Արդեն համալսարանական Մարիամ-Աշոտ Փաշինյանների ականջը կանչի Խաչատուր Աբովյանի Դորպատ-Տարտուում, Շուշանը թող ֆիլմեր նկարի իր Միջին դպրոցում, իսկ Արևելյան դպրոցի պարտեզ արդեն երեք տարեկան Արփին է մուտք գործել ու մնացել Նելի Արղությանի-Սաթենի 2-4 տարեկանների լաբորատորիայում։

Բլեյաններն էլ գրոհում են նոյեմբերին… Բլեյան ԱռնոլդԱստղիկի առաջնեկի՝ Բլեյան Անդրեայի ծննդյան ավետիսը նոյեմբերի 5-ին ես ստացա Էդիտա Հովհաննիսյանից, Թբիլիսիում, մեր մանկավարժության Կլոր սեղանի ճանապարհին… Բլեյան ամենակրտսեր աղջնակը, ամենա… Բլեյան ԱրամԼուսինեի երկրորդ որդու՝ չորս տարեկան Էդվարդիկի եղբոր, ծնունդի մասին նոյեմբերի 20-ից սկսվող իմ արձակուրդի առաջին ժամերին ավետեց Տաթև աղջիկս… 4կգ 200 գրամ քաշով, 54սմ բոյով… ամենակրտսեր Բլեյանը, ամենա… ում անունը որոշելու համար Արամ հայրիկը օրենքով չորս օր ունի… Ինչո՞ւ չօգտվի: Ես քանի՞ օր ունեմ ավետաբեր իմ աղջիկներին, բլեյանաստեղծ իմ հարսիկներին արժանի նվերներ գտնելու համար… Լիլիթ Բլեյանը, որ նոր է վերադարձել եվրոպական համերգային շրջագայությունից, ինքնավստահությունը վերականգնած, թե ավելացրած նոր պաշարով, ընտրության բարդ գործում հայրիկին մենակ չի թողնի. մեծ աղջկաս խորհրդատու շնորհքից չօգտվել չեմ կարող: Լիլիթի մասին հենց հիմա խոսք ունեմ ու շնորհակալ եմ Արմինեին Թոփչյան. հենց հիմա ասում եմ, լսեք-տեսեք։
[youtube https://www.youtube.com/watch?v=zRmDdcnkays?rel=0]

Մենք մեր սեբաստացիական ողջ գեղարվեստով սկսում ենք պատրաստությունը ամենամյա տարեվերջյան «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծի՝ համերգ-ներկայացումների… Այսօր կրթահամալիրի գլխավոր ցուցասրահում բացվող «Ներգրավվածություն» աշնանային ցուցադրությունը, վաղվա մանկավարժական սեմինար-պարապմունքը՝ Սվետա Ճաղարյանի և Քնարիկ Ներսիսյանի նախաձեռնած, համարենք պատրաստության մեկնարկ… Կունենանք և՛ արտագնա՝ Երևանից դուրս՝ Աշտարակում,  հանդիպումներ-հանդիսատես, և՛ երևանյան՝ այս անգամ համալսարանական շրջաններում… Մնացածը որոշելու, պատշաճ մեր ուսումնական գեղարվեստով տարեմուտին  ներկայացնելու համար մեկ ամսից էլ պակաս ժամանակ է մնացել… Հանգիստ չեմ տա:

Աշնանային սբ. Գևորգ եկեղեցին ու հարակից տարածքը:
Լուսանկարները` Նունե Խաչիկօղլյանի ֆեյսբուքյան էջից:

Ինչպես կշարունակեմ հետապնդել նոյեմբերյան ստուգատեսի մասնակից սեբաստացի 5-6 տարեկաններին ամենուր՝ ոչ միայն, Մեդիամոլորակում… Երեկ նրանց հետ էի այգիներում «Աշնանային ֆոտոպլեներ» նախագծերով, ագարակում ու լողավազանում մեր… Այսօր էլ՝ ծրագրով հրապարակված-իմ հեծանվով, որպես  արձակուրդիս վայելք…

«Մխիթար Սեբաստացի» 2017-ի մրցանակակիրներին ճիշտ է բաց որոշելը, որպես անվանակարգերով հայտարարված համաշխարհային համացանցում հայալեզու գրականության, հայկական մշակույթի, հայագիտության տարածման, թարգմանական գործունեության ուսումնական աշխատանքի ստուգատես: Տարեմուտին, մենք կգտնենք հետաքրքիր մի ձև 2017-ի բոլոր մրցանակներին անդրադառնալու որպես սեբաստացի ուսուցիչ-սովորողների՝ անցնող տարվա ձեռքբերումներ… Կրթահամալիրի մասնաժողովը նոր կազմով թող չշրջանցի այս հարցը՝  նոյեմբերի 28-ի նիստում կամ մանկավարժական ակումբային քննարկմամբ, որ անլուծելի խնդիր չդառնա… Ինչո՞ւ չուրախանանք մեր ձեռքբերումներով, սրանից լավ միջոց-առի՞թ դրանք որոշելու-հրապարակ բերելու, ստեղծագործական-բարեխիղճ ուսումնական աշխատանքը կարևորելու համար:

Ընթերցասրահի նոր անկյուն: Համակարգողներ` Հարավային դպրոցի 2-րդ դասարանցիներ:
Ֆոտոշարը` Կարինե Բաբուջյանի:

Տաթև Աթոյանի՝ Հյուսիսի դպրոց-պարտեզի նկարիչ-տեխնոլոգի, Ռիմա Երեմյան կազմակերպչի համատեղ պարտիզապուրակային-նախագծային գործունեությունը՝ որպես գեղագիտական բնություն-միջավայր, քոլեջի տեխնոլոգ նկարչի՝ Թամար Հարությունյանի պարգևատրումը մեծ խմբում, Արևելքի կրթական կասկադի ու էստրադայի առիթով, պարտադրում է անդրադառնալ մեր տեխնոլոգիայի-կերպարվեստի ուսուցչի գործունեությանը… Վաղվա իմ պատումով, իհարկե…

Ֆոտոխմբագիր` Հասմիկ Պողոսյան

#1215

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նոր նախագիծ մեր հայտնի-կարգին Արեգի հետ

Մեր տանը մեծ աշխուժությամբ-գոհունակությամբ ընդունեցին armtab-ի՝ հայկական պլանշետի նոր մոդելի User Guide-ը… Դավիթն իր «Թուր կեծակին» չէր գործածում, իսկ այս նոր մոդելով սկսեց խաղալ: Գիտեք, մանկավարժական լաբորատորիայի մշակած կարգով, Անահիտ

Րոֆֆին՝ հայտնի ճամփորդ, Սարոյանի աշխարհից…

Կիսով չափ հայ, կիսով ամերիկացի Րոֆֆիի հետ, որ հինգ տարի Հայաստանում է և, ի զարմանք «Հարթակում» հավաքվածների, քեզ, իմ ամենօրյա անընդհատ (էսպես էլ բան կլինի, միացել եմ 2014թ. հունիսի 17-ին

Միշտ հավատարիմ իմ ու ձեր ապրածին

— Հայրիկ, դու վշտացե՞լ ես, որ խոստումս չեմ կատարել: Առավոտյան կլողանամ, կուրախանաս… Այսպիսի լեզու-միտք ունի Դավիթ Բլեյանը. ես, իհարկե, «վշտացած» խաղում եմ, իսկ զարմանալ, այո, շարունակում եմ զարմանալ մարդու-երեխայի հնարավորությունների