«Չեմ ուզում կենտրոնանալ ազատամարտիկ երևույթի վրա,-անդրադառնալով Բերձորում Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ կատարված բռնության դեպքին՝ այսօր նշեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։- Քաղաքացիներ էին, ովքեր մեկնել էին Արցախ՝ որոշակի նպատակներով։ Կատարվել է բռնություն և շատ արագ այդ նյութական և բարոյական վնասը պետք է վերականգնել, ներողություն խնդրել նրանցից»:

Պարոն Բլեյանի կարծիքով՝ կատարվածը մարդու իրավունքների խախտում էր, իսկ որևէ առևտուր մարդու իրավունքի հաշվին անթույլատրելի է:

Անդրադառնալով ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առևանգելու և ծեծի ենթարկելու դեպքին՝ Աշոտ Բլեյանը նշեց, որ այդ երիտասարդն իր աշակերտն է եղել։ «Բայց դա կապ չունի։ Ով ուզում է լինի, օրը ցերեկով կատարված դեպքը պետք է բացահայտվի: Բա ինչի՞ համար է իրավապահ համակարգը: Այն մարդը, ով պատասխանատու է նման դեպքերը բացահայտելու համար, եթե չի անում, պետք է շատ արագ հրաժարական տա»,-շեշտել է նա:

[embedplusvideo height=”350″ width=”550″ editlink=”http://bit.ly/17i55fh” standard=”http://www.youtube.com/v/094Gjk-h_28?fs=1″ vars=”ytid=094Gjk-h_28&width=550&height=350&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep4470″ /]

Աղբյուրը՝ a1plus.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հանրակրթական համակարգը պետք է հարմարեցնել նոր մարտահրավերներին

Զրույց 1in.am լրատվականում։ Լրագրող՝ Գոհար Հայրապետյան։

Ես վստահության եմ մղում. վերցրու քո ձեռքը, քաղաքացի…

«Նոր ուղի» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Աշոտ Բլեյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում անդրադարձել է Շուշիի ազատագրման թեմային: Նա ընդգծել է, թե այդ ժամանակ քաղաքի ազատագրումն ինչպիսի նշանակություն ուներ։ «Նշանակում էր երկարատև

Խնդիրները հասունացած են, լուծումները այնքա˜ն ուշացած…

«Առաջին» լուրեր լրատվական վերլուծական թողարկում: Հրույցը վարում է Արմինե Ավետիսյանը։