Սրա ժամանակն է։

Վերադառնանք Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստին. մեջ եմ բերում.

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը։
Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։

Սերժ Սարգսյանին՝ Հանրապետական կուսակցության առաջնորդին,  Ծաղկաձորում  առաջադրել է  ՀՀ վարչապետի թեկնածու կուսակցության խորհուրդը, ոչ խմբակցությունը… Ուրի՛շ Հայաստանի պահանջով Սերժ Սարգսյանի այսպիսի հրաժարումը իր՝ վարչապետի գործունեությունը շարունակելու, Հանրապետական կուսակցության կողմից Հայաստանի կառավարումը շարունակելու անհնարինության արձանագրումն է, այո, քաղաքական կապիտուլյացիան։ Հանրապետական կուսակցությունը այլևս ընդդիմություն է և կարող է իշխանության հավակնել միայն ԱԺ համաժողովրդական ընտրություններով։ Հիմա Ազգային ժողովը իրավական ձևակերպում է տալիս միակ, հայտնի, ժողովրդի, նրա հրապարակի ուղիղ իշխանությանը։ Սրանով հնարավորություն՝ իր ձևավորած գործադիրով՝ վարչապետով, ժամանակավոր կառավարությամբ, ընտրությունների կազմակերպում (Նիկոլի ձևակերպումն է), և պատասխանատվություն՝ ժողովրդի իշխանությունը ազատ, արդար, ԱԺ հավաստի ընտրությունների միջոցով վերականգնման։ Սա բացառում է որևէ ուրիշ թեկնածուի առաջադրումը։ Նիկոլը չի կարող մրցակցային քվեարկությամբ ընտրվել. սրանով նա կմասնակցի էլի թավշյա, բայց նենգ՝ խարդավանքով թավշյա հեղաշրջման։ Ու Հրապարակը Նիկոլին դա թույլ չի տա։

Հայաստանում այսօր կա մի լեգիտիմ իշխանություն՝ ժողովուրդն իր Հրապարակով, ուղիղ եթերով, ուղիղ հեռարձակմամբ։ Ժողովրդի ինքնիշխանությունն ընդունող ԱԺ յուրաքանչյուր պատգամավոր պիտի գա, բարձրանա բարձր հարթակ և իր «այո»-ն ասի։ Այո-ն՝ այո, ու ոչ-ը՝ ոչ։ Սրանից ավելին չարից է։ Սրանով ժողովրդի առաջ նա  անհատապես ազատվում է իր քաղաքական մեղքից, իրավունք ստանում քաղաքական գործունեության, այդ թվում՝ իր ազատ ընտրած կուսակցության միջոցով ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցելու։ ՀՀ Սահմանադրության և Օրենքի շրջանակում։

#1357

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հույսի ու քնքշության մասին է իմ վեց հարյուր քառասուներորդ գիրը

Որպես կանոն այդպես է, իմ օրվա գիրը չեմ սկսում կամ չեմ ավարտում՝ առանց նախորդ գիրը կարդալու. մեկ անգամ, այո, կարդում եմ… Հարգելի Խաչատրյան Արմանի սեմինար-պարապմունքն իր՝ «Ինչպես ստեղծել ինտերնետային կայք

Պա՜պ, դե ասա` վամպիրը դու ես․․․

Ատամնաբույժի մոտից դուրս եկա, մութն ընկնում էր, ութին մոտ էր։ Հեծանվի լույսը միացրի ու վճռական, իմ մտքերով-հավեսով սլացա՝ ողջ տան ճամփին վայելելով եզակիությունն իմ վիճակի․ չկար ինձ նման հեծանվով մեկը․․․

Քո շինողի օր-կյանքը ջրի նման երկարի․․․

Երեկ արթնացա այս տողերով․ կրկնեցի-փնտրեցի-գտա գրքում Թումանյան Հովհաննեսի «Աղբյուր» անվանումով․ Ու տվավ իր օրհնանքը Անցվոր մարդը էն բարի․ «Քո շինողի օր-կյանքը Ջրի նման երկարի՜․․․» Մեր աշխարհի նոր անկյունում, մեր հերթական