Առավոտ շուտ, պատահաբա՞ր, ես նայում եմ Ֆրիդա Կալոյի մասին ֆիլմը։ Դերասանուհի Սալմա Հայեկից մի մեջբերում՝ «Տարիքի հետ մենք նոր դերեր ենք ստանում: Ինձ դուր է գալիս մայր լինելը, և ես ուրախ կլինեմ դառնալ տատիկ: Մշտապես սեքսուալ գեղեցկուհի լինելը շատ ձանձրալի է», այս հղումի տեսքով, պարզվում է, ես բերել եմ մարտին՝ իմ 977-րդ գրում․․․ Համացանց եմ ասել, ի՜նչ զորեղ ամենապահ-մոբիլ-օպերատիվ լուծմամբ հիշողության տեր ենք դառնում, շնորհիվ համացանցի. ամեն ինչ ձեռքիդ տակ է, քո հսկողությամբ, քո տիրապետմամբ․․․

Վերնագիրն իմ օրվա պատումի Ֆրիդա Կալոյինն է. իսկ ես, պարզվում է, մտքերով Լանջաղբյուրում եմ, իմ հորաքույր Երանյակի թոռան՝ սիրելի Ժանետի որդի Սամվելի հետ, ով ավտովթարի հետևանքով գամվել է անկողնուն ու երկար ժամանակ ապավինում է միայն թևերի՞ն․․․ իր դեպքում՝ մտքի թռիչքին․․․ Ի՜նչ պայծառ միտք, զուլալ հայացք, խաղաղ խոսք պարգևեց եղբայրն իմ մեր անշտապ զրույցին, որին հերթով միանում էին Յուրա, Մարիամ, Առնոլդ Բլեյանները․․․ Հարազատների առաջին հանդիպումն էր այսպես․․․

Ճամփորդ Դավիթը Լանջաղբյուրում:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

 Լանջաղբյուր՝ իմ հայր Շամխալի ծննդավայր, Բլե իշխանի հիմնած գյուղ, ես օր առաջ պիտի վերադառնամ, իհարկե, Շուշան աղջկաս հետ․․․ Ֆիլմը գյուղի ստեղծման մասին, որ նախաձեռնել են Լիլիթ Թադևոսյանն ու Մարիամ Բլեյանը, կուզեմ որպես երաժշտություն ունենա Շուշանի երգը Հայրավանքում ու գյուղի բարձունքի եկեղեցում ․․․ Կուզեմ, որ Սամվելը տեսնի Շուշանին, ում հաջողություններին երաժշտական, ինչպես Լիլիթ Բլեյանի, Նազենի աստղ Հովհաննիսյանի, այնքա՜ն ուշադիր հետևում է համացանցում, որ Սամվելը լսի Շուշանի երգը կենդանի․․․ Լանջաղբյուրից մնաց իմ քույր Ժանետի, ամուսին Լավրենտի դուռը՝ բաց- հյուրնկալ, խնամված տունը. անցնեն բոլոր Բլեյան-Թադևոսյանները, կրակով, որևէ մեկի հաջողության, ուրախության նշումով․․․ ասենք՝ Արման Բլեյանի ծառայությունը Հադրութում հաջողությամբ ավարտելու առիթով․․․ Կզորե՞նք այնքան Բլեյան-Թադևոսյաններով, որ Բլե իշխանի որդի հզոր իշխան Պետրոսի գերեզմանաքարի շուրջ մատուռի քարերից, մատուռի երևացող հիմքի վրա, որ ճանաչում, որ այնքա՜ն խնամքով պահպանում են գյուղացիները, հուզելու աստիճանի, խոյանա- ամբողջական տեսքի գա մատուռը, որպես գյուղի ծննդյան վկայական․․․

[youtube https://www.youtube.com/watch?v=QlkXjhXNLns?ecver=2]

«Հուսով եմ հեռացումս ուրախ կլինի, ու ես երբեք չեմ վերադառնա․․․»,- շարունակում է իր հուզիչ պատմությունը Ֆրիդա Կալոն․․․

Դավիթ Բլեյանն ու Արմինեն շտապեցնում են ինձ։ Արմինեն հերթապահում է Արևմուտքի դպրոց-պարտեզում, որ շարունակում է կրթահամալիրի Ագարակի հետ հայ-բելգիական ճամբարի իրադարձությունների-կենցաղի կենտրոնը լինել․․․ Ճամբարը միջազգային պատրաստվում է հուլիսի 13-ի հանդիսավոր տոնախմբություն-հրաժեշտին․․․ Միացել են Ավագ դպրոցի ֆրանսախոսները, Իզմիրի ճամբար մեկնողները, ֆրանսերեն երգերով հանդես կգան դպրոց-ճամբարների լողորդները, հայ պարերգերով՝ բելգիացի պատանիները․․․ Իսկ նրանց ամենօրյա ճամբարական աշխատանքով տեսքի է գալիս, կանաչ դոշ-դուզ դառնում Արևմուտքը կրթահամալիրի։ Եկե՛ք, տեսե՛ք, մասնակցե՛ք, հո ամեն ինչ չե՞ք թողնելու բելգիացիների ուսերին։

Ստացվեց այս նախագիծը ևս, ու օրակարգում միջազգային ճամբարն է վրացական Անակլիայում, ուր հուլիսի 28-ին կմեկնի 25 հոգիանոց պատանեկան խումբը, Մարթայի ու Նելի Փիլոյանի ուղեկցությամբ․․․

Արցախից վերադարձին Հայրիվանքում…
Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի

Դավիթը օրը պիտի անցկացնի դպրոց-պարտեզի լողափին, իր ընկեր Վիլյամի հետ։ Հինգ տարեկանների ուսուցման ծրագրի հմայքը պարտեզից դպրոց անցման ամբողջական ներառականությունն է, որ պարտեզի միջավայրում է ծնվում․․․ որ դպրոցում, ուսուցում կոչված շրջանում Վիլյամին ու Դավթին որևէ մեկը, որևէ մի ստուգումով չբաժանի․․․ Իրար այնքա՜ն տալու-վերցնելու բան ունեն Վիլյամն ու Դավիթը․․․

— Ինչո՞ւ է ամեն ինչ կրկնօրինակվել Երևան ստուդիայում,- ֆիլմի ավարտին կարդում է Դավիթը Բլեյան․․․
— Զինվորները բոլորը միանմա՞ն են հագնում, ինչո՞ւ , պա՜պ․․․- իր տեսանյութի դիտումը նոր ավարտել, հարցերի շարքով ուղղվում է դեպի դուռ իմ ընկեր-ուղեկիցը ․․․
— Զինվորներն իրենց տներում չե՞ն քնում պապ, ինչո՞ւ․․․
— Չեմ ուզում գնամ բանակ, թող աղջիկները գնան․․․
— Բա Վիլյամը որ գնա բանակ, Արամը, Օթարը․․․ Դավի՛թ։
— Դե, հա՛, ընկերներիս հետ կգնամ․․․ կատակ եմ անում, պա՜պ․․․ Աղջիկներն էլ թող իրենց գործին գնան։

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից…

«Չի՛ կարելի հավատալ թոփալ շանն ու կնոջ արցունքներին․․․ »,- այսպե՞ս, կատակո՞ւմ է սքանչելի Ֆրիդա Կալոն․․․ Բոլոր  դեպքերում, իսկապե՞ս չի կարելի հավատալ։

#1090

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմ օրը, շաբաթը՝ սիրուն պատմություններով լի․․․

Ինչի՞ նման կլիներ իմ գիրը առանց  այդ սիրուն պատմությունների… Չէր լինի, կընդհատվեր վաղուց… Բայց տեսեք, կա իմ գիրը, իմ հավեսը՝ պատմելու ինձ հետ կատարվածը, իմ տեսածը-լսածը՝ անընդհատ… Դավիթ Բլեյանն առավոտ մի

Ապակուց էլ թափանցիկ մեր իրականության մասին է իմ 359-րդ գիրը

Երեկոյան ժամը 6-ն անց կեսին մոտ դուրս եմ եկել իմ նոր հեծանվով ու ճանապարհ բռնել դեպի Հանրապետության հրապարակ՝ հրապարակին հարող նոր հրապարակում կրթահամալիրի բանգլադեշցիներիս բացօթյա հանդիպմանը ոչ սեբաստացի երևանցիների հետ,

Բացվող-չփակվող դռների միջև մեր օրերը, որ կյանք են դառնում․․․

Երեկ Լուսինե Բուշն ընդունեց իմ առաջարկը, ու ես այսօրվա իմ գիրն սկսում եմ՝ նրան կրթահամալիրի Միջին դպրոցի ղեկավարի պաշտոնում ներկայացնելով․․․ Սիրելի ու հանրահայտ մեր Բուշն է՝ ընդմիշտ սեբաստացի իր ավագ