Սվետլանա Մելքումյանի կազմած ֆլեշմոբի տերյանական բառարանընթերցումը ինձ երկար ժամանակ գիշերով ոչ միայն զբաղեցրեց, այլև զվարճացրեց, երբ սկսեցի Ջանի Ռոդարիի երևակայության խթանման գործիքներով բառերի, դրանց տարբեր իմաստների, հոմանիշներ-հականիշների շիլաշփոթ, աղցան, ամուսնություն-հարսանիքներ ստանալ… Փորձեք:

Այսպիսի տրամադրությամբ մեր իսկական հարսանիքի 36 րոպեանոց այս սպասված (վերջապես Սեբաստացի TV, կարոտակեզ էինք եղել) ֆիլմը երանության-անուրջի-կարոտի-ուրախության թումանյանական աշխարհ տարավ նորից… Ամբողջությամբ վերապրեցի հարսանեկան շաբաթը…

Ու զիլ ձայներ կան բոլոր հնարավոր կանչերի մեջ, օրվա աղմուկի-անշարժության մեջ՝ հունիսյան ազգագրական փառատոնի ձայները՝ իսկական հարսանիքով, Բարեկամություն ճամբարով, նախադպրոցականների ծրագրով ապրիլի մեկի զատկական ծեսի-հանդեսի ձայները՝ միասնական, Աշտարակում, Արտաշատում, Գյումրիում, Երևանում… ամենուր…

Աշխատանքային այց Աշտարակ։
Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի։

Կրթահամալիրի քոլեջը՝ իր Սոֆյա-Սյուզիով, Մարինե-Թամար ծեսի կազմակերպիչ-տեխնոլոգներով, դիպլոմնիկ-դաստիարակներով, փետրվարի 12-ին Աշտարակում քաղաքի մանկապարտեզների վարիչ-դաստիարակների հետ սկսում են ծես-դիպլոմային թեզի նախագիծը…

Աշտարակում Ներսես Աշտարակեցու հրապարակի մարզպետարանի շենքից քաղաքապետարան, Վարդգես Պետրոսյան-Սիսակ Սիսակյան փողոցների անցումը մենք հետաքրքիր դարձրինք շեղվելով ու հայտնվեցինք Տերյանի անունը կրող իսկական ազգագրական գոտիում՝ իր հնամենի առվով՝ Քասաղից սկիզբ առնող, ժողովրդական տներով, փակի տակ պահվող հնություններով… Բլեյանին չճանաչող ծաղկեբույծով, նրա ընտանիքում տարածքի միակ աբխազ հարսով, ապուպապով Աշտարակեցի Ռաֆիկ Ղոնաղչյանով, ում ազգանունը թարգմանաբար նշանակում էր «հյուր»։ Ծաղկեգործը մեզ բաց չթողեց, որքան էլ պայմանավորված էինք քաղաքապետարանում, մինչև ցույց չտվեց իր ծաղիկների նկարների հավաքածուն, ելակների աճեցման խողովակային եղանակը, նոր ծաղկային սածիլների թաղարները և չառավ խոստումը՝ իրենց այցելելու, տեսագրելու, լսելու, իր քաշած օղին ու ծաղիկներով թեյը ճաշակելու… Իհարկե: Աշտարակում ամենուր կարծես կրթահամալիրի Բանգլադեշում էր իրեն զգում Աշոտ Բլեյանի նախագծային խումբը՝ Լուսինե Փաշայանի առաջնորդությամբ, Մերի-Անի քոլեջի ուսանողները, Յուրան ու ես՝ Աշտարակի Բլեյանի դպրոցի հիմնադիրը…

Արևելյան դպրոցի երկարացված օրվա խմբի դդմա-ֆոտոսեսիան՝ Նունե Խաչիկօղլյանի։

Մեզ զուգահեռ, Նունե Մովսիսյանի, Լուսինե Սարգսյանի նախագծային խումբը Օհանավանքում էր… Ամեն օր-անգամ համոզվում եք, կհամոզվեք… Աստղիկ Կիրակոսյանի նման ասեմ՝ պատումի, տրամադրության համար անսպառ աղբյուր են «Ուսումնական Արագածոտնը», թե «Ուսումնական Գյումրին», լի բացահայտումներով՝ մարդու, ընտանիքի, բնության, թե մշակութային արժեքի…

