Ես «շորտ»-ով եմ Ամառ 2017-ին ամենուր՝ հեծանվի վրա, եթերներում, պաշտոնական կոչված վայրերում, համերգներում՝ կամերային, թե ազգագրական։ Իսկ երեկվա համերգին մեզ լա՜վ գովեցին․․․ «Առնո Բաբաջանյանի» անվան, սիրելի-երաժշտասեր հասարակությամբ լեփլեցուն համերգային դահլիճում, «Ակունք» երգի-պարի պետական ազգագրական համույթի ծրագիր-ելույթ-ներկայացումից առաջ, Արթուր Շահնազարյանն այնքա՜ն կարևորեց մեզ, ներկայացրեց որպես հակաբացիլ տեղով մեկ․․․

Սեպտեմբերին համերգը, որի տեղը հաստատ մեր Մարմարյա սրահն է՝ իր բաց-մասնակցային միջավայրով, կկրկնվի․․․ Իսկ յուրահատուկ այս հաշվետու համերգին՝ երկու մասով, ուշադիր հանդիսատեսը, երևում էր, ստիպված էր նստել՝ երգելու-պարելու, հարսանյաց ծեսերին ու Սասունցի Դավթի ողորմիներին մասնակցելու ցանկությունը-կարողությունը զսպած․․․ «Ակունք»-ը հե՛նց այսպիսի համերգով-ունկնդրով պիտի տարածվի․․․ Տոնախմբությունը, որպես հակաբացիլ նախագիծ, հե՛նց երեկվա համար էր, հե՛նց «Ակունք»-ի ու իր գեղարվեստական, միշտ զարմանալի ղեկավարի՝ Արթուր Շահնազարյանի այսպիսի գործունեության։

Մեր Արթուրը երեկ բեմի վրա էր, հանրային ուշադրության կենտրոնում, ինքնավստահ, ապաքինված․․․ իրեն ճանաչող-գնահատող լսարանով արժևորված-խրախուսված․․․ Համերգի ֆինալը տպավորիչ էր․ դահլիճն ուղղակի վեր կացավ ու պարեց․․․ Շուշան Բլեյանը, Դավիթը, Արմինեն ու ես՝ համերգի հրավիրյալներ, երկուսուկեսժամանոց համերգ-թանկ նվերով վերադարձանք տուն։ Շնորհակալ ենք, Արթուր Շահնազարյան, այսպիսի նվերի համար, մեզնից՝ կրթահամալիրից, տնից, երկրից… անպակաս։

[youtube https://www.youtube.com/watch?v=ofxlVCIRzrI?ecver=2]

Կդառնա՞ հուլիսի 27-ը, Սեյրան Ավագյանի ծննդյան օրվա առիթով, հակաբացիլ տոնախմբություն՝ «Բրոյի-բրոյի»․․․ Ինչո՞ւ պիտի չդառնա․․․ Սեյրանի ընկերներով, սեբաստացիներով․․․ Հենց հիմա հրապարակում եմ ծրագիրը-հրավերը։

Ինձ գովական վիճակը չէր լքում օրեր առաջ, կրթահամալիրի խորհրդի նախագահ  Բուն TV-ի եթերում Արամազդ Ղալամքարյանի խոսքին հետևելիս, երեկ՝ մեր սիրելի պրոֆեսորի՝ կրթահամալիրի կառավարման խորհրդի անդամ, հայտնի Արեգ Գրիգորյանի «Հրապարակ»-ի հարցազրույցը կարդալիս․․․ Կկարողանա՞նք սեբաստացի համայնքի այսպիսի ներուժով բաց հասարակության, սպասարկու հանրության մշտական ֆորում կազմակերպել՝ կարևոր խոչընդոտների որոշման-քննարկման-վերացման ռեժիմ․․․ Քո լսարանում, քո լսարանի հետ կապի այսպիսի ձևն ինձ ազդեցիկ է թվում․․․ Առանձին ելույթները, ինչպես ասենք՝ նույն Արթուր Շահնազարյանի առանձին հրապարակումները, ի՞նչ ազդեցություն են թողնում․․․ Իսկ Արթուրի խոսքը՝ երեկվա լսարանի հետ-երեկվա լսարանի համար-երեկվա լսարանում, ազդեցիկ էր, նշանային ուղերձներով, հասանելի․․․ պայմանավորվածություններով․․․

