Հանգստանալու լավագույն ձևը ճամփորդելը չէ՞։ Արձակուրդը հե՛նց դրա համար է՝ ճամփորդելու. ես արձակուրդի մեջ եմ, և բնական է, որ իմ օրը կրթահամալիրի Բանգլադեշում ճամփորդություն է, ինչպես երեկ, ուրբաթ օրով․․․ Ու կրկնեմ Գյումրիի ճանապարհին ծնված՝ երեկվա գրով փոխանցված հաստատումը՝ ճամփորդության հմայքը զիգզագներն են, անկումների սարսափները, անցումների անկախատեսելիիությունը…

Վրաց գործընկերները մեր երեկ առավոտյան, Գեղարվեստում, նախաճաշի սեղանի շուրջ, անակնկալի եկան՝ մինչև ժամը 9-ը հեծանվային արդուզարդով, հեծանվով ճամփորդ Տիարին տեսնելով․․․ Ես նաև Վրաստանի տիարն եմ դառնում, ինչպես 2017 տարվա լավագույն ուսուցիչ ճանաչված Լադո Ապխազավան է երեկ դաջել․․․ արտաքին կրթության նախարար․․․

Զարմացաք ինչի՞ց, որ արձակուրդում գտնվող տիար-ճամփորդը և՛ ազատ է իր հագուկապի մեջ, և՛ թիթիզ երեխայի պե՞ս․․․ ձեռնոցներով նոր, ակնոցով, գլխարկով ձմեռային, ուսապարկով․․․ Անականկալի եկան և Հյուսիսային դպրոց-պարտեզում․․․ Չէի՞ք սպասում, ա՜խ, զուր․․․ սպասեք ձեր տիարին միշտ․․․

Արևմտյան դպրոցի ճամփորդները Ջրվեժ անտառապարկում:
Լուսանկարները Մելինե Սիմոնյանի:

Ինձ չէին սպասում և քոլեջում. այսպես, երբ ես ներխուժեցի Վարդուհի Պետրոսյանի հասարակագիտության պարապմունք (քոլեջի նախագծային խմբի կուրսն էի փնտրում), Վլադին մեր ու իր ընկերներներին) գտա, և իսկական-բաց  հասարակությանը վայել՝ նախագծային-հեղինակային, քաղաքացիական կրթության պարապմունք դարձավ։ Ես ներկայացնում էի սովորող-սովորեցնող մեթոդի կիրառումը, որպես գործիք-կազմակերպում Գեղարվեստ-քոլեջում, «Պատշաճ անցում» ուսումնական նախագծի իմ պատկերացումները․․․ նախաձեռնողականությունը, հետևողականությունը․․․

Ես էլ անակնկալի եկա, երբ ժամեր հետո, արդեն ետդարձի ճանապարհին դեպի մեդիակենտրոն, արևելքով, մեր քոլեջ-գեղարվեստ նախագծային ուղու վրա տեսա՝ Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանցիները, Քնարիկ Ներսիսյանի, Տաթև Աթոյանի, Ռիմա Երեմյանի, քոլեջի ուսանողների՝ Վլադի ու իր ընկերների հետ,  կրթության մեջ այդ օրվա ամենակարևոր խոսքն էին ասում՝ իրենց շրջակա միջավայրը բնակիչների աջակցությամբ փոխելով, մարդավայել դարձնելով,  որպես ուսուցման արդյունք և նպատակ… Այո՛, սա ձեռքբերում չէ՞, սիրելի վրաց գործընկերներ, որ երեկ հարցնում էիք․․․ Հանրային աջակցությամբ, ուղիղ եթերում… Եվ երբ փակ կալվածք  մանկապարտեզի  վարիչ-կառավարիչը, որևէ անունով, փորձում է ընդհատել (մի՛ զարմացեք, այո՛, մերը ոտնձգություն է կալվածատիրական կարգերի դեմ), բնակիչները սաստում են նրան՝ սա հանրային տարածք է, ու սեփականատերը մենք ենք, ակտիվ դպրոցով․․․ Կեցցե՛ անընդհատ Բլեյանի դպրոցը՝ երբեք արձակուդի մեջ չգտնվող տիարով․․․

