Շատ կարևոր է, որ մարտի 21-ից, ինչպես նախատեսված է մեր օրացույցում, մեկնարկում է միայն նախագծերով ուսուցման շաբաթը,  երբ կրթահամալիրի հաստատություններում՝ Նոր դպրոցում, Դպրոց-պարտեզում, Գեղարվեստում, Հիմնականում, Միջին և Ավագ դպրոցներում, Քոլեջում՝ նախակրթարանի խմբերում, 1-3-րդ, 4-5-րդ, 6-8-րդ, 9-11-րդ, 12-րդ դասարաններում, երկարօրյա, լրացուցիչ կրթության ու մասնագիտական ուսուցման խմբերում-կուրսերում աշխատանքը կրթահամալիրում թե տանը, ուսումնա-հայրենագիտական ճամփորդության ժամանակ դառնում է մասնակցություն ուսումնական նախագծերին, և դպրոցները ինքնին դառնում են նախագծերի կազմակերպիչներ։ Ուսումնական պարապմունքներն սկսում են ժամը 9.00-ին։ Կրթահամալիրի երթուղիներն աշխատում են, ինչպես նախկինում։ Ուսումնական նախագծերը, ինչպես դպրոցի ներսում, այնպես էլ տանը,  ճամփորդության ժամանակ, կարող են լինել անհատական, տարատարիք, ներառել կրթահամալիրի այլ դպրոցի, քոլեջի սովորողներին, աշխատողներին։

Նախագծերի ուղղությունները.

  • Տեխնոլոգիական ստուգատեսի՝ ընթացող նախագծեր և նոր նախագծերի մեկնարկ՝
    — ներքին ու արտաքին միջավայրի բարելավման, ձևավորման, բարեկարգման նախագծեր,
    — պարտիզապուրակային, թաղարային, «Կրթական պարտեզ», «Պատշգամբը պարտեզ» նախագծեր,
    — կրտսեր դպրոցներում հեծանվային ակումբների ստեղծման, պարապմունքների անվտանգ անցկացման նախապատրաստում,
    — լողափերի որոշման, ձևավորման նախապատրաստման նախագծեր…
  • Սուրբ Հարության տոնի-ծեսի նախապատրաստական աշխատանք՝ ընտանեկան և մարտի 27-ին Սուրբ Երրորդության բակում միասնական տոնը նշելու համար
  • ապրիլյոթյան տոնախմբության նախապատրաստության համերգային նախագծեր
  • «Կարդում ենք» ստուգատեսի համերգային ներկայացումներ կրթահամալիրում, արտագնա և մեդիատիրույթում
  • ռազմա-մարզական խաղերի նախապատրաստում
  • կրթահամալիրային շախմատային խաղեր
  • ուսումնա-հայրենագիտական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, կրթական փոխանակումներ
  • ակումբային, այդ թվում՝ մարզական, նախագծեր
  • սովորողի ընտրությամբ գործունեության նախագծեր
  • ուսումնական այլ նախագծեր
  • «Ցտեսություն» նախագծի աշխատանքներ
  • մարտի 25-ի մեդաուրբաթ համերգի նախապատրաստում
  • կրթահամալիրի նվիրատվության ֆոնդի ձևավորման նախագծեր։

Բոլոր մանկավարժական աշխատողները, կրթահամալիրի տնօրենը՝ իր ծառայություններով, դառնում են նախագծերի կազմակերպիչներ և աջակիցներ։ Այսօրվանից սկսած՝ նախագծերը սահմանված կարգով հրապարակվում են դասավանդողների բլոգներում, դպրոցների ենթակայքերում։ Յուրաքանչյուր սովորող ընտրում է իրականացվող նախագծերից, կազմում իր անհատական պլանը և մինչև մարտի 20-ը հրապարակում իր բլոգում։ Նախագծերում ընդգրկվում են բոլոր սովորողները՝ 2-4 տարեկանից։ Նախագծերի իրականացմանն առնչվող հայտերը բավարարվում են առաջնահերթության կարգով։

Սովորողների ամենօրյա հաշվառումն անում է նախագծի ղեկավարը և գրանցում դպրոցի հաշվառման մատյանում։ Սովորողը շաբաթվա աշխատանքի արդյունքներն ամփոփում է իր բլոգում։ Նախագիծն ամփոփում է նախագծի ղեկավարը իր բլոգում։

Ընտանեկան նախագծերի ընթացքը, ամփոփումը ներկայացվում են սովորողի բլոգում՝ իր և ծնողի կողմից։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մայիսի 30-ի ճամբարային մեկնարկի աչքալուսանքով…

Հունիսյան ուսումնական ճամբարների հարգելի ղեկավարներ, մասնակիցներ, ճամբարների գործունեությունն  այսօր մեկնարկեց։ Լավ է, որ կրթահամալիրի  Գեղարվեստի ղեկավար Քնարիկ Ներսիսյանը, որ նաև պատանեկան աշխատանքի ճամբարի Գեղարվեստի ջոկատի հրամանատարն է, հունիսի 13-17-ի Բանգլադեշյան պլեների

Մեր գեղագիտության մանկավարժությունը-մանկավարժության գեղագիտությունը

Սեբաստացիներ՝ բոլոր տարիքների, որտեղ և եք. Մայիսի 21-ի «Գեղարվեստը կրթահամալիրում»  նախագիծը լավ հարթակ է ոչ միայն մեր հեղինակային կրթական ծրագրերը, մեր գեղագիտության մանկավարժությունը-մանկավարժության գեղագիտությունը ներկայացնելու, այլ նաև մեր կազմակերպումը՝ համախմբվածությունը,

Հարգելի սեբաստացի՝  դասավանդող, սովորող, սովորողի ծնող

Մարտի 18-ին Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն է: Այդ օրը` ժամը 13:00, մարմարյա սրահում հանձնվելու է 2017թ.  «Տիգրան Հայրապետյան» մրցանակը` սովորողին և դասավանդողին: Կարգի համաձայն մրցանակը շնորհվում է — կրթահամալիրի դասավանդողին՝  հասարակագիտական,քաղաքացիական