Տարին որ գալիս է՝ 2018-ը,  դու էլ գնալո՞ւ ես, 2017, որպես հի՞ն տարի, ու ողջ դեկտեմբերին այսպես ստեղծագործելո՞վ… Սրա համար պե՞տք է մի ամբոջ բաց լաբորատորիա՝ ներսում-դրսում… Իրականում ես իմ հերթական՝ թվով 1230-րդ գրի վերնագիրն եմ փնտրում. արթնացել, պատեպատ եմ տալիս  ու … շնորհակալ եմ մեր Միջին դպրոցի Մերի Զաքոյանին. ստեղծագործ իմ դեկտեմբե՞ր… Իհարկե։ Սրա համար արժեր «Մտագիր»  ստեղծել 2017-ում ու փոխանցել այն 2018, քանի որ «ձմեռն է ամեն օրվա հետ բերում նոր վերնագրեր ու մտքեր»…

Երեկ օրվա շա՜տ վերջում՝ իրիկունը 10-ին մոտ, երբ «Այբ»-ի տնօրեն Արամ Փախչանյանի հետ մեր Գեղարվեստում թողեցինք այլընտրանքային դպրոցների միության կլոր սեղանը, որ գործեց 2017-ին և պատրաստվում է շարունակել 2018-ին, իր հաջորդ հավաքը հրավիրել «Արեգնազան» կրթահամալիրում, ու ստեղծված է Հայաստանում այլընտրանքային կրթությունը խթանելու նպատակով, Արամը նկատեց (Պուշկինի-Վարդանանց խաչմերուկում լույսեր-տոնածառեր-զարդերը չնկւատել հնիարավոր չէր). «2018-ը շուտ մոտեցավ, պիտի դպրոցում տոնածառը դնել, չնայած որ դրեցինք, սովորողները ուսումը կթուլացնեն»։  Իսկ մենք ահա մեր բաց լաբորատորիայում՝ ամանորի բոլոր ազդեցություններով՝ լույսերի, գույների, պատկերների, ձայների, ղողանջների… սովորում ենք նոր տարի ստանալ՝ իր համերգ-ցուցադրություններով, քիչ է, դեռ Աշտարակ ենք տեղափոխել, որպեսզի փոխենք, կամ այսպես սովորելու մեր շնորհը քիչ է՝ հանրապետության, Արցախի տասնյակ ու տասնյակ վարիչ-դաստիարակների հավաքել ենք կրթահամալիրում՝ մեր շնորհն այս որպես ուսուցում փոխանցելու…

Մարինե Խաչատրյանի ֆոտոպլեները Աշտարակից:

Երեկ ես մեդիակենտրոնում Կարինե ՄացակյանիՄարինա Մկրտչյանի համակարգչային գրաֆիկայի-անիմացիայի լաբորատորիայի, Սուսան Ամուջանյանի  կինո-ֆոտոյի սաների հենց այս՝ ստեղծագործ դեկտեմբերի ընթացքին էի ծանոթանում, միջին ու ավագ դպրոցի բաց լաբորատորիայի հոգսերով ապրում… Կգա՞ն մեր սովորողները, որպես լրացուցիչ կրթության մանկավարժական ճամբար դեկտեմբերի 25-29-ի «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» ելքի ու մուտքի,  «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծային ստուգատեսին մասնակցելու… Եվ բաց լաբորատորիայով, «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծով՝ Աշտարակում թե կրթահամալիրի Բանգլադեշում, մեր ողջ դեկտեմբեր արված-արվող-անելիքը ստեղծագործ աշխատանք-ուսո՞ւմ է արդյոք… Ո՞ւմ համար՝ ուսուցչի՞, սովորողի՞, բաց հասարակությա՞ն…

Մինչ դուք այս դիլեմայի առաջ եք, եղած-չեղած, ես շնորհակալ եմ Արմինե Թոփչյանին, հեծանվով կրթահամալիրի Բանգլադեշում, իմ բլոգի-ֆեյսբուքյան էջի, էջի գլխագրի նկարներն էի թարմացնում…

Բանգլադեշյան ծառերի շարքը՝ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:

Այս ծառերը ես տեսա հեծանվով Քոլեջ-Հյուսիսով-մեդիակենտրոն անցումին… Անպայման կանգնում եմ, իմ այֆոնով շրխկացնում… Ու մտքով, ճամապարհին, հեծանվով թե քայլելով, ես այդ ծառի, նրա ստեղծած, իմ տեսած միջավայրի շուրջ եմ: Նախագծում եմ: Կուզեմ, որ «Կրթահամալիրի Բանգլադեշը բաց արվեստանոց» ենթանախագծի շրջանակում 2018-ի հունվարին գործող կլոր սեղանին ուսումնական ճամբարային առաջարկներ ներկայացվեն շրջակա միջավայրի բարելավման՝ նկարչական-ինստալացիոն-կանաչապատման-բարեկարգման նախագծեր, այնպիսին, որ գարնան հետ՝ մարտից, բնակիչ-սովորող-ուսուցիչների նախագծային խմբերով սկսեն իրագործումները… Ասում եմ «ենթանախագիծ», քանի որ կա «Երևանի 2800-ամյակին ընդառաջ. քաղաքը բաց արվեստանոց»-ը։ Անիմաստ ծանր է ապրել մի քաղաքում, ուր դու ոչինչ չես որոշում-փոխում, ուր տաշի-տուշի են անում-անելու շուրջդ, ու անունն էլ արդեն՝ հնչեղ-համազգային-համաշխարհային «Երևանը 2800 տարեկա՞ն է»

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1230

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գնահատման բաց համակարգ. հավելված #2

Հունիսի 15-ի օրագրի հավելվածը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժական համակազմն արդեն երեսուն տարի մշակում, իրականացնում է հանրակրթության իր հեղինակած ծրագիրը՝ ամբողջական ներառական իր սկզբնավորման պահից:  Այլընտրանքային կրթական ծրագրերը, այդ թվում՝ նաև

Փոխհամաձայնությունը շատ ավելի լուրջ, հեռահար մի բան է…

Կրթահամալիրի Միջին դպրոցի 9-րդ դասարանցիների հետ Հասմիկ Թոփչյանը սղագրել է 24TV-ում «Նիկոլի ձեռքին կա գործիք, որ մինչև այդ ոչ մեկի մոտ չի եղել, դա նրա առավելությունն է» հարցազրույցը։ Կարդացեք՝ որպես

Եթե ձմեռը՝ իր դեկտեմբերի մեկով, մեր Սոֆին պիտի բերի, բարով գա

Կիրակին եղավ ինչպես իմ օրվա  գրերից մեկում նկարագրված է, ընտանեկան-հարազատական… Երկար քնեցինք՝ մինչև ժամը 9.00, իրադարձություն, որ չէր եղել այս էլ քանի՜ տարի… Դավիթը լոգարան-լողավազանում անցկացրեց կրկնակի ժամանակ… Հետո, երբ