Բարեկարգման աշխատանքներ, ծառատունկ Մայր դպրոցի պուրակում:
Լուսանկարները՝ Անի Հովհաննիսյանի:

Իսկ անակնկալներ-զիգզագներ-զարմանք առաջացնող-հիացնող, ինչպես Գյումրիի ճամփին, պատմել եմ, եղան, իհարկե, ու պարտադրեցին դադարներ կենսական․․․ Ա՜յ  քեզ հանգիստ․․․ Այս անգամ Արևմուտքի դպրոցի 5 տարեկանները՝ իրենց խորոտիկ ուսուցիչ Սրբուհու հետ, Ագարակում, Սեբաստացի Աբրահամի հացատանը հյուրընկալ, թոնրում լավաշ թխելիս, և հացթուխը՝ սեբաստացի ընտանիքով, Երանոսյանների մայրը-տատը՝ տիկին Գրետա-Հրանուշը․․․ Մարինա Մկրտչյանին իր ուսանողների ու Անահիտ Գրիգորյանի ու հինգ տարեկանների հետ, քոլեջի բացատներում-հանդերում ֆոտոպլեների մեջ այնպես կլանված տեսա, որ իմ նկարելը-այֆոնը մոռացա․․․ Անցա ներս, ընդունեցի հարմար դիրք ու բրնձի ափսեն, որպեսզի աննկատ մնամ, ձեռքի հետ ուսուցանեմ արդեն Փիրուզի հինգ տարեկաններին, ինչպես աջով-ձախով-սելֆիով ըմբոշխնել շիլան ու պսպղացնել աման-չամանը. իրականում ես շարունակում էի հետևել ֆոտոպլեներին, այս էլ քեզ սովորող-սովորեցնող ուսուցման մի այլ օրինակ, անմոռանալի կազմակերպում․․․ Երբ ջնջված են փաստացի բոլոր սահման-խոչընդոտները միջավայրի ու մարդկանց միջև այնպես, որ նոր հայացք են պարտադրում մարդուն տարատարիք․․․ նոր դիրք․․․ նոր հարթակ․․․ երբ մշտապես առաջանում է թումանյանական իմաստությամբ ձևակերպված մղումը բնական․ «Քուչի ախպեր, կարելի՞ է դու իմանաս, թե է՜ն սարի ետևը ինչ կա, ինչ չկա․․․»։

Արևմտյան դպրոցի հինգ տարեկանների մեդիահմտությունների ցուցադրում:
Լուսանկարները՝ Սրբուհի Ներսիսյանի:

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազայան

#1219

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ձեր խոշորացույցի տակ, ձեր ափի մեջ, ձեր հովանու ներքո

Ես մեր Արևմուտքից էի գալիս մարզական քայքով, ու Մայր դպրոցից հյուսիս-մեդիակենտրոն բարձրացող Անի Սարգսյանի ու կինո-ֆոտոգործ ընտրած 4-5-րդ դասարանցիների հետ մեր ճանապարհները խաչվեցին։ Սեբաստացիական-առողջաբեր գրկախառնություն, ամենակարևորի փոխանակում․․․ — Տիա՛ր ջան,

Ստեղծական, մոբիլ ու բարեխիղճ. երրորդությո՞ւն եք ուզում՝ ահա

Երեկ երեկոյան, Մատենադարանի Մաշտոց-Կորյուն հարթակում որպես հրավիրյալ մասնակցում էի Ուսուցչի օրվա առթիվ հանդիսավոր կառավարական հավաքին…  Մասնակիցներից մեկը, ով վերջերս էր հայտնաբերել, լսել Լիլիթ Բլեյան հեղինակային երգի կատարողին, նկատեց՝ թեթև է

Այսպիսի կիրակի, որպես հանգրվան, թե խարիսխ․․․

Օրացույցով մեր պատվիրած, մեր կառուցած հունվարյան ուսումնական ճամփորդական-ճամբարային հեղինակային ընթացքի համար, իսկապես, ինչպիսի՜ սպասված-հաշվարկված կիրակի՝ իր շաբաթով, մեր գիտագործնական կլոր սեղան-ներկայացումներով հինգ անընդհատ օրերի,  ուռա՜, անցավ,  և ուսումնահետազոտական առավել ստուգատեսային, կեցցե՛,