Դավիթ Բլեյանի հետ կիրակի կարևոր որոշում ենք կայացրել: Նախ՝ հիմնել ենք ավտոնորոգման արհեստանոց. Ստեփան հորեղբայրը չգիտի, բայց իրեն ենք հանձնելու այդ գործի զարգացումը, ինձանից ի՜նչ վարպետ: Բայց երկուսով՝ ես ու Դավիթը, առաջին մեքենան նորոգեցինք: Հետո առանձնացրինք տասնյակի չափ ավտոներ, որոնք անհապաղ տեղափոխում ենք վարպետ Օնիկի` կրթահամալիրի ինժեներիայի ու գործիքաշինության արհեստանոց: Դրանից հետո Դավիթը կազմակերպեց իր ձեռքի տակ գտնվող մեքենաների ցուցադրություն: Լավ ստացվեց: Ոչ ամեն ինչ ցուցադրեց իր ունեցածից, խելացի, աչքի համար հաճո բան ստացվեց: Համարեք բնագիտատեխնիկական ստուգատեսի մեր ընտանեկան էքսպոն. հո չե՞նք թողնի, որ գյոզալ ուսումնական հանրակրթական ստուգատեսն ավարտվի։ Օրինակ վերցրեք, ստեղծեք ընտանեկան ցուցադրությունները զանազան-զարմանազան։ Իր անդրանիկ էքսպոյի նմուշները Դավիթը սկայպով հատ-հատ ցուցադրեց Շուշանին, ով հեռարձակում էր էքսպոն ողջ Վիեննայով մեկ։ Իսկ Վիեննայում տեսանք թիփի-ձյուն, քամին վեր-վեր էր բարձրացնում ձյան փաթիլները: Շուշանն ապրում է հանրակացարանի շենքի 4-րդ հարկում. մենք, այ քեզ սկայպ, տեսանք փողոցում շարված ձյունոտ մեքենաները:
– Շուշան, ցույց տուր քո մեքենան՝ տեսնեմ..
Եղանք խայտառակ… Շուշանը մեքենա չունի։

Իսկ Ձմեռ պապիին Գուլպայի միջոցով Դավիթն ուզում է ուղարկել իր սահնակը.
– Մեկ է ձյուն չի գալիս, թող Ձմեռ պապին խաղա սահնակով, հո սահնակը մեքենա չի, որ ես պահեմ: Պահեմ, որ ժանգոտի՞…
Այսպիսի Դավիթ Բլեյան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Շաբաթը Բ-4-ի օր չէ

— Դավի՛թ, լսեցի՞ր հայրիկի խոսքը. դու սովորո՞ւմ ես հայրիկից… Հարցնում եմ ես, երբ ընտանիքով լսում ենք իմ այս հեռուստահաղորդումը: – Չեմ ուզում,- գոռում է Դավիթը: – Ինչպե՛ս,- ասում եմ,- Դավի՛թ,

Դուք վերջինը չեք, ու գնալ չկա…

Հիմա ես գիտեմ, թե ինչպես է աշխատում mskhfilms-ի ստեղծագործական խումբը. Արե՛գ, Շուշա՛ն, Լևո՛ն, Աշո՛տ,  առօրյա աշխատանքային եք դարձրել Միջին դպրոցը։ Սա է աշխատանքի դպրոցը, որտեղ գլխավորը մտավոր կրթությունն է, դրան

Համատեղ գործերի, միասնական քայլերի, համատեղ կյանքի մասին է գիրը…

Չգրելու, շաբաթ օրը «ֆուկ անելու» գայթակղությունն այս անգամ երկա՜ր հաղթահարեցի։ Թվում է՝ անընդհատ 481 գիրն այնքան իներցիա է հավաքել, որ ինքնիրեն, առանց ծուլության-քննարկման պիտի հասնես-թամամես 500-րդ գիրը։ Չէ՞ որ եզրագծում,