Ա՜խ, Նարե-Նարե…
Ժինգյալով հացը
Ոնց որ վառվում է․․․
Երգում-շարժվում է մեր ուղևորության հերոս Դավիթ Բլեյանը․․․
Ժինգյալով հացը միշտ եղավ մեր սեղանին՝ երեք գիշեր ու չորս օր, իսկ Գանձասար-Վանքից Ծովինքարով Խաչենի հովիտ մեր ճանաչողական-տեսչական այցի ճամփին ժինգյալի հացի վարպետի բացօթյա պատրաստումը կարող էր այդպես ազդել-վառել, մտնել չորս օր պարերգով տպավորվա՞ծ Դավթի հորինումի լեզվաշխարհ․․․ Հիմա, երբ դարան մտած սպասում եմ Շուշիից, Գանձասարով-Սարսանգով-Թարթառի հովտով-Դադիվանքով-Տաք ջրերով-Այրիվանքով տուն մտած Դավթի առաջին առավոտի առաջին ինքնաբուխ (Դավթի մոտ ոչ ինքնաբուխ ի՞նչն է լինում) այս խաղերգի-երգ-պարի, թե պարերգի շարունակությանը, մեկ էլ՝
— Մա՛մ ջան, ուզում եմ՝ ինձ ոչխարի բրդով կարած շոր առնես․․․
Ոչխարի, նրա պանրի, բրդի թեման, ցավոք, չլքեց մեր տոկուն ճամփորդին ոչ մի րոպե․․․ Որտեղի՞ց, ինչո՞ւ… Ո՛չ սա իմացանք, ո՛չ էլ սրանից շեղելու շնորհք ունեցանք, երկու տասնյակ ուղեկից տարատարիք հոգատար մարդկանց ջանքերն ապարդյուն եղան… Թեման տուն է բերել․․․ Ոչխար էլ կարգին թե տեսավ՝ ճանապարհին էր, Գորիսի նկարչորեն մշակված տարածքում։
Ճամփորդ Դավթի լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:
Այսպես, առանց արդարացում-վերլուծության վերականգնում եմ իմ պատում-օրագիրը, որ ահա մի շաբաթ եղավ, որ ընթերցողներին կորցրեց․․․ Մնա՞ց։ Դե, հիմա արի, օր օրի, մեկ առ մեկ հավաքի․․․ Խելքի աշեցեք․․․ Որտեղից որտեղ աշուղ Ջիվանին մտավ իմ պատումի աշխարհ․․․
Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար
Բնակիչները հայ, մոտ քսան հազար.
Իրանք սնունդ չունին ապրելու համար,
Հինգ հատ վանք են շինել, խելքի՛ աշեցեք։
Իսկ Երևան ժամանումի օրը՝ հուլիսի 7-ին, իրիկունը 10-ին, Խանջյան փողոցում՝ երաժշտական դպրոցի դիմաց, ինձ սպասում էր «Նոր Յառաջ»-ի խմբագիր-ընկեր Ժիրայր Չոլաքյանը․․․ Նրա դեռատի աղջիկները՝ Մելինեն ու Ծովինարը, որ առաջին անգամ մեզ հետ եղան Արցախում, այսպիսի տոկունություն պահանջող կենսամշակութային արշավով-երթով-քայլքով, անընդհատ-խիտ-անցումներով-փոփոխություններով, արժանապատիվ, ընդամենը ժամեր հետո հոր հետ պիտի թռչեն Փարիզ՝ իրենց տուն․․․ Ի՜նչ տարան Հայաստանից, երկու ճամբարից, Սևանի «Ժայռից», կրթահամալիրի Բանգլադեշից, իրենց հասակակիցներից, Երևանից, կիմացվի՞․․․ Ինչպե՞ս․․․ Յուրահատուկ ժպիտով, իրարից տարբեր արտաքինով, ռիթմով, նույնքան սիրելի քույրերն ունեցան բազում կապեր մարդկային, կստանան ծով լուսանկարներ, կհետևե՞ն mskh.am-ին, կպատմե՞ն իրենց անուշիկ հայերենով․․․ Ժիրայրի հետ մեր ընկերությունը ավելի հաստատուն է ու առաջիկայում կդառնա գործ։ Հայ-ֆրանսիական մեր կապերը, շնորհիվ նաև ֆրանսախոս մեր ակումբի առաջադիմության, զարգացման նոր շրջան է մտնում․․․
Արցախյան նկարաշարը՝ Տաթև Աթոյանի:
Բայց ես պիտի հասցնեմ պատմել և մեկօրյա՝ Բլեենց Հայաստանյայց ծննդավայր գյուղի՝ Լանջաղբյուր-Գավառ-Գեղարքունիքի մեր երեկվա կիրակնօրյա ուխտի՝ Վարդան Մամիկոնյանի արձանից մինչև Սպիտակ սարի ուղղությամբ Բլեենց դոշի-աղբյուր, լանջաղբյուր դարձած կանաչաղբյուր քայլքի մասին․․․ Էլի Դավիթ Բլեյանի ու Արմինեի հետ։ Երկու տասնյակ սիրելի Բլեյան-Թադևոսյան երիտասարդականի քայլքը չես թաքցնի-խցկի մի օրվա գրում․․․Շուշան Բլեյանը լավ չարեց, հիվանդացավ. արդեն երկու թափառում բաց է թողել։ Ջա՜ն, առողջացավ. պատրա՞ստ է հուլիս-օգոստոսի իմ-Դավթի հայրենագիտական նախագծերին միանալու․․․
Վախենամ քնեմ,
Խոր քնեմ ընկնեմ,
Արտերս մնան հնձելու․․․
Իմ մասին է ասված․ ծո՜վ գործեր կրթահամալիրում, 2016-2017-ը ոչ մի կերպ չի ավարտվում, բայց 2017-2018-ը տեսե՜ք, ոնց է մոտենում․․․ «Ամառ 2017» նախագծայինը նեղանում է երկու կողմից, երկու ուսումնականի արանքում որքա՞ն մնա․․․
Ի՜նչ խելամիտ-հեղինակային ծնունդներ եղան-զորանում են մեր առաջ-մեր մասնակցությամբ-խնամքով. «Բարեկամություն» մանկավարժության նորարարության ճամբարն իր առցանց-արտագնայով, տեսե՜ք, Տավուշի Մովսես է կանչում, Վրաստան ու Սևանի ափ՝ ընթերցողական «Ժայռ», որ պիտի դառնար ու գործում է արդեն որպես ներհայկական ու միջազգային․․․
Ամա՜ռ եմ ասել, ուսումնական. սրան տապերն ի՜նչ խոչընդոտ են․․․
Շուշիի ավերակները շշնջում են Տաթև Աթոյանի օբյեկտիվից:
#1089