Դերասան ես չէի աշխատի. պատրաստի տեքստը ո՞նց կարդայի, երբ անընդհատ տեքստի հետ կլինեի ազատ իմպրովիզի ռեժիմում… Բեմադրի՞չ, հաճույքով. ֆիլմի, ներկայացման՝ համերգային թե աշխատանքային, հասարակական թե քաղաքական գործունեության…

Մայր դպրոցում հունվարի 5-ին սկսված, մեռելոցով շարունակված ու հունվարի 10-ի շաբաթ օրով ավարտված մեծ խումբ ուսուցիչ-վարպետ-բանվորական ներկայացումը՝ որպես «Միջավայր-փոխազդեցություն-շարունակականություն» նախագծի մի դրվագի ներկայացում… Դուք նկատե՞լ եք, ամեն անգամ մեռելոցի օրը ես մի կարևոր կենսական հակամեռելոցային ակցիա մոգոնում եմ՝ մի կարևոր պատի քանդում, մի ձիու քայլ, մի տեղափոխություն, որ պահանջում է առավելագույն թվով մարդկանց հանկարծակի ներգրավում, օրգանիզմային կենդանության մի դրսևորում:

Հիմա ունենք Մայր դպրոցի նորացված մուտք: Սեբաստացին իրեն պատշաճ տեղում է. հարմար խոհանոց, մեզ վայել, պակասող կենտրոնական ընթերցարան, ավելի ամբողջական համերգային սրահ-հրապարակ, ավելի թափանցիկ-լուսավոր-թեթև միջավայր: Շնորհակալ եմ ներկայացման բոլոր մասնակիցներին, մոբիլ-ստեղծական-համերաշխ-կենտրոնացված աշխատանքի համար:

Օգնե՛ք ինձ, այս՝ 205-րդ գրով ավարտեմ 2001-2003 տարիների իմ գործունեությունը՝ վայելողի, իրեն Հայաստանի քաղաքական-հասարակական դաշտերում փորձարկողի, փնտրողի հնարավորության օգտագործմամբ… Հիշո՞ւմ եք, ես իմ մի քանի ընկերների հետ հիմնադրեցի «Տանիք» իրավապաշտպան հասարակական-կազմակերպությունը…  Այն հիմա էլ «թղթի» վրա, անունով կա, Հայաստանում հարյուրավոր իր նմանների (ո՞ւմ է խանգարում) ընտանիքում… Կնիք է, կանոնադրություն է, անուն է… Ես ուզում էի գործուն իրավապաշտպան հասարակական կառույց, կազմված հասարակության իրական անդամներից, ովքեր ունեն իրենց մշտական աշխատանքը, եկամտի աղբյուրը և հանրային կոնկրետ գործունեության կարիքը զգում են… Ցավով հաստատեցի, որ Հայաստանում գործում են այլ հասարակական կազմակերպություններ (ՀԿ-ներ)` մեկ ղեկավար-տնօրեն-հիմնադիրով, ով կարողանում է իր ջանքերով-կապերով-ծրագրով գումար բերել դրամաշնորհի ձևով և մի քանի մարդու համար այդ գումարով ու իր ՀԿ-ով դառնում գործատու… Պետք է ընդամենը թղթի վրա կարողանալ ցույց տալ, որ հասարակությունը այդ ծրագրով ստացավ-փոխվեց, պետք է ցույց տալ, որ հասարակության ինչ-որ խմբեր՝ շահառուներ մասնակցեցին… Այս արհեստականությունը` ոչ կենդանի, ոչ անընդհատ իմիտացիոն գործունեությունը, իմը չէր… Ու ես՝ հայտնի դարձած իրավապաշտպանս, խաչ քաշեցի այս հեռանկարի, իմ նոր ամպլուայի վրա… Շատերը ափսոսացին, կային հանրային սեկտորի հայտնի գործիչներ, որոնք ուզեցին օգտագործել ինձ՝ որպես կադր, ապարատի աշխատող, որպես ՀԿ-ի դերասան, բայց… ես չէի կարող տեղավորվել… Իմ անտանիք ազգիս իրավական «տանիք» լինելու շրջանն այսպիսով շուտ ավարտվեց:

