Նախաճամբարային կիրակի օրը չէր կարող աշխատանքային չլինել. այսօր՝ ժամը 9.00, «Բարեկամություն» մանկավարժական նորարական նախագծով ճամբարականների հետ ես կսկսեմ ընդհանուր պարապմունք-բացումը… Հերիք անհոգ թափառեցիր… Ճամբարի ղեկավար Հերմինե Անտոնյանը, վրաց մանկավարժների ջոկատից Ռինա Շագինյանը, իհարկե, Սուսանը Մարկոսյան՝ Կենտրոնում, Քնարիկ Ներսիսյանը՝ Գեղարվեստում, Սոնա Փափազյանը՝ Արևմուտքում, Խորեն Հազարումյանն ու Լուսինե Աբրահամյանը՝ Ագարակում, մյուսները՝ աշխատանքային առցանց-կապի մեջ Հերմինեի հետ. ընթացք է, պատրաստության մեկնարկի… Վրաստանից, Արցախից, Հայաստանի մարզերից ճամբարական-ուսուցիչների ժամանում-ընդունում-տեղավորումը հաճելի հոգսն է կազմակերպիչների, ու փաստի արձանագրում՝ ճամբարը ունեցավ պատշաճ արձագանք:  Ասենք՝ շնորհավո՜ր։

Այսպիսի զարգացումներ, թռիչք ժամանակի. Ագարակում իսկական ընտանեկան ճամբարային հավաք էր կիրակնօրյա, Միացյալ Նահանգներից առաջին անգամ Երևանում էր՝ մեր Բանգլադեշում, Սահակյանց Ռուդիկի թոռնուհին՝ 7-ամյա Էլիզաբեթը, սեբաստացիներ Հայրապետի ու Տաթևի աղջնակը… Նրա համար՝ նոր աշխարհի՝ Հայաստան-Բանգլադեշի, հարազատության տատիկ-պապիկների-հորաքույր-քույրիկ-եղբայրների աշխարհի բացահայտում… Ծիրանի, Աբրահամի բակի՝ ծիրանի-կեռասի ծառերով, որ կարելի է բարձրանալ-քաղել-ուտել… ձի նստել, շների, փասիանների հետ խաղալ… առանց բծախնդիր հայրիկ-մայրիկի սահմանափակումների… Իսկական ներառական ճամբար…

Աբաս Թումանին, մարզական խաղերն ու մեր  երգերը…

Այսօր Էլիզաբեթն իր եղբայր Նորայրի հետ կմիանա՞ Արևմուտքի լողափային ճամբարին… Ե՛վ հայերեն կսովորի, և՛ ծնողների հայրենիքի ճանաչում կունենա կարճ ժամանակում… Ագարակը մեկօրյա ճամբարային հրճվանք պարգևեց և Դավիթ Բլեյանին… Աբրահամ-Անիի հոգատար ընտանեկան միջավայրին ավելացրեք կենդանասեր Լուսինեի բացահայտումները. օրից Դավիթ Բլեյանի և Արմինե մայրիկի ուժեղ տպավորություններով նկարաշարը, կարծում եմ, ամենանայվողը կլինի ինտերնետում…

Խորենի հետ քննարկում ենք հենց այս հարցը՝ ինչպես արագացնենք-կանոնակարգենք Ագարակի ամառային ընտանեկան-ուսումնական ճամբարի գործունեությունը։ Արևմուտքի դպրոց-պարտեզի լողափի հետ ավելացրեք հեծանվաուղին, ձիավարությունը, նետաձգությունը, սուսերամարտը. դարձավ ընտանեկան հնգամարտի ամառային կազմակերպիչ-նախագիծ… Ամառն իր կիզիչ շոգով-հուլիսով նոր-նոր իրավունքների մեջ է, Ամառ-2017 նախագծով աշխատանքները պիտի իրար հերթագայեն…

Մեկ-երկու զանգ ընկերներին-հին կապերին, ու Շուշին պատրաստ է կացարան-կենտրոն-ճամբար տրամադրել կրթահամալիրի «Նոր գեղարվեստ» կրթամշակութային արշավականներին… ոչ միայն հուլիսի առաջին օրերի համար, այլև  օգոստոսի 14-ից սկսած… Նոր նախաձեռնություն կա ամառային նաև Վրաստանից. այսպիսին են ընկերները, չեն մոռանում, այս անգամ Թբիլիսիի թիվ 37 դպրոցի տնօրեն Լարիսա Մելաձեն, ով պատրաստակամ գործուղել է ուսուցիչներին մեր նորարական ճամբար…

Լիլիթ Սահակյան, Ռոդարի և ընկերներ 

Ողջույններ արևաշող Վրաստանից։
2017թ. հուլիսի 06-09-ը, Վրաստանի հիասքանչ անկյունում՝ Սվանեթիում, Թբիլիսիի 37 դպրոցն իրականացնում է էթնոտուր՝ «Ճանաչիր և ծանոթացրու Վրաստանի հետ» նախագիծը, որի շրջանակում սովորողները կծանոթանան Սվանեթիի հոգևոր և մշակութային կոթողների հետ… Պատիվ ունենք Ձեզ տեղեկացնելու, որ այս նախագծում ընդգրկել ենք Ձեր կրթահամալիրի երեք սովորողի և մեկ դասավանդողի… 
Այս միասնական նախագծում Ձեր կրթահամալիրի սովորողների մասնակցությունը ևս մեկ գեղեցիկ էջ կգրի մեր հայ-վրացական բարեկամության պատմության մեջ…