Նազենի Հովհաննիսյան ծննդյան Էլ Գարդենը։
Կրթահամալիրի տնօրենի ֆոտոօբյեկտիվից…

Այսօր ես երկու տարբեր հանրային հարթակներում եմ՝ «Մեդիակենտրոնում», Հանրային Հ2 հեռուստատեսությունում՝ «Խոսքի ազատություն» հաղորդմանը, նույն հարցով․․․ Մի տեսակ՝ մեղավոր․․․ ինչո՞ւ ես։ Իմ լսարանո՞ւմ եմ։ Ո՞վ է ինձ լսում, և ի՞նչ է դառնում, ինչի՞ն է ծառայում իմ հանրային խոսքը․․․ Եղել է ժամանակ, որ այդպիսի աշխատանքն ինքնին որպես իմ աշխատանքի կարևոր մաս եմ ընկալել։ Հիմա, հարազա՛տ մարդիկ, այդպես չէ… Բայց կա այդպիսի մի խոսող, թվում է, որին չեն անջատում․․․ Հասարակության ախտանիշ է կարծես. ո՛չ քննարկում կա, ո՛չ փոխանցում ուղերձի․․․ բայց քո ձայնը լսվում է․․․ Բլեյանը խոսում էր․․․ Հետո էլ տարբեր տեղերից կլսեմ արձագանքներ․․․

Երեկ ես իմ համեստ լսարաններից մեկում էի՝ Միջին դպրոցի Լիլիթ Շահբազյանի նախագծային ճամբարային հարթակում․․․ բացօթյա․․․ Ես պատմում էի-ներկայացնում պատանի ճամբարականներին ամառային ուսումնական ճամբարի հուլիս-օգոստոսի զարգացումների մասին․․․ Այսպիսի, թվում է, «լռված» հարցերի շարք է իմ այս դիմումը։ Ես եղել և կամ հանրային գործիչ ու իշխանությունների հետ միշտ գործընկերային կապերը օգտագործել եմ հանրային կարևորության խնդիրների-լուծումների արագացման համար։ Ուրիշ որտե՞ղ, եթե ոչ իմ բլոգում-օրագրի միջոցով, հանրայնացնեմ․․․

Ամառային պարտեզ կրթահամալիրի Հյուսիսում:
Լուսանկարները՝ Օլյա Մանդալյանի:

#1099

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կսմիթնե՞ր։ Ոչ, դրա ժամանակը չէ

Որքան էլ գլխիս խելք չի մացել (մայրս էսպես կասեր), ինձ պետք է տեղին հիշեցնել մեր պայմանվորվածությունների մասին։ Ասեք՝ տիար, դուք այս ժամին պիտի լինեք՝ էլի մեզ հետ, բայց այսինչ տեղում․․․ Երբ դա

Մայիսյան մեր հավաքից, ինչպես Զանգվից, անձրևից այս… կենդանություն է գալիս…

Անձրևն ինձ բաց պատուհանից ձայնել էր, ինչպես իմանաս՝ ե՜րբ… Փակ աչքերով, բաց մտքով-շուռումուռ անկողնում՝ ես երեկվա օրվա և այսօրվա սահմանագլխին էի: Մահճակալից վեր կացա վճռական, համակարգչին իմ երեկ իրիկուն թողած

Մանիֆեստ նոր, հա, բայց հունիսի 1-ին…

Հեշտ չէ մեզանում (միշտ ունենում ենք տարեցտարի հմտացող, բայց երիտասարդ, ֆիզարձակուրդ գնացողներ, միայն 2017-ին՝ արդեն տասներեք հոգի հայտնի են, և երկու տարեկան սեբաստացու հետ ասելիքով-անելիքով վստահ վերադարձողներ, ինչպես այս՝ 2017-2018