«Նոր ուղի» քաղաքական կուսակցության ղեկավար Աշոտ Բլեյանը չէր կարող չգործել՝ ինձ համար նոր քաղաքական իրավիճակում, պահի ողջ լրջության ու իր անձնական պատասխանատվության գիտակցմամբ: Խնդիրը եսձևակերպել եմ իմ գրերում: Մեկ նախադասությամբ կամ պարբերությամբ՝ լիբերալ-հասարակական քաղաքականությամբ զբաղվող անունով կուսակցությունների և անհատների միավորումը՝ որպես ընտրությանը մասնակցող քաղաքական կուսակցություն-դաշինք, չկայացավ. չլինելու բան էր. ես իմ, Վիգեն Խաչատրյանի անձով չեմ բացատրում կամ մեր թույլ տված սխալներով, որ որոշիչ լինել չէին կարող: 2007թ. Տեր-Պետրոսյանի հայտնվելը և նրա շուրջ արագ համախմբումը հաստատեցին, որ դա կարող էր անել մի մարդ, ու փորձեց անել դա իր պատկերացրած ձևով, կներեք, իր անձնիշխանությամբ (առաջ չընկնենք, տեղը, ժամանակը կգա՝ կպատմեմ 2007-2008-ի մասին):

Ես ու Վիգեն Խաչատրյանը քաղաքական դաշտի միավորման (համախմբման թե բյուրեղացման) մեր առաջարկը հետևողական-բարեհամբույր, անկեղծ ու բարեխիղճ ներկայացրել ենք այս գործի բոլոր հնարավոր մասնակից խմբերին ու անհատներին՝ սկսած ու վերջացրած Լևոն Տեր-Պետրոսյանով… Մեր թիրախը 2003թ.  ՀՀ ԱԺ ընտրություններն էին: Հիշում եք՝ ԱԺ 1999թ. ընտրություններով Վազգեն ՍարգսյանԿարեն Դեմիրճյանխարիզմատիկ զույգը՝ իր ձևավորած նախընտրական դաշինքով, տակտիկական (մարտավարական) նպատակով ստրատեգիական (ռազմավարական) սխալ թույլ տվեց, իսկ քաղաքական գործչի սխալը, ինչպես սիրում էր կրկնել Կարեն Դեմիրճյանը, կարող է ավելի ողբերգական լինել՝ իր հետևանքներով, քան նրա հանցագործությունը… Այդպես էլ եղավ: Երրորդ հանրապետությունն ստեղծած, նրա ակունքներում կանգնած, պետականության-ստեղծման 8-9 տարիների բովով անցած, քաղաքական-տնտեսական հանրային գործիչների մուտքը Ազգային ժողով կասեցվեց: Ոչ քաղաքական մեծամասնությունը, որ քաղաքական չէր իր ծնունդով, անցած ճանապարհով ու մտածողությամբ, ձևավորեց ոչ քաղաքական ընդդիմություն, ջախջախվեց նոր-նոր ձևավորվող քաղաքական համակարգը. 1999թ. hոկտեմբերի 27-ի ոճիրը բացահայտ դարձրեց այս քաղաքական սխալի ողբերգականությունը:

Կրթահամալիրն ունեցավ, երկար փնտրտուքից հետո, գործիքաշինական արհեստանոց-կենտրոնի ղեկավարը… Համեցե՛ք, ներկայացնում եմ Օնիկ Դավթյանին… Բռավո՜, Օնիկ…. բարձրագույն մասնագիտական կրթությամբ, գիտահետազոտական-կոնստրուկտորական աշխատանքի երկարատև աշխատանքային փորձով մեր գործընկերը 2006-ին հրավիրվել էր մեր բնագիտատեխնիկական ստեղծագործության կենտրոնի հիմնադիր-ղեկավար երախտահիշատակ Հակոբ Հակոբյանի կողմից, հենց այսպիսի նպատակադրմամբ… Հիմա և՛ մենք լավ գիտենք Օնիկին, և՛ Օնիկը՝ կրթահամալիրը: Օնիկի ընտրությունն է, ու մենք բոլորս կաջակցենք, որ Օնիկն այս գյոզալ կառույցում հաջողի… Մենք քոլեջ-արհեստագործականի ղեկավար Արտեմ Խաչատրյանի հետ, օրվա հերթապահ, ջերմոց-լաբորատորիայի ղեկավար Շողիկ Պողոսյանի ընկերակցությամբ եղանք գործիքաշինական կենտրոնի արհեստանոցում, բակում. ոգևորող պայմաններ են… Բեկում` Օնիկի կյանքում, բեկում` այս վատ օգտագործվող նյութական մի միջավայրի կազմակերպման մեջ… Եթե մարդը չփոխվի, ինչպե՞ս կփոխի...

