Կեցցեք, սեբաստացի ճամբարականներ, բոլոր տարիքների. զրնգում է հունիսյան ուրախ-ուսումնական ճամբարների ճամփորդությունների արձագանքը։ Լավ սկիզբ է… Լրացնեմ մայիսի 30-ի իմ հրովարտակը. երևանյան ու քաղաքից դուրս, մեկօրյա բոլոր ճամփորդությունների ճանապարհածախսի կեսը կրթահամալիրը կվճարի, որ մեծ հոգս չդառնա-դժվարացնի կազմակերպումը, փչացնի տրամադրություն ու հարաբերություններ… Այսպիսով՝ 50։50 սեբաստացի ընտանիքի հետ, որ ուսումնական ճամբարների իրական ու կոնկրետ պատվիրատուն է։ Իմ սիրելի ճամփորդներ տարատարիք, դուք միայն պատրաստվեք դրանց, ինչպես հարկն է, էլ ավելի գրավիչ դարձրեք դրանք ձեր ֆլեշմոբերով ու ակցիաներով, ձեր ուսումնական կարողությունների-հմտությունների դրսևորմամբ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Միջավայր. փոխազդեցություններ. շարունակականություն

Գրիգոր Խաչատրյանը հիմա կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայում է, կրթական միջավայրի մասնագետ դիզայները։ Կրթահամալիրի գեղարվեստ-արհեստների ուսումնական կենտրոնը ղեկավարում է Կարինե Մացակյանը։ Կրթահամալիրի դպրոցներում աշխատում են կերպարվեստի-դիզայնի տեխնոլոգ ուսուցիչներ։ Միջավայրի ձևավորման ծրագրով վերապատրաստում-մասնագիտական ուսուցում

Ճամբարային ծրագրի լրացում

Ճամբարների հարգելի ղեկավարներ, ջոկատավարներ, առաջարկում են հունիսի 2-ից սկսած ուսումնական ճամբարային հայրենագիտական-մշակութային-ճանաչողական-պլեներային-մարզական-ժամանցային ճամփորդությունների միասնական երթուղիներ՝ հետևյալ ուղղություններով. Կոմիտասի այգի — Գաֆեսճյան կենտրոն – Կասկադ- դիտարան Ջրաշխարհ Կենդանաբանական նորացված այգի Ջրվեժի

Ուսումնական տարին մեկնարկում է ստեղծագործական հավաքով

Նամակ-հրավերներ ՀՀ ԿԳՄՍ նախարար պարոն Արայիկ Հարությունյանին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին