Մեր «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» քաղաքացիական նախաձեռնության համակարգող, քոլեջի աշխատանքային ջոկատի ղեկավար Անահիտ Մելքոնյանը վերադարձել է կրթահամալիրի ուսուցիչների խմբի հետ պատմական հայրենիք ուխտագնացությունից, հասցրել է ծանոթանալ աշխատանքների ընթացքին, անմիջապես-ամբողջությամբ ներգրավվել Քոլեջի նախագծային-ճամբարային աշխատանքներում։ Ու դիմում է ինձ այսպիսի երկտողով՝

Հարգելի տիար Բլեյան.
Գեղարոտի էստրադային հարթակում մեդիաուրբաթ-համերգ-հրավառությունը նախատեսված էր նոյեմբերի 3-ին: Քանի որ նախապատրաստական աշխատանքները դեռ ավարտին չեն հասցվել, առաջարկում ենք համերգ-ցուցադրությունը տեղափոխել նոյեմբերի 10-ին:
Հարգանքով՝ Անահիտ Մելքոնյան:

Քոլեջի ուսանողների, դասավանդողների ճամբարային համերաշխ ջանասիրության աշխատանքի արդյունքները նկատելի են՝  և՛ Խորեն Հազարումյանի հետ Ագարակում, և՛ Միքայել Ղազարյանի հետ «Սեբաստիա» դաշտերում, և՛ Էլյա Սանդրյանի հետ քոլեջի շուրջ պարտիզապուրակային աշխատանքներում։ Եվ Թամար Հարությունյանի տեխնոլոգների ջոկատի ջանքերն են նկատելի կրթական կասկադի էստրադայում։ Բայց վաղը աշխատանային ուրբաթ է, մեծ խումբ միջին-ավագ դպրոցների, քոլեջի սովորողներ պատանեկան ազգագրական-հնագիտական ճամբարի կազմում մեկնում են Գյումրի… Ահա ինչու, նոյեմբերի օրացույցում կատարում եմ փոփոխություն, և բաց էստրադայում մեր ուրբաթը նշանակում նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։ 15։ Միջին դպրոցի ղեկավար Մարգարիտ Սարգսյանն էլ կուրախանա այս լուծումից. Միջին դպրոցը իրեն վայել հարթակ կստանա՝ ներկայանալու։

Միևնույն ժամանակ խնդրում եմ ոչ միայն չթուլացնել աշխատանքի թափը և՛ էստրադայում, և՛ նրա շուրջ, և՛ ամբողջ կրթական կասկադում, այնպես, որ նոյեմբերի 10-ի մեդիաուրբաթը դառնա զարմանքի-հիացմունքի տոնախմբություն։

Շնորհակալ եմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Միայն նախագծերով ուսուցման շաբաթ կրթահամալիրի հանրակրթական դպրոցներում, նախակրթարաններում, քոլեջում

Շատ կարևոր է, որ մարտի 21-ից, ինչպես նախատեսված է մեր օրացույցում, մեկնարկում է միայն նախագծերով ուսուցման շաբաթը,  երբ կրթահամալիրի հաստատություններում՝ Նոր դպրոցում, Դպրոց-պարտեզում, Գեղարվեստում, Հիմնականում, Միջին և Ավագ դպրոցներում, Քոլեջում՝

Հանրապետության օրվա սուրհանդակ

Այսպիսով, ինչպես երեկ տոնախմբության ժամանակ հրապարակեցի, մայիսի 30-ին 9։00, մեկնարկում են ամառային ուսումնական ճամբարները կրթահամալիրի դպրոցներում՝ առանց տարիքային, աշխարհագրական, դպրոցական սահմանափակման, առանց լեզվական-ազգային-պետական սահմանների, միասին ապրելու, լողալու և հեծանիվ քշելու,