Անցնեմ Դավթապատումին:

TV-ով ինչ-որ մեկը բարձր կլկլացնում է, մոռացել ենք հեռուստացույցին:
— Վա՜յ, էս ինչ վատ ա երգում. ես չեմ լսում, հայրիկ:

— Բարի լույս, Ծովիկ, կոմպդ միացա՞ծ է…
Սա երևի Բ-4-ի գրասենյակից մեկը խոսում է Գեղարվեստի գրասենյակի հետ: Ծովիկի կոմպը չգիտեմ, բայց Դավթի ուշադրություն-հիշողությունը միշտ միացած է:

— Հայրիկ, մայրիկ, ես տունը չեմ քանդում-ավերում, ես հավաքում եմ, սարքում, չեմ խառնում: Իմ տունը ինչի՞ քանդեմ:
Ու ինչ ունի-չունի` փռում է տնով մեկ:

— Հայրի՜կ, դու ինձնից նեղացել ե՞ս:
— Այո՛, չեմ խոսում:
— Հայրիկ, դու փոքր արջ չես, որ նեղանում ես: Դու մեծ արջ ես: Մեծ արջը չի նեղանում: Մի նեղացի ինձանից, հայրի՜կ:

-Հայրի՜կ, մայրիկը չարություն է անում, ես իր հետ չեմ խոսում: Թող գիշերը անցնի, կտեսնեմ:

Արմինեի տրամադրությունը բարձր է, շա՜տ-շա՜տ բարձր…
— Արմին, ի՞նչ է եղել:
Բացատրում է.
— Էն նկարները՝ արշավի, որ գիտեի` ջնջել, կորցրել եմ, գտել եմ: Չուրախանա՞մ, տիար ջան, սրանից լավ բա՞ն…

Դավթին այսօր՝ շաբաթ օրով, ընկեր Մելինեն՝ Ռազմիկի մայրիկն ու Դավթի դաստիարակի օգնականը, տարել է իրենց տուն: Դավիթը քնելուց առաջ սիրով պատմում է.
— Բանան ենք կերել, ավտոներ շատ կան, խաղացել ենք:
Արմինեն հարցնում է.
— Ընկեր Մելինեին շա՞տ ես սիրում, Դավիթ:
Դավիթը՝ նեղացած, զայրացած.
-Չէ՛, ես քեզ եմ ամենաշատը սիրում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Աստղերը շա՜տ են, հայրիկ

Շաբաթ երեկոյան Դավիթ Բլեյանի հետ Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանով, Հյուսիսային պողոտայի նորոգված այգով խաղալով տուն ենք գալիս… Պարտեզից հետո Դավիթը հավեսով-լույսով խաղացել է Զառա-Լիլիթ Առաքելյաններ արմաղանների հետ, խոսեցրել նրանց… Հիշեցնեմ,

Հայտնի ագահը, անհագը… Ես և դո՞ւ…

Վիդեոխաղերը երեխաներին ստիպում են ուտել ավելի շատ բանջարեղեն ու միրգ. ամերիկացի գիտնականների այս պնդումը ես հաստատում եմ Դավիթ Բլեյանի օրինակով… Ելակասեր է մեր հերոսը. Արմինե մայրիկը պատմում է, որ երեկ

Պապայի դա՞սն ես կարդում, մայրիկ

Դավթի մայրիկը՝ Արմինեն, շատ գոհ է իր օրից. ընկեր Կարինեն ու ընկեր Մելինեն, երևում է, հիմնավոր գովել են մեր տղուկ Դավթին, շեշտել նրա դաստիարակվածությունը, վայելուչ պահվածքը՝ թե՛ դաստիարակների ու թե՛