Ֆլեշմոբի տնային խնդիրներ ենք սկսել Դավիթ Բլեյանի հետ լուծել… Սեբաստացի հոր կարգավիճակ է, ծրագրային ամբողջականություն է ենթադրում… Այսպես որ գնա, հայրիկը պիտի մասնակցի ծնողական հավաքներին-սեմինարներին… ծնող կանչոցներին, թուքումուր ուտոցիներին… Պատրաստ եմ. այս հարցերի-գործերի ծանրությունը Արմինեին թողնողը չեմ: Մաթեմատիկական ֆլեշմոբի 1-ին մակարդակը սկսեցինք՝ Արմինեի նոթբուքով… Դավիթն իր նոթբուքն օգտագործում է միայն մեկուսի, ոչ մեկիս մոտ չի թողնում, պահում-պահպանում է. տեսնելու բան է…

Առավոտյան օրը կրթահամալիրի Կենտրոնի պատշգամբում մեր թռուցիկ ժողովի կարևոր մասը հատկացրինք տիար Գևորգի, Մարիետ-Սուսանի հետ ֆլեշմոբը 2017-2018 ուստարում նախագծին… Ես ոգևորված եմ մանկավարժական կոմունիկացիոն մեր գցած գծերից՝ կրթահամալիրի-տա՞ն, չէ, կրթական ծրագրի, նրա հեղինակ ուսուցչի ու ընտանիքի, սրանով՝ նաև մեր հեղինակած մանկավարժության ու հասարակության միջև… Ֆլեշմոբային խողովակներով մանկավարժություն է հոսում, կարող է անընդհատ հոսել… Ուսուցչի կոնկրետ հետազոտական աշխատանքի կազմակերպիչ ֆլեշմոբը՝ հանրակրթության ամբողջական ներառականության արդյունավետ գործիք… Տեսեք՝ միայն այս առաջին մակարդակում մաթեմատիկայից միայն դասվարի, իր աջակից մասնագիտական խմբի՝ հայրենագետի, մայրենիի, աշխարհագետի, մաթեմատիկայի… օտար լեզվի ուսուցչի համար որքա՜ն գործ է բացվում… Էլ չեմ ասում կրթահամալիրի տնօրենի, մանկավարժության կենտրոնի համար: Հանգույց-հանգույց անդրադառնալու ենք ֆլեշմոբ-կոմունիկացիոն գծին մեր…

Նոր ընդունված ուսուցիչներն ընդգրկվում են ուսուցչական երգչախումբ:
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի։

 Հայրենի-մայրենին, ասել եմ, իր մայրենի լեզվով-կրոնով, ընտանիքում ընտանեկան կյանքի միջոցով (խողովակներով) փոխանցման ենթակա է… Ես ուրախ եմ, որ Տաթև-Սամվել-Արև աղջիկ-Օֆելյա տատիկ ընտանիքը մեկ տարեկան Վահանի կնունքը կազմակերպեց Ջրվեժի եկեղեցում, ծննդյան հավաքը՝ հարազատական մի խմբով, կենդանաբանական այգու սրճարանում… Էկզոտիկա՝ մեծերի  ու գրավիչ-ուսուցողական միջավայր երեխաների համար…
— Իսկապես, շատ բան է փոխվել մեր կենդանաբանական այգում,- արձանագրեց բոլորիս անունից Վահե Հովհաննիսյանը…
Ես գիտեմ, որ սրանում մեծ է այգու տնօրենի, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանի դերը…

Կնունք-ծնունդը՝ կնքահայրով-կնքամայրով, մեր երեք տարեկան Գագիկ Սարիբեկյանի հորով-մորով, տեր Կյուրեղով ու տեր Հայկազով, ստացվեց… Դավիթ Բլեյանն իր քույրերի-եղբայրների հետ լա՜վ քեֆ արեց… ինքնավար ցնծություն… Բլեյաններ-Սերոբյաններ բոլոր կարգի, ներկա-բացակա, շնորհավորեք-ուրախացեք…

Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի:

