Շաբաթվա վերջում, այո, հարսանիքի գնացինք`Տաթև, Աննա, Առնոլդ, Արթուր և էլի շարք Բլեյաններ, Էդիտա, Սուսան ու էլի շարք զարմանալիորեն այլ ազգականներով, էլի Բլեյանների հետ պիտի ներկա գտնվեինք իմ Նեկտար քրոջ՝ բոլորի հորաքույր-մորաքրոջ թոռան` Կարենի ու Անիի հարսանյաց հանդեսին «Ղարս» ռեստորանային համալիրում: Իմ կրտսեր եղբայր Կարենն ու Անին՝ Եղվարդից, ուսուցչի, աշխատավորի ընտանիքից, այս պահից ինքնուրույն ընտանիք  են, իրենց պատասխանատու կյանքով նորանորոգ սեփական հայրական ժառանգության բնակարանում: Իրենց ընտրությունն է: Գեղեցիկ, երիտասարդ, առողջ զույգ. տեսեք՝ քանի պար պարեցին, ու ոնց է Կարենը մեր զմայլված նայում իր ընտրյալին: Իմ քրոջ աղջիկ, իմ քույր Լիլիթին, ում հետ մեծացել ենք մի թաղում, ումով մշտապես  հիանում եմ, այս սպասված իրադարձությունը, որի մասնակից դարձանք միասին, փառքդ շա՜տ, թող լինի բուժիչ-բալասան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հատկապես, որ կարտոֆիլն էլ արագորեն աճում է

Այս օրերին ավելի ու ավելի հեշտանում է ինձ համար գրելը, որ ուղեկցվում է իմ սիրելի ու այսպիսի՜ մածնի վայելումով. Մեղրաձորի մեր բարեկամ դարձած Հովհաննիսյաններն ուշադիր են հուզելու աստիճան՝ ինձ ուղարկել

Ինձ անակնկալ է սպասվում

Ինձ անակնկալ է սպասվում։ Ես, գիտեք, բրինձ, բրնձով փլավ, շիլա, ապուր շատ եմ սիրում… Բ-4-ում էլ համով են պատրաստում, ինչպես անցած անգամ՝ Հիմնականում, դրանից առաջ՝ Գեղարվեստում… Այստեղ ինձ էլ, ձեզ

Բանաստեղծ Մերուժանը

Բանաստեղծ Մերուժանը, ում 75-ամյակը նշվում է այս օրերին, մեր կիրակին ոչ սովորական դարձրեց՝ իր պոետական սպասված ներխուժումով մեր բնակարան, մի քանի հետաքրքիր-թարմ հրապարակումներով: Պետք է կարդալ: Խոստացա սիրելի Մերուժանին, իսկ