի քիչ էլ սիլի-բիլի

Առաջ հաշվելու մասին է հենց իմ գիրը, անգամ ապրիլի 24-ից հետո, իմ քաղցր եղբայրք…

Ուշադրություն. հենց նոր ես ու Դավիթ Բլեյանը միասին հաշվեցինք-շարեցինք Դավթի մեքենաները՝ մեծ, միջին ու փոքր, բազմոցի ու պահարանի տակից մեքենաները հանեցինք, ու տունը մաքրվեց, ցուցադրությունը դարձավ ամբողջական, լիքը-լեցուն մեքենաներով՝ ընդամենը՝