Մարիմյան Թամար-Անահիտ Աղասյան մանկավարժական նախագծային տանդեմն իմ ուշադրության կենտրոնում է. 2014-2015 ուստարվա 2-րդ կիսամյակի՝ կրթահամալիրի օրացույցով նախատեսված փետրվարի 2-ի մեկնարկը դիմավորեցի Հիմնական դպրոցում:

Կրթահամալիր ստեղծած նշանավոր թիվ 183 դպրոցի հիմնադիր Աշոտներից Դաբաղյանն ուներ առանձնահատուկի վայելքը: Ես, ինչպես ձեզնից յուրաքանչյուրը, այս դեպքում՝ սեբաստացի-ոչ սեբաստացի, ունեմ իմ մասնավոր կյանքի իրավունքը, ոչ միայն ընտանեկան, այլև աշխատանքային: Ես պարզապես ապրում եմ իմ աստվածատուր կյանքով և առանձնահատուկի ընկալում, առանձնանալու ձգտում, առանձնահատկության վայելք չունեմ… Ափսոս, որ կորցնում ենք կապն ընդհանուր հայրենիի հետ: Տեսեք, թե ի՜նչ կամուրջ քանդվեց Արցախ-Հայաստան սահմանագլխին՝ Բերձորում, հունվարի 31-ին

Հունվարյան ստուգատեսյան-ճամբարային օրերին ի՜նչ հաճախ-անկեղծ էին զարմանում մեր հյուրերը՝ իմանալով, որ Բլեյանի դպրոցը Բլեյանի սեփականությունը չէ՝ մասնավորեցված չէ, որ մենք պետական կազմակերպություն ենք, որ մեր հիմնադիրը Հայաստանի կառավարությունն է… Մեր մշակած, կազմակերպած ու տարածած կրթությունն է մասնավոր, որպես ստեղծագործ անհատի հեղինակային գործ, որպես դինամիկ զարգացող հավաքանիի՝ իրականացվող պատասխանատվություն: Իմ օրվա՝ այս օրվա, վաղվա, բոլոր գործերի-ջանքերի կիզակետում են սեբաստացի ուսուցչի, ծնողի՝ իր ընտրած կրթության մասնավոր լինելը, իր ապրածի հեղինակը լինելը, կրթահամալիրում որպես հեղինակ գործելը. միայն այս ճանապարհով մենք կարող ենք գործարկել ինքնուրույնության, ինքնակարգավորման, ինքնակազմակերպման այն ահռելի ուժը, որ 25 տարում կուտակվել է կրթահամալիրում։ Այստեղ է համապարփակ ճգնաժամի պայմաններում ապրելու-գործելու,  վիճակի հաղթահարման գործուն մասնակիցը լինելու ներուժը: Քիչ հետո ես կլինեմ Դպրոց-պարտեզում՝ Գյոնջյան ԱրմինեիԼուսինե ՊետրոսյանիՀռիփսիմե Առաքելյանի, ուռա՜, ապաքինված Սոֆյա Գրիգորյանի հետ, Միջին դպրոցում՝ կազմակերպիչ ուսուցիչների խմբի, Վիքիպեդիայի ստեղծագործական խմբի հետ, Վարժարանում՝ կրթահամալիրի հասարակագետներ Վահրամ Թոքմաջյանի ու Արման Երանոսյանի հետ… Կրթական ծրագրերի հեղինակների խմբի հետ, վճռական ապաքինվող Սուսանի ներկայությամբ, թե մասնաժողովի նիստում՝ օրակարգի վերջում, մի թեմա է, մի խնդիր՝ մասնավորի անհատական պատասխանատվության ներուժի լիարժեք գործարկումը:

Սպասում ենք Գյոնջյան Արմինեի և գործընկեր աղջկա մանկավարժական հոդվածին «Դպիր»-ում:

Փետրվարի 2-ը, որպես նոր ուստարվա առաջին օր, ինքնին մեկնարկ է ու այդպես էլ կայացավ, արժեքավոր դարձավ ինձ համար որպես մեկնարկների օր: Մարմարյա սրահում՝ Միջին-ավագ դպրոց ընդհանուր պարապմունքին ես հայտարարեցի «Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց» նախագծի մեկնարկի մասին. ո՛չ մի ֆոնոգրամա, ո՛չ մի արհեստականություն, կարդում ենք լսելի, անկեղծ, ոգեշնչված խոսքով, որ կարողանանք փոխանցող դառնալ… Այնպես, ինչպես հիմա, առտու ժամը 6-ին ես ձեզ համար Չարենց եմ կարդում՝ «Պատմության քառուղիներով».

Պատմության քառուղիներով մենք քայլել ենք երկար`
Անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար,
Հին դարերից մինչև այս հանճարեղ ներկան,
Որ հուրհուրատում է մեր դեմ գալիքնափայլ….

Մեկնարկում է 2015-ի սեբաստացի շրջանավարտի «Ցտեսություն» նախագիծը, որի շրջանակում պիտի ջանանք, որ յուրաքանչյուրը՝ հիմնական, թե միջնակարգ կրթության շրջանն ավարտող, իր մասնավորը բերի, որ անճանաչ, անասելի, անլսելի չգնա… Մեր Սողոմոն Վարդանյանի համերգը ոգևորություն փոխանցող օրինակ է: Այսօր, Վարժարանի ընթերցարանում «Վիքիպեդիա» հանրագիտարանի «Սեբաստացիներ» խմբագրության մեկնարկն էր. առաջին հոդվածը տեղադրվեց նշանավոր հանրագիտարանում:

«Ընտանիքը, որում մենք մեծացել ենք, ձևավորում է մեր վարքագիծը: Ընտանիքը մի համակարգ է, որը ձգտում է հավասարակշռության։ Այն պահպանման համար երբեմն գործի է դրվում ընտանիքի անդամների դերերի ստիպողականությունը, արգելքների համակարգը, անիրական սպասումները։ Խախտումը ընտանեկան համակարգում պատճառ է հանդիսանում ցածր ինքնագնահատականի և պաշտպանողական վարքագծի, քանի որ մարդը միևնույն է կձգտի բարձրացնել իր ինքնագնահատականը և պաշտպանել այն արտաքին հարվածներից։ Յուրաքանչյուր մարդու մեջ բավարար քանակությամբ ուժ կա անձնական աճի, առողջ և ակտիվ կյանքի համար»: Սրանք ամերիկացի հոգեբան, հոգեթերապևտ Վիրջինիա Սատիրի սկզբունքներն են՝ վերցված «Վիքիպեդիա» ազատ  հանրագիտարանի այն հոդվածից, որ այսօր կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի ընթերցարանից «Վիքիմեդիայի» գրասենյակի աշխատողներ Լիլիթ Թարխանյանի և իր օգնական Դավիթ Սարոյանի օգնությամբ թողարկեց Վարժարան-միջին դպրոցի Վիքիպեդիայի խումբը… Նոր ուսումնական խմբագրություն, նախագիծ, որի ղեկավար է դառնում հայտնի Սիրուշիկը Սահակյան՝ 9.1-ից, խորհրդատու՝ Նունե Մովսիսյան: Կեցցեˊս Նունե Մովսիսյան, հետևողականության համար, և աչքալուսանք, կրթահամալիր, նոր նախաձեռնության հաջող մեկնարկի առթիվ: Սա կոնկրետ է. մենք՝ մեր ուսումնական աշխատանքով հայալեզու մեդիա ենք ստեղծում՝ ավելացնելով հայերեն նոր էջեր՝ «Վիքիպեդիա» հանրագիտարանում…

Այսօր, փետրվարի 2-ին, ժ. 21.00, եթերում հնչեց «Սեբաստացիներ» ռադիոյի 50-րդ թողարկումը, որ սկսվում է Գեղարվեստի կրտսերի 4-րդ դասարանցիների՝ հունիսյան ճամբարի մասին պատումից… Ուղիղ 15 րոպե 8 վայրկյան տևող հաղորդումը լսեցի մինչև վերջ. փորձեք և վարձատրված կզգաք, ինչպես ես:

Նորացված մեկնարկ է թափով ընդարձակվող-ամբողջացող մանկապատանեկան ֆիլմադարանի համար. 11-րդ դասարանցի Նարեկ Սահակյանն է միացրել ֆիլմադարանին իր հեղինակային Smart TV-ին. որոնք «ջահել տարիներին» է իր ուսումնական աշխատանքով ամբարել: Գիտահանրամատչելի ֆիլմերի նոր խմբագրությունն էլ ֆիլմադարանում շեշտում է նրա հանրակրթական լինելը: Մեր Գիսանեն է իր «Ռոքադարանով»՝ Իտալիլայում վերածնված ու Բանգլադեշ վերադարձած: Հա՜-հա՜ զարմացրիր մեզ՝ վերածնունդը ծնած ազգիս հայոց… Բիթլզի համար միշտ ուշքս գնացել է, իսկ մեր պատանեկան ռոքի «դարանը», որպես անտիռաբիս նախագիծ, կարող է, և պիտի լրացնի «Անտիվիրուս Կոմիտաս» կրթահամալիրային նախագիծը՝ պահելով մարդուն երաժշտության բերած մասնավոր աշխարհում:

Մայր դպրոցից աստիճաններից՝ ուղիղ 99 աստիճան, բազալտե նորակառույց տպավորիչ մետաղյա բազրիքներով, ես օգտվում եմ օրը մի քանի անգամ. սա է իմ ոտքի ճանապարհը Մայր դպրոցից կրթահամալիրի Գեղարվեստ ու Մեդիա՝ կրթահամալիրի Րաֆֆի 57-ում գտնվող կենտրոնը: Ես քայլել սիրում եմ, հատկապես իմ հայրենիք Բանգլադեշով, իսկ աստիճանների հաղթահարումը սրտի համար թերապևտիկ արժեք ունի, վստահ եմ: Բայց ի՞նչ անենք օրեցօր թանձրացող-առաջացող կեղտի հետ… Չտեսնելո՞ւ տանք, թե՞ վերցնենք ու մաքրենք: Քանի՞ անգամ, ու մինչև ե՞րբ, հարցնում են: Այնքան, մինչև մաքրություն հաստատվի: Քիչ առաջ, ես Դպրոց-պարտեզից վերգետնյայով (հաշվեցի՝ 40+40 առողջարար աստիճան) իջա դպրոց բերող փողոց ու հայտնվեցի նորից խոզի վիճակում, ընտրության առաջ՝ հավաքել-մաքրե՞լ, հավաքարարությունը-մաքրությունը դարձնել տեխնոլոգիական հանրակրթությո՞ւն, թե՞ ուսյալի ձև քշել, չտեսնելու տալ (իմ գործը չէ)՝ ընտրության հարց է: Դուք ասեք, դեպի մասնավոր-հերթապահ քաղաքացին տանող  ավելի նշանառու ուսումնական նախագիծ մատնացույց արեք, քան Միջին դպրոցի «Հերթապահ դասարան» նախագիծը: Ես չգիտեմ, ու կեցցեˊք, Միջին դպրոց:

Վերջում… հանգստացնեմ օրագրի ընթերցողին, ում համար իմ օրագիրը «Դավթապատումն» է կամ, ամենից առաջ, Դավթի արկածները՝ տանը, պարտեզում, կրթահամալիրում… Հիմնական դպրոցում… վաղը՝ ո՞վ գիտի…
Երկուշաբթի Դավիթը թարսվեց-մելիքացավ. Դավիթ-Մելիք եղբայրներ են, չէ՞, էպոսում… Կյանքում էլ շա՜տ նման երկվորյակներ խառնվում են, խառնում օրդ: Երկար քնեց. ես փորձեցի, իհարկե, բայց… չղմշեցի՝ թող քնի, քունն առնի: Օգնության եկավ Արմինե մայրիկի դասացուցակը, որ երկուշաբթի 3-րդ ժամով է սկսվում… Ես, պատմել եմ, իմ օրն սկսել եմ 9.00-ին՝ Հիմնական դպրոցից: Դավիթը քայլերն ուղղել է հաստատակամ իր Դպրոց-պարտեզի մեծ, միացյալ խումբ: Իսկ Դավիթենց խմբասենյակի նորացումը գրաֆիկով առաջ է գնում… Քիչ մնաց:

Այսպես է հուսադրում ինձ նաև իմ Առնոլդ կրտսեր եղբայրը՝ փետրվարի 18-ին Երևանում կլինեն իմ ու Արմինեի հեծանիվները: Հետևեք 2015-ի ամենաիրադարձությունների զարգացմանը սեբաստացիների տնօրենի բլոգում:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Վերջին մոհիկանը դու ես, ես միակ հեծանվորդն եմ իմ ճամփին

Գազարի, կաղամբի, բազուկի նկատմամբ իմ թուլությունը հայտնի է. հում, մաքրած, տռուզ-ամբողջական կամ խոշոր կտրտած, մատչելի առօրյայում՝ որպես կերպարներ մեր միջավայրում… Հյուսիսի մեր աղջիկները երեկ այդպիսի մի սեղան-ցուցադրություն, «համեցեք-համտես արեք» էին

Բանգլադեշատեսիլ. կմասնակցե՞ն Իվետա Մուկուչյանն ու Նազենի Հովհաննիսյանը…

Այո՛, ընդհանուր պարապմունքը կարող է և կլինի Երերույքի տաճարում մայիսի 21-ին՝ ժամը 9.30-9.45, «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծի մասնակիցների և Անիպեմզա համայնքի գյուղի բնակիչների, սովորողների և ուսուցիչների մասնակցությամբ: Կարող է և եղավ

Խաղով քայլքի արվեստի կինը․․․

Օրվա հերոսին իմ դիմավորեք․․․