Շաբաթ-կիրակիով արջաքուն էի մտել, հաղթահարեցի կարծես, լավ էր՝ հասցրեցի Դավթի ու Արմինեի հետ մեր հայրենագետ-աշխարհագետ Կիմա Ստեփանյանի նախաձեռնած Արագածոտնով կիրակնօրա քայլքին մասնակցելու։ Հինգ րոպե էլ ուշացա. լավ է, որ տիար Գևորգը ներողամիտ գտնվեց, սպասեց։ Հենց հիմա, շնորհակալ եմ Արմինե Թոփչյանին, փոխանցում եմ կիրակնօրյա գրի անոնսը․ բարի կիրակի․․․

Ինձ նկարում են հիմա՝ մեջքով դեպի Քասաղի կիրճ, Արայի լեռ, իմ դիմաց քարափներ են, Սաղմոսավանքը, կարմիր մասրենու մոտ՝ Գոհար ու Արևիկ Բալջյանները, գյուղի շները, Դավիթը Բլեյան, որ այնքան վստահ է զգում, որ մի ձեռքին քոթոթն է, մյուսին՝ մայր շունը․․․ Մնացածը՝ նկարաշարով, մինչև իմ կիրակնօրյա իրիկնային տեսապատումները։ Բարի կիրակի։

Նկարաշարերը՝ հեծանվային արշավներով կրթահամալիրի տնօրենի ֆոտոօբյեկտիվից․․․
Շաբաթ, կրթահամալիրի հարավից արևմուտք․․․

Երևանում դեկտեմբերյան ծառեր․․․

Կրթահամալիրի Բանգլադեշից տունդարձ ճանապարհին․․․

#1227 (1-ին մաս)

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երկրի ամեն կտորը՝ ուսումնական տարածք…

«Կանթեղն» սկսում-շարունակում է Երգ երգոց կարդալ… Ես լսեցի մեր աղջիկներին՝ Մանե Գևորգյանին և Ռեբեկա Խաչիկյանին… Ի՜նչ լավ կլիներ, որ Քնարիկը՝ իր խմբով, Հասմիկ Ղազարյանը՝ իր, Ելենան, Թամարը Ղահրամանյան…. թույլ չտային,

Կարկամած Տիարի ու վերացած մարդու գիր

Այս մութին այսպիսի կյանքով-կենսագրությամբ մարդը կարկամի՞, երբ գիշերը երկուսն է ժամի… Փաստի հետ գործ ունենք, հիմա ես կարկամած նայում եմ 2017-2018 ուստարվա նոյեմբերյան օրացույցին… Հալալ է ձեզ, ժպտում եմ բոլորիդ…

Չափե՞նք մեր ազնվության մակարդակը

Հայաստանի 2015 թ. պետական բյուջեով հազար յոթանասուներկու ծառայական մեքենա է պահվում այն դեպքում, երբ մեր պետական բյուջեի հարյուրապատիկն ունեցող Դանիայում պահվում է ծառայական ընդամենը քսաներեք մեքենա: Այո, քսաներեք… Եվ դեռ