Խորը, խորացող աշունը, աշնան հոգեվարքի ժամին փչող քամին, որ թռցնում է դեղին նժույգները իրա, այնքա՜ն իմն են, որ հռետորական է հնչում հարցը՝ ինչո՞ւ ես կիրակի օրով, այնքա՜ն բնական շաբաթ օրվանից ու շաբաթից հետո սկսեցի գրել իմ հերթական 1234-րդ գիրը, Չարենցի նկարած «Քամի»-ով․․․

Քամին, աշնան քամին,
Թռցնում է դեղին նժույգները իրա։
Ինչ որ մի տեղ հիմա
Հավաքել է ի մի,
Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին,
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան․․․

Քիչ է, երբ խաղաղ է մեր տան առավոտն իմ անկյունում, երբ Դավիթը կռվում է-ապրում իր յութուբի հերոսների հետ, Արմինեն՝ սուրճի սեղանի մեր ընդհատված անձնային խոսակցության անհատական շարունակությամբ խոհանոցում է, այո՛, խոհ-անոց․․․ Ես սկսեցի ձեզ համար կարդալ, ձեզ բերել ինձ Չարենցով-Աբովյանով փոխանցված քամին․․․ Այսպիսի՜ քամի․․․ Կա՛ իմ նազելի բնակարան դարձած սիրուն Զանգվում․․․ Աշնան ծուռ ու չոր ծառերի հետ իմ սերը լուսանկարչությունը հայտնի դարձրեց՝ նոր հեղինակություն բերելով ինձ․․․ Հիմա, շարունակվող աշնան (Բանդլադեշի ծառերի համա՞ր է Չարենցն ասել «որբ ու խենթ») շրջանում իմ քայլքը, վազքը հեծանվային կանգառներով շարունակական, չրխկոցով հայտնի, երևի անցնող շաբաթվա խորհրդանիշն է․․․ Ես այսքան շատ ծառեր ու խիտ նկարել էի մեկ էլ 1977-1978-ին, երբ․․․ փողոցում էի, իմ նշանավոր «Զենիթով», սլայդներով․․․

Դավիթ Բլեյանի լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի։

Վրաստանի Վալե քաղաքի մեր գործընկերներին իմ հեծանվային դիմավորում-ուղեկցումն անակնկա՞լ եղավ… Սիրելի-անծանոթ մարդիկ, սովորող և ուսուցիչ, որոնք բացի դպրոցի տնօրեն Հռիփսիմե Հարությունյանից, վրացերենի ուսուցիչ Մայա Կակաչիշվիլիից, առաջին անգամ են Հայաստանում․․․ Իսկական հայրենագիտական-կրթական փոխանակում, որ վատ է լուսաբանվում-ներկայացվում, լսե՛ք, մանկավարժության կենտրոն ու mskh.am-ի ֆոտոխմբագիրներ, դառը ժպիտ առաջացնելու աստիճան․․․

Դաստիարակների լաբորատորիայի ղեկավար Նելի Արղությանի շուրջ շաբաթ օրվա կլոր սեղան-հանդիպումը Գեղարվեստի հարթակում պատիվ է բերում իր հեղինակած նախադպրոցական ծրագիրը տարեկան օրացույցային կազմակերպմամբ Հայաստանում, Արցախում, Վրաստանում տարածող կրթահամալիրի դպրոց-պարտեզներին․․․

Տպավորիչ էր անցած շաբաթը, դեռ թվերի ցուցանիշների լեզվով կներկայացվեն-կխոսեն 2017-2018-ի հինգ իրար հաջորդող խմբերով դասընթացները հնգօրյա, և վեցերորդը՝ երկուշաբթիից սկսվողը, Նելին իր ընկերների հետ ցուցադրեց կարևոր կազմակերպում-ուժ-հաստատակամություն, ասելիք կդառնա․․․ Նո՛ր տարի։

Ջրվեժում ծառաշարերը՝ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից․․․

Խորենի, Միքայելի հետ քայլեցինք ամբողջական տեսքի եկող մեր ագարակով․․․ Չի հասկացվի, որ 2018-ի տարեմուտի հացի սեղանը Ագարակի հացատանը չգցենք, մեր թոնրատան հացով-խորովածով, մեր խնոցու թանով, կարագով․․․ Կարծեմ երեք տղամարդով պայմանավորվեցինք. հետևեք հրավերին իմ բլոգում։ Նոր տարին այսպես՝ պոզով-պոչով է լինում․․․

Ասված է՝ բարեխիղճ, էլ ավելի բարեխիղճ-հետևողական տիար նոր տարում։ Եվ բնական է, որ եղանք Միքայելի հետ Ջրվեժում, ձմեռային հանգրվանում կրթահամալիրի․․․ Ձյունը՝ Ձմեռ պապից, մնացածը՝ կա, պակաս-պռատի լրացման շաբաթ է դիմացներս․․․

Քոլեջում մանկավարժ-տնօրենին վայել ժամեր անցկացրի երեկ, նախօրոք պատրաստված օրակարգով, շնորհակալ եմ Սոֆիին, Սուսանին Մարկոսյան, Նարինեին Պողոսյան․․․ Մասնագիտական կրթության 2018-ի շրջանավարտներն աշխատողին վայել կարգապահությամբ-եռանդով կգործեն․ մանկավարժ-դաստիարակ դարձողները հեղինակային ծրագրով սկսում են իրենց ուս-պլանով-օրացույցով որոշված մասնագիտական փորձառությունը, որոշում դիպլոմային նախագծերի թեմաներն ու ղեկավարներին․․․ Նոր տարի։

#1234

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր՝ արձագանքի պահանջով… Կարո՞ղ եմ

Շաբաթ իրիկունը Արատեսի դպրոց բնության գրկում՝ ճամբարի կրակի շուրջ, ես սկսեցի-շարունակեցի հունիս, հուլիս-օգոստոսի ուսումնական ճամբարների կազմակերպման, պատրաստության՝ մայիսյան հավաքի օրացույցով կարևոր հարցի մասին զրույց-քննարկումը․․․ Մենթորը՝ մենթոր, բայց հեշտ չէր ճտճտացող կրակի շուրջ

Քո շարժումները աղոթք են շարժում…

Քո շարժումները և՛ կան, և՛ չկան… Ես արթնացա… կաթոցի ձայնի՞ց, ձյան հալոցքից-մեկնումի թակոցի՞ց։ Ի՜նչ աղմուկ է. դուրս եկա պատշգամբ… — Տնաշեննե՛ր, ձյունը աղմուկով հալվում-հեռանում է, ո՜նց եք էս ձայների տակ

Հաշվեք, որ դուք արդեն տանն եք…

Հաստատ է, որ ես հարգանքով կարդում եմ ինձ հասցեագրված յուրաքանչյուրիդ նամակը, «Դպիր»-ում ամեն մի հրապարակում… կարող է՝ ամոթալի մի վրիպում լինի տարվա մեջ։  Անարձագանք չեմ թողնում ոչ մի դիմում, հրապարակում… Այսպիսի հաղորդակցությունը