Այսքան մրոտված էջեր, ու ոչ մի բանաստեղծական տո՞ղ… Իմ օրագրի մասին է ասված… Բաց պատուհանից իմ անկյունի, հյուրասենյակի բաց դռնից՝ պատշգամբ տանող… անձրևում է… Թախիծը սուրբ է… Որտեղի՞ց, ե՞րբ գրառվել են տողեր, ու հիմա՝ ընկերներիս հետ Ջավախք արշավից առաջ, ազատվում եմ, գրասեղանս դասավորում: Ճանապարհից առաջ ինչ մնացել է՝ թողնում եմ… ու ես վերադառնում եմ ֆիլմը ավարտելու. համակարգիչը միացրած եմ թողել։

Ժամից ավելի ինտերնետով ֆիլմ եմ նայում, ժամից ավելի կարդում եմ… Գրելս չի գալիս, ժամանակին էր աշխարհ փոխելը, ուրիշ՝ երկար ժամանակ մոռացված, համարյա անծանոթ, անծանո՞թ, ուրի՞շ, աշխարհով երկու-երեք օր արշավելը… Հարցական նշանները բառերիս վրա դեկորացիա կամ սովորույթիս ուժի ազդեցություն չեն, այլ կասկածի: Թող մնան: Ավելացնեմ: Ես գնում եմ Ջավախք՝ աշխատանքի, իմը իմ գործի շարունակությունն է՝ թափառումով, ճամփորդությամբ… Ինձ սպասում են հայտնագործություններ, տպավորություններ, այնքան ուժեղ, որ կուզենամ պատմել:

Ջրախաղեր 2-4 տարեկանների լողափում:
Լուսանկարները՝ Օլյա Մանդալյանի, Սաթենիկ Գևորգյանի:

Հիմա ժամը չորսն է գիշերվա, Շուշան Բլեյանն այնքան ուշադիր է, որ հեռուստազրույցում նկատեց այն, ինչ հայելիով վրիպել է իմ աչքից… Արևահարվել եմ, դեմքիս մաշկի վրