Իմ երեկվա սուրհանդակը վերնագրել էի՝ հոկտեմբերն արդեն եկել է: Այսօր, դեռ հոկտեմբերյան աշխատանքը չսկսած, հոկտեմբերի 2-ն է… այսպիսի սրընթաց ամիս… Միշտ է այսպես, երբ նախորդող ամիսը 30 օր է, ոչ 31: Պրծեք, ասում եմ, հոկտեմբերից բան չմնաց… Օրացույցը և իր ուսումնական նախագծերը իմ կիրակնօրյա աշխատանքի ողջ բովանդակությունն են կազմել, կիրակի, որ ընտանեկան-ընթերցողական եղավ նաև Արմինեի ու Դավթի համար։
— Սեբաստացի ընտանիքի  խաչն է,- ճիշտ է դիտարկումը Արմինեի:

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 1-ը, բացակայում էր մեր օրացույցում: Ինչու՞, երբ այդ օրը սկսվեցին մեր աստղագիտություն և ֆիզիկա ընտրած սովորողների ակումբի 2017-2018 ուստարվա բացօթյա դիտարկումները… գիշերումով հայրենագիտական կայանում… Ստացվե՞ց ուղիղ եթեր տանիքից, ինչպիսի՞ զարգացում կունենա աստղագիտությունը՝ որպես մի հանրակրթական ուսումնական նախագիծ բոլոր տարիքների սովորողների համար… Ի՞նչ վճռականությամբ կշարունակի սկսածը Հասմիկ Նալբանդյանը՝ ընտրությամբ գործունեության իր սաների տպավորիչ խմբի հետ… Անհարմար եղանակը կխանգարի մեկ-երկու անգամ… պայծառ օրերը ավելի շատ կլինեն, սրանց բարեհաջող ընթացքին ինչպե՞ս ենք պատրաստ…

Շաբաթ օրը մի երևանյան ընտանիք՝ հայրիկով, մայրիկով, երկու աղջիկներով այցելել էին Մեդիակենտրոն՝ աստղացուցարանային դիտման… Այսպիսի ընտանիքների համար չէ՞ լրացուցիչ կրթության ասվածը… Ո՞վ ունի նախագծային իր սևագրերում աստղացուցարանի նման զարգացում… Էմանուել Ագջոյա՞նը, Հասմիկ Նալբանդյա՞նը, ո՞վ, ովքե՞ր, սովորողների խմբով նաև… Երբ հոկտեմբերի շաբաթների քանակը ընդամենը չորսն է… Լրացուցիչ կրթությունը պոզով-պոչո՞վ է…

Անուշ քուն հյուսիսի նախակրթարանում:
Լուսանկարները՝ Սաթեն Գևորգյանի:

Արդեն հոկտեմբերի 2-ն է, հրաշալի անձրևումով, իսկ օրացույցի տողերն ակտիվ չեն՝ օգտատերին չեն պատմում, ուղղորդում, սպասարկում… Ո՞ւմ համար է այսպիսի օրացույցը… Ուսումնակա՞ն է, սովորողի տարատարիք, ուսուցչի, ընտանիքի ուսումնական գործի կազմակերպի՞չ է, երբ նրա ստեղծմանը-ակտիվացմանը եզակիներն են մասնակցում, մի տեսակ՝ արտոնյալները, երբ յուրաքանչյուր սեբաստացու ուսումնական աշխատանքին է առնչվում… Ինչպիսի՞ քննարկումով կանդրադառնանք նոյեմբերի օրացույցին… հոկտեմբերի ետևից հասնողը չենք, բաց ենք թողել, ինչ կա՝ կա, ինչ շտկվեց՝ շտկվեց, սկսենք նոյեմբերինը՝ իմ ասած կազմակերպումով…

Կատալոնիայի կիրակիի իրադարձությանը՝ նրանց փողոցային հանրաքվեին, հետևում էի իհարկե… Ուսանողներ-երիտասարդները ակտիվ, շատ չէին, ես չտեսա՞, թե՞ նրանք Անգլիայի Բրեքսիտից հետո չեն շփոթում ավելի շատ ինքնորոշումը և պետական սուվերենիտետը (անկախության-ինքնիշխանությունը): Որքան հասկացա՝ կատալոնացիների կեսից ավելին իրեն տեսնում է միասնական եվրոպայի մեջ, միասնական Իսպանիայի կազմում… ասել է թե քվերակության գործիքը ավելի շատ ինքնավարության համար է ուզում գործածել, ինչպես Շվեցարիայում ասենք… Տեսնենք, մեր եղանակի համար է, կպարզվի: Կարևորը չխառնել թացը-չորին, չտրվել անկառավարելի տարերքի… Այստեղ է դեմոկրատիայի-հասարակության հասնությանը…