Իհարկե, Սվանեթիի ճամբարը և էթնոնախագիծը առանց սեբաստացիների չենք թողնի, կծանոթանանք, որ շարունակենք ծանոթացնել Վրաստանի հետ։ Մեզ գրանցեք և սպասեք լրացուցիչ տեղեկությունների… Համարեք սա իմ նոր առաջարկը Ամառ 2017-ով…

Չէի կարող չանդրադառնալ հուլիսյան շոգի դիմագրավմանը… Մարդու հարցը ամենահեշտն է, ահա խորհուրդներ, որոնց հետևողական կատարումը հենց դրան են ուղղված, կօգնեն օրգանիզմին դիմադրել շոգին, թե շարունակեք ճամբարային գործունեությունը կրթահամալիրի Բանգլադեշում… Իսկ, ա՛յ, մեր կանաչ-տարածքները, այդքա՜ն ուրախություն-քրտինք պարգևած լանջերը մեկ է՝ ամենօրյա բարեխիղճ վերաբերմունք են պահանջում…

Իսկ կիրակնօրյա աշխատանքային առաջնահերթությունից է նաև ընթերցողական ճամբարի վագոն-գրադարանի ուղևորության կազմակերպումը՝ Երևան-Սևան-Ժայռ… Այս մասին ավելի կոնկրետ՝ իմ առաջիկա գրում…

Իմ գիրն ամենասպասվածը կդառնա, ամենազովաբեր-ուսումնականը ողջ ամառը… Ամառ-2017-ի հուսալի գործընկերն է իմ գիրը… Հաճույքով թե պատրաստակամությամբ, բայց ընթերցողը առաջարկվող ընթերցանության նախագծերից պիտի ունենա նաև ընտրություն. քաղաքական-հասարակական ուղղությունները չեն կարող բացակայել… Ա՛յ, օրինակ, Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցման պատմական հիմքի մասին այսպիսի հրապարակումը

Կադրեր Նարինե Բարսեղյանի տեսադասից

Ախալքալաք-Նոր քաղաքը՝ տեղակայված սարավանդում, Փարվանա գետի ավազանում, եռօրյա մեր կրթամշակութային բնակարանը, նազելիի իրավունքներով սկսում է ձայնել… Խոստումը, որ առաձնացրեց իմ խոսքից Վլադիկան ու որպես պատվիրան փոխանցեց՝ չընդհատել հաստատված նոր կապերը, շարունակական ընթացքով ամրապնդել-զարգացնել, ահա կենդանացավ-եկավ գիր… Վրաց անմոռանալի սրբազանի խոսքը նաև ընթերցողներին է ուղղված իմ գրի, բոլոր սեբաստացիներին, վրաց-հայ ժողովուրդներին… Ես գիտեմ, որ Շուշան Բլեյանի հետ հուլիսին կլինեմ Նոր քաղաքում… թե Լիլիթ Բլեյանն էլ միանա ու Նազենի Հովհաննիսյան աստղը (ո՞ւր ես, ուր, իմ անգին) մենք Վլադիկայի առաջնորդարան-կացարան-թանգարանում տպավորիչ համերգ կունենանք, Հայր Բաբկենի հրավերով կերգենք, իհարկե, նաև Սուրբ Խաչում քաղաքի…

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1080

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նոր մաշկով, թարմ-մաքուր, ինչպես մորեն մեկ․․․

Օձերով չեմ հիշում, որ տարված լինեմ՝ ո՛չ մարդկանց մեջ, ո՛չ կենդանիների․․․ Դրանցից Տերյան Վահանի օձային ինքնահիացումն է մնացել և կաշին փոխելը․․․ Ես օձի նման կարողանում եմ կաշիս փոխել, ամբողջությամբ, երբ

Ծուլություն քաղհանի, երկրագործության ծիսականացման շրջանը

Հենց սա եմ ես անվանում Ծաղկազարդ կամ Ծառզարդար կամ գարնան տոն կամ Նոր տարի… Կրթական պարտեզը «Բալենիներ» սեբաստացի նախագծով համալրվեց ևս վաթսունհինգ տնկիով՝  բալենի, սալորենի, տանձենի… Նախագծի աջակիցներ՝ Օշական գյուղի բնակիչներ

Պայծառ հիշատակներ կտակենք ժառանգներին

Միքայել Նալբանդյանի թողած՝ կյանքի աշխատանքի ուղղություն է։ Սրա համար պիտի աշխատել, սրա համար պիտի ապրել. գործ եմ ասել, է՜, պայծառ հիշատակների ստեղծումը… Սոնան, Արևիկը և Դավիթը մեր տանն են. արի