Դավիթ Բլեյանն շաբաթ օրվա վերջում անցավ Մեդիայով, ցուցադրեց իր նոր սանրվածք-արդուզարդը, ինտելեկտուալ առանձնազրույց ունեցավ Սուսան Մարկոսյանի հետ «Ձու-ձու կակաները երբեք այնքան շատ չեն լինո՞ւմ, որ գոնե մեկից մտքով հրաժարվես» թեմայով: Շուշանին վերցրեց Մաշտոցի պողոտա-Թումանյանի խաչմերուկի սեբաստացիական հերթական հավաք-հանդիպումից (տեսնել էր պետք, թե ինչպե՜ս Դավիթը գրկեց փախցրեց Շուշանին Անի Սարգսյանի ընկերակցությունից) և հայտնվեց Բլեյանների հոբելյանական առաջին խնջույքում. Ռոզալիա Բլեյանը 15 տարեկան է: Այս տարի Ռուզան Բլեյանը, Նեկտար Բլեյանը, Տաթև Բլեյանը, Էդիտա Հովհաննիսյանը, Աշոտ Բլեյանը ևս կլինեն հոբելյարներ. ի՜նչ հավաքներ են սպասվում, ի՜նչ նյութական-ժամանակային ռեսուրսներ են վատնվելու… Անհրաժեշտ է խնայող-նպատակային լինել… Արթուր և Շուշան Բլեյանները լավ օրինակ ցույց տվեցին. Արթուրը ոգևորված, սիրով նվագում էր, Շուշանը՝ երգում, մենք՝ հաճույքով ձայնակցում… Հաշվեցի՝ 25 Բլեյան մի բնակարանում… մե՜ծ խտություն էր. Դավիթը չդիմացավ ու… քնեց: Արթնանալուց հետո, հատուկ Դավթի համար կրկնեցինք տորթամոմավառությունը… Իսկ Բլեյանները խանդավառությամբ ի գիտություն ընդունեցին Շուշան Բլեյանի հայտարարությունը,  որ այս պահից սկսած պատրաստվում է 2015-ի հուլիսի 13-ի համերգին Երևանի Կամերային երաժշտության տանը` իր 20-ամյակին նվիրվող համերգին:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հակառակ կողմը

Վերնագիրը Մարթա Ասատրյանինն է։ 

Երկու-երեք սերունդ… անիվների վրա

Կրթահամալիրի Բանգլադեշում, Երևանում, թե Հայաստանով մեկ, Արատեսի ճանապարհին ես մենթոր-տիար հայրենագետ եմ… տարատարիք սովորողների, ուսուցիչների հետ քայլքով, հեծանվով, անիվների վրա։ Վերջին շաբաթ-կիրակին Երևանից փախուստ էր նաև՝ աղմուկից-զոռից, անհանգստություն տարածող առճակատումից…

Հա´մ, հա´մ, հա´մ, քանի՞ ժամ, ախպեր, ես էսպես մնամ…

Ամեն ինչն է կարևոր, բայց ամենակարևորը… արհեստն է: Սա, իհարկե, մեր իրականությունից չէ, այլ սերբական հեքիաթից, որ կարող եք կարդալ մեր կրթահամալիրի Բանգլադեշյան «Արհեստագործ» ամսագրում… Քանի՞ հոգի ունի ամենակարևորի՝ կարևորի