Ուռա՜, գոչեցի ես երեկ. Ավագ դպրոցի ուսումնական երրորդ հարկում, Կարինե Մացակյանը, Գագիկ Չարչյանը, Կարեն Մկրտչյանը, Հերմինե Անտոնյանն ու պատանիների ոգևորված նախագծային խումբը թափով սկսել են մեդիահոլդինգ ուսումնական կենտրոնի ձևավորում-կազմակերպումը: Իրինա Ապոյանն էլ իր թարգմանիչ լրագրողների խմբով կմիանա, իհարկե, հոլդինգը անունով չէ, բովանդակություն է, որը կա ու պիտի ժայթքի նոր աղբյուրի պես, ստեղծականություն ու ջանք տարածելով…

Հարավային դպրոցի նախակրթարանի սաներ-բրդուճները։ Լուսանակարները՝ Կարինե Բաբուջյանի։

Սեբաստացի պատանի խազերի երգչախումբ-ակումբը՝ մոբիլ ու ստեղծական, այնքան իրողություն է, որ փետրվարյան օրացույցով հայտարարված համերգին է պատրաստվում՝ նոր բլոգով, նոր երգացանկով, նոր հագուստով բեմական… որ մշակել ու իրականացնում է Քոլեջի տարազների արհեստանոցը, նոր խանդավառությամբ, մեր նոր Անիով՝ ավելի սիրված-ճանաչված-ներառված. երեկ դա ակնհայտ էր Սեբաստիա համերգասրահում, երգչախմբի հետ մեր հանդիպման ժամանակ:

Շնորհակալություն «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբին, իր մաեստրո Թոփիկյանով, որ երեկ դահլիճի նախասրահում սիրով էր սպասում պատանի խազերի պարապմունքի ավարտին, դահլիճը զբաղեցնելու համար: Երգչախմբային 2018-ի ստուգատես պատրաստությունը սկսում ենք այսպես՝ յուրաքանչյուր մեր վոկալ, գործիքային խմբի հետ հանդիպմամբ, նրա պատրաստության վիճակի արձանագրմամբ, նրա պատրաստության վիճակի արձանագրմամբ, նրա զարգացման առաջիկա գործերի որոշմամբ… Կարողանում ենք իրարով ուրախանալ, իրար գումարվել, կարողանում ենք պայմանավորվել՝ ծագած խնդիրը, որպես առաջխաղացման արգելք, հաղթահարելու համար: Մենք ճաշակի ընկերներ ենք, երաժշտական-մանկավարժական ճաշակի… մնացածը ի՞նչ է որ՝ պայմանավորվածության առարկա:

Հարավային դպրոցի երրորդ դասարանի խոհարարները պատրաստվում են համայնքային տոնին։ Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի։

Ափիս նման գիտեմ մեր երկիրը,- ասում էր Անդրանիկը՝ Զորավարը մեր լեգենդ: Ուղևորություն-ճամփորդությունները ուսումնական նախագծերով հենց Հայաստան երկրի նման ճանաչման՝ ափի նման ճանաչման միջոց են… Այստեղից և՝ մինչև նախագծային նպատակակետ հայրենիի ճանապարհը ոտքով-հեծանվով, դադարով, խուրջինով, վրանով, բրդուճով անցնելու, ուսումնական բլոգում անպայման ստեղծական-ուսումնական աշխատանք՝ տեսածը-լսածը-հայտնաբերածը ներկայացնելու պահանջները, դրանց ուսումնական հեղինակային կազմակերպումը:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1295

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դատարկ օր ո՞նց կլինի, օրացույց է, լեցուր, լեցուր, լեցուր…

Իմ օրը ապրիլի 25-ի սկսում եմ mskh.am-ի Թատրոնի ուսումնական բլոգում Գետառի մասին «Սեփական փորձով խցանված երակ» 27 րոպեանոց ֆիլմը դիտելով: Արժանին մատուցելով արժեքավոր-եզակի այս TV ուսումնասիրության հեղինակներին՝ «Գետը քաղաքում» նախագծով

Հավեսը բարձունքի, ինչպես ախորժակը, համակում է, երբ սկսում ես…

Բարձունքի նվաճումը՝ ուսումնական ամառվա գլխավոր ցուցանիշ… Այո՛, ես միայն ֆիզիկական բարձունքը նկատի չունեմ, բայց անպայման հենց ֆիզիկական՝ ամռանը նվաճելու համար… Ես գիտեմ, որ գրոհելու եմ Աժդահակը, Արեգունու-Գեղամա լեռնաշղթաներից մեկ-երկու գագաթ,

Ողջ երկրի ու ողջ ամառվա հակաբացիլ…

Կարկուտն ի՞նչ անի, երկինք ու երկի՞ր մաքրի-պարզի: Արված է: Իմ 692-րդ գրով, հաշված անգամ իմ օրագրի կիրակիներով, առտու-գիշերվա նույն ժամին, երբ Աշոտիկ-Դավիթը` մեր տղուկը, իր-իմ տեղում է` կատարած «դարձ ի