Ուշադիր հետևում էի Վրաստանի Սամցխե Ջավախեթիի՝ հայ բնակչությամբ հայտնի-եզակի Գումբուրդո գյուղի իրադարձություններին… Մեր արշավախումբը 2017-ի օգոստոսին եղավ անցավ այս գյուղով, պատմել եմ… Կարևոր է, որ բոլորս նպաստենք խաչքարի առիթով քաղաքացիական երկխոսության ծավալմանը Վրաստանի այս անկյունում, որ եղանակի պես օրեր հետո սկսեն ավելի պարզ հարաբերություններ՝ ներվրաստանյան, այնպես և, առավել ևս, հայ-վրացական միջպետական… Կարևորը՝ որպես քրիստոնյաներ՝ հայ-վրացի, մտնեն եկեղեցի, վրացական թե հայկական համարվող, աղոթեն միասին, հետո դուրս գան որպես քրիտոնյա եղբայրներ…

Դավթապատումը՝ Աշոտ Բլեյանի:

Իմ քաղաքական երկրպագուները հարցնում են Լևոն Արոնյանի և Արիաննայի հարսանիքի, իմ շնորհավորանքի մասին…Անկեղծ, ես գիտեի՝ նրանք ամուսիններ են… Գուցե հարսանյաց ծեսը որպես հանրային կյանքի առողջացման-ներառական միջոց են գործածում, իրենց հանրային ուժը ծառայեցնում այսպիսով… Իմ վերաբերմունքը-Լևոն Արոնյանին ու մեր հարսին օրագրի ընթերցողին հայտնի է. իմ կյանքում այդպիսի առիթներ ես եմ ստեղծում… Հարսանիքների, հատկապես սիրո ընտրությամբ, որ քաղաքական-հանրային երևույթ են, քավորի ընտրությունը ևս պիտի հատուկ լինի, ընկերային լինի… շախմատիստներից, ասենք, այդ թվում՝ ոչ հայ, որևէ մի իրադարձությամբ առանձնացած այլ ընկերներից, ասենք՝ շախմատիստ, կամ Արիանայի «Ճամփորդ»-ի հերոսներից… Հատուկ հարսանիքի ներառականության հետևողական կողմնակիցն եմ եղել և մնում ես, հատկապես հիմա, մեր այս հատվածական երկրում… Ինչպես շաբաթներ առաջ Կարապետյանների դեպքում… Լավ է, որ հարսը սիրո արդյունք է, իսկ հարսանիքի քավո՞րը… Ո՞ւմ ու ինչի՞ն ծառայող ընտրություն է….

#1167

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Одна радость կամ Ода к радости…

Օրվա գրի վերնագիրը, որ հայր ու որդի Բլեյաններինն է, երեկ ծնվեց Արմինեի մեքենայում՝ դպրոցի անձրևոտ ճանապարհին, ու լրացվեց Գևորգ Հակոբյանից տնօրենի լիազորությունները ետ առնելու իմ ճամփորդությամբ, երբ հեծանվով պտույտ արեցի

Օրվա գիրը՝ հոբելյանական 350-րդը…

Դավիթ Բլեյանը, ինչպես հունիսի ցոգոլը Երևանում՝ թթի, բալի, ելակի, կեռասի, ծիրանի տեսքով, շուտ է հասունանում… — Արևով լցվում, հասունանում, համովանում է ցոգոլը, դառնում համեղ միրգ, ու ես ուտում եմ: Միրգ

Գետից գետ, այսպես, վարգով…

Կիրակիով, իմ անձնական նոր ցուցանիշով 80 կմ հեծանվավազք՝ Հրազդանի-Քասաղի կիրճով… Ուրախ, սեբաստացի երիտասարդական հեծանվախմբով գոհությամբ անցանք Մայր դպրոցից Օշական, Օշականից Մեդիակենտրոն՝ կիրակիի 60-65 կմ-ոց հեծանվաերթը, որ խոստացվել էր սեպտեմբերին… Եվ երբ