Կրթահամալիրի ուսումնական կենտրոնի ղեկավարների բաց  ընտրության համար  հայտերի գրանցումն ավարտված է, հայտերը հրապարակված են։

Խնդրում եմ ծանոթանալ հայտերին, աջակցել կրթահամալիրի տնօրենին թեկնածուների ընտրության հարցում, հարցեր ուղղել դիմորդներին, ծանոթության դեպքում պատմել նրանց մասին։

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 17.00, դիմորդներին հրավիրում ենք կլոր սեղանի՝ ծանոթանալու-ներկայանալու-քննարկման։ Հանդիպմանը մասնակցում են կրթահամալիրի փոխտնօրենը, մանկավարժության կենտրոնի, դպրոցների, քոլեջի ղեկավարները։ Հանդիպումը բաց է։

Կրթահամալիրի խորհրդի հոկտեմբերի 17-ի նիստում տնօրենն արդեն ներկայացնում է հաստատման ուսումնական կենտրոնի ղեկավարներին, որոնք հաստատվելով՝ դառնում են կրթահամալիրի մասնաժողովի անդամներ նաև։ Մասնաժողովն այս ուսումնական տարվա իր առաջին նիստը կանի հոկտեմբերի 24-ին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուսումնական նորը՝ 2018-2019-ը, չունենա՞ իր առաջին սուրհանդակը…

Ու իմ գիրը օրվա դարձավ այդպիսին։ Այս օրերին ինձ ամենաշատն անհանգստացնող-զբաղեցնողը, բոլոր կարգերի սեբաստացիներ, սիրելիներ, որ եղել է ու կա, սովորողի-ուսուցչի անվտանգությունը՝ մոբիլ, ճամփորդությամբ ուսուցումով, կրթահամալիրի Բանգլադեշը՝ իր դրսով-ներսով-փողոցով, կրթական

Հանրապետության օրվա սուրհանդակ

Այսպիսով, ինչպես երեկ տոնախմբության ժամանակ հրապարակեցի, մայիսի 30-ին 9։00, մեկնարկում են ամառային ուսումնական ճամբարները կրթահամալիրի դպրոցներում՝ առանց տարիքային, աշխարհագրական, դպրոցական սահմանափակման, առանց լեզվական-ազգային-պետական սահմանների, միասին ապրելու, լողալու և հեծանիվ քշելու,

Ճամբարը՝ գրավիչ, ավելի գրավիչ, ամենագրավիչ հունիսյան գործունեություն

Կեցցեք, սեբաստացի ճամբարականներ, բոլոր տարիքների. զրնգում է հունիսյան ուրախ-ուսումնական ճամբարների ճամփորդությունների արձագանքը։ Լավ սկիզբ է… Լրացնեմ մայիսի 30-ի իմ հրովարտակը. երևանյան ու քաղաքից դուրս, մեկօրյա բոլոր ճամփորդությունների ճանապարհածախսի կեսը կրթահամալիրը