Դավիթ Բլեյան քեռին որքա՜ն ուշադիր եղավ Վահանի նկատմամբ եկեղեցում, որ հանգստացնի նրան, տեսնեիք՝ Վահանի հետ, Վահանի ոտով ի՜նչ խաղ հորինեց (Տաթևի գրկում լացը չկտրող Վահանն իբր թաթով խփում է Դավթի դեմքին, ու Դավիթը գլուխկոնծի է լինում)… Կողքից կարող էր թվալ, թե մանկական չարություն է անում. չէ՜, ես պնդում եմ, որ այնքան յուրահատուկ ուշադրություն էր ոչ սովորական կաշկանդումների միջավայրում հայտնված մեկ տարեկան Վահանի հանդեպ, որքան էլ եկեղեցու քահանաները ամեն հնարավոր ազատություն օգտագործում էին… Վերջում էլ, արդեն միկրոավտոբուսում…
— Պա՛պ, լավ էր եկեղեցում, եկեղեցին սիրուն էր, մաքուր…

Փոխանցել-փոխանցել է. հարմար չէ՞ ավելի կնունքը-մկրտությունը անել երեխայի քառասունքի հետ, Դավթի օրինակով ես համոզվել եմ:

Ողջույն ուսումնական տարի։ Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի:

«Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծի հետևողական զարգացման, ազդեցության, միջավայրը ամբողջական ու անընդհատ ներառական դարձնելու համար ինչո՞ւ սովորողի հանրակրթական միջավայր չբերենք նրա գեղարվեստական հանրակրթությունը՝ իր կերպարվեստով-դիզայնով, համակարգչային գրաֆիկայով, կինոֆոտո-տեխնոլոգիայով՝ հաղթահարելով Գեղարվեստի դպրոցի առանձնացումը, նրան վերապահելով ուսումնական կենտրոնի գործառույթներ, ինչպես դա անում ենք հաջողությամբ երաժշտության դեպքում… Մենք վճռականորեն գնում ենք մասնագետ-ուսուցչի կարգավիճակի-ներուժի հետևողական հաստատման գծով. իմ ասածը վերաբերում է և՛ մանկավարժ դասվարին՝ մի դասարանում «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի կազմակերպչին, և՛ օտար լեզվի (վրացերեն, թուրքերեն, պարսկերեն, իսպաներեն, գերմաներեն, ֆրասերեն, ռուսերեն, անգլերեն) ուսուցչին, և՛ գեղարվեստի մասնագետին… Հեղինակային ծրագրով մանկավարժական աշխատանքի խտրությունը, առանձին խմբերի կաստայականացումը վճռական հաղթահարելու խնդիրը, կներեք, ես բերել եմ օրակարգ… Միայն ժամերի խնդիրը չէ, ասել եմ, այլ ուսուցման նոր կազմակերպման, բովանդակության… Մենք չենք կարող կրթահամալիրի համար այս կենսական հարցը ստեղծագործական հավաքով, նախագծային ուսուցման շաբաթով չլուծել՝ սրանով 2017-2018-ը հաստատելով որպես մեկնարկ՝ շրջան նորի ու նորի փոխանցման…

#1137

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Շաբաթվա իրադարձություններ՝ մեխերով

Երբ կարդացի, ոչ թե տեսա—լսեցի, Կարպիս Փաշոյանի հետ իմ զրույցի առաջին մասը, խաղաղվեցի, այլոց համար էլ ինձ օգտակար թվաց խոսքը մեր, որպես իրար հարգող մարդկանց կենդանի զրույց։ Շնորհակալ եմ Մարինե Ամիրջանյանին մի չարչարանքի

Բարով եք եկել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, եղբայրք պատվական

Ողջունում եմ Աղասի Մարգարյանի մուտքը կրթահամալիր՝ որպես mskh.am-ի խմբագիր, լավ կրթություն ստացած պատմաբան հասարակագետի, ով զբաղվել-զբաղվում է քաղաքագիտությամբ… Աղասու, նրա ծննդավայր Գուսանագյուղի մասին ես պատմել եմ ու հիմա էլ հիշում

«Երբ ես փոքր էի», կամ «Դու մի լսի, բարկացի, պապ»

Դավիթ Բլեյանը վերջին օրերին հաճախ է գործածում «Երբ ես փոքր էի, հիշո՞ւմ ես»… Երեկ ձեռքին հայտնվեց ծծակով ջրի շիշը, այն դեպքում, որ երբեք ծծակ չի գործածել… Ծծակով շիշը, չամաչեց, տանից