Տաթև Աթոյանի՝ կրթահամալիրի Գեղարվեստի՝ կերպարվեստ-տեխնոլոգիայի 2017-ի անխոջ-անընդհատ-անաղմուկի, տեսապարապմունքն այս շատ զվարճացրեց… Այնքան թեթևություն-ուրախություն մտավ իմ կիրակնօրյա իրիկնային կյանք… Պաչիկներ, Տաթև ու ընկերներ… Կերպարվեստ-տեխնոլոգիայի դեկտեմբերյան բաց լաբորատորիան Ձմեռ պապի մրցանակին արժանի, իհարկե, դառնում է ամենօրյա… Իսկապես, նվե՞ր ես ուզում տալ քո շնորհով, որևէ առիթով՝ ծննդյան օրվա՝ մարդու, թե Ուսուցչի, Ամանորի… հաջողության առիթով… Համեցեք, վայելեք անհատական-խմբային ստեղծական գործունեության րոպեները, ժամը… Կարող ես և տանը շարունակել… Ու մեր կենցաղը-օրը-տունը-հագուստը՝ միջավայրը կմշակվեն…

Տեխնոլոգիան պիտի ներառի և ողջ պարտիզապուրակային գործունեությունը, թաղարային-ծաղկային բազմազանությամբ… Ջերմոց լաբորատորիաները պիտի բացվեն, նաև քոլեջում, լա՜յն բացվեն, այնպես, դառնան մեր բաց արհեստանոցների շարունակությունը… Ինչպես կատարվեց-կատարվում է պարային-երաժշտական-համերգային գործունեության հետ…

Կրթահամալիրի 5 տարեկանների «Դեկտեմբերիկ»-ը մարմարյա սրահում

Կենցաղային մշակույթի բաղկացուցիչ, վստահ եմ, դառնում է մեր դպրոցներում կրթահամալիրի խոհանոցային-խոհարարական գործունեությունը, առօրյա սննդի պատրաստման մշակույթը, տեսեք, միջին դպրոցում ինչ թափ է հավաքում… Ինձ հիացրեց Ատամհատիկի ծիսական սեղանը… սիրելի օպերատիվություն-ճաշակ-խնայողություն…Ինչպիսին մեր պարն է, իր բաց-առօրյա պարատնով, սովորող-սովորեցնողով, որպես փոխանցման հուսալի-էժան-ներառական միջոց… միջին-ավագ դպրոցի ու Հյուսիսի կրտսերների նոր պարի ուսուցման տեսապարապմունքը՝ խորհրդատու մասնագետ Սարգիս Պարսամյանով, քահանայի աղջիկ Հասմիկ Մաթևոսյանով, ազգային խաղերի մասնագետ Բագրատ Երիցյանի աղջիկ պարուսույց Աննայով, կազմակերպիչ Ռիմայով Գեղարվեստի միջավայրում, բաց-թեթև-առօրեական, կենցաղային մշակույթ ստեղծող…

Այսպիսի մի բաց արհեստանոցում են ուզում Ուսուցչի լույսը՝ որպես Ծննդյան պարգև-արարել-մեզ փոխանցել Անի Նավասարդյանն իր աղջիկներով, տղաներով… Խազերով պատմեն, խազերի մեջ ամբարված լույսը Ուսուցչի մեզ բերեն, Լույսի շուրջ հավաքվենք… Նունե Մովսիսյանին, Հերմինե Անտոնյանին, Քնարիկին Ներսիսյան, Մարինեին ու Կիմին Արագածոտն մարզից, յուրաքանչյուրին, ում կդիմեն կամ չեն դիմի խազերը մեր, ի՞նչ է մնում՝ աջակցելը, միանալը, մասնակից դառնալը…

Միջին դպրոցի ներկայացումների շարան մեդիադահլիճում:

Նոր տարին ճիշտ է տանից դուրս անցկացնելը. հայերը կարողանում են խճճել պարզ բաները՝ հոգս դարձնելու  աստիճանի, ինչպիսին Ամանոր-Սուրբ ծնունդ դիլեման է… Ճամփորդեք Նոր տարում Հայաստանի ներսով-դրսով… Ունենք նոր տարվա արձակուրդ, 2-3 օրվա թեկուզ, ճամփորդեք, իրար հյուր գնացեք, մարդկային կապեր նորոգեք պարզ-ծիսական սեղանի շուրջ, որպես խոհանոց լաբորատորիա, հանդիպումը-շփումը մարդկային տոնի վերածեք, պարեք-երգեք… Իսկ այ, Սուրբ Ծննդյան օրը եղեք ձեր տանը, Ուսուցչի լույսը բերեք տուն… որ տարին նոր լինի-դառնա այդպիսին…

Մեր Յուրա Գանջալյանի կիրակնօրյա դիտարկումն է. մեր կրթահամալիրի հեղինակային մանկավարժությունը կրթական մշակութային երևույթ է Հայաստանում: Մեր ամենօրյա աշխատանքի քայլերը, մարզերի մանկավարժական աշխատողների վերապատրաստումները, հեղինակային մանկավարժության տարածման նախագծերն ուղղված են նրան, որ մեր մանկավարժությունը դառնա Հայաստանի կրթական մշակութային արժեք: Մեր հեռահար նպատակը մեր մանկավարժությունը քաղաքակրթական արժեք դարձնելն է:

Իսկ սա էլ Քնարիկ Ներսիսյանի փոխադրական-գրավոր մշակույթի գործածման մի օրինակ, որ ես ընդունում եմ, որպես ամանորի նվեր: Ես տեսանյութերը, եթե դրանք իմ այսօրվա գրում ներկայացված տեսապարապմունքի ուրախությունը չունեն, դժվար եմ ընկալում… Քնարիկի օրինակով, կարո՞ղ եմ խնդրել մեր սեբաստացիական TV-ռադիո-խմբագրություններին, Արմինե Գյոնջյան-Լուսինե Պետրոսյանից սկսած, այսօրվա Կարինե Բաբուջյանով չավարտած… իմ հետ հանդիպումների տեքստերը… իմ բլոգում տեղադրելու համար, որպես Սուրբ Ծննդյան նվեր…

Կրթահամալիրի տնօրենը` «Գույն TV»-ի տաղավարում:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1249

Explore More

Եվ եղավ վեց հարյուր…

Օրագիրն իմ այս  ո՛չ մեկ անգամվա համար է, ո՛չ մեկ ուսումնական տարվա. ո՛չ գրելը, ո՛չ կարդալը… Քանի՜ սեբաստացի եղավ ինձ այս գործի ընկեր… Շնորհակալ եմ, քույրեր, եղբայրներ, սաներ, սեբաստացիներ բոլոր

Ծխող ու չշարժվող մարդու հակաբացիլ է իմ գիրը…

Մեր կրթահամալիրի հոմանիշները հիշո՞ւմ եք. յոթ հոմանիշներից մեկն արհեստանոց-արվեստանոց-լաբորատորիան է… Կրթահամալիրի գործունեությունը 2014-2015 ուստարում ամփոփենք այս տեսանկյունից… ավելորդ աշխատանք  չէ, որ կրթահամալիրի ամեն մի դպրոց, ամեն ուսումնական կենտրոն թվարկի ուստարում ստեղծված-նորացված

Սեբաստացիները պահանջ ունեն ժամանակի մեքենայի ու… ստեղծում են այն

Արթնացել եմ առտու-գիշերվա 4-ին՝ գրելու պահանջով. արթնացել եմ, որ գրեմ, պատմեմ անձայն՝ վայելելով իմ պատրաստած, Շուշվա Քարին տակի մեղրով լուծված սուրճը… Իսկ ժամանակի մեքենայի մասին խոսակցությունը բացվեց Մարմարյա սրահում, երբ