«Նոր ուղի» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Աշոտ Բլեյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում անդրադարձել է Շուշիի ազատագրման թեմային: Նա ընդգծել է, թե այդ ժամանակ քաղաքի ազատագրումն ինչպիսի նշանակություն ուներ։ «Նշանակում էր երկարատև պատերազմի ազդարարում, հետևաբար կշռադատված որոշում էր պետք։ Բայց եղավ հայտնի օպերացիան, ինչին մենք՝ «Նոր ուղու» անդամներս, կողմ չէինք»,- վերհիշել է Բլեյանը։

Նա համոզված է, որ Հայաստանում իշխանության պետք է գա այնպիսի ուժ, որը կվստահեցնի՝ մի ամբողջ սերնդի՝ 18 տարեկանների, մահվան չի տանելու։

Տեր-Պետրոսյանի առաջարկին, այն է՝ ընտրություններին երեք նախագահների միասնության դաշինքով մասնակցություն, Բլեյանն այսպես է մեկնաբանել. «3 նախագահները պետք է ընտրության երաշխավոր դառնան, աջը քաշեն, ազատեն հրապարակը: Էդ ժամանակ թե՛ լսելի քննարկումներ կլինեն, թե՛ դեբատներ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

[youtube https://www.youtube.com/watch?v=9tnIz9C14Cs]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Քաղբանտարկյալ՝ ասել է թե բանտարկված քաղաքացի՞…

Ավանսով նստած քաղաքացու ազատության ժամը 1in.am, մայիսի 17 «Թավշյա հեղափոխության առաջին փուլը բավականին լավ անցավ, սակայն այդ տեմպը պետք է պահել և պետք է պահել կառավարության կողմից ձեռնարկվող մարդակենտրոն քայլերով․

Երրորդ մուտքից

«3-րդ մուտք» նախագծում զրույցը լրագրող  Հեղինե Ասրյանի հետ այսպիսի խճանկար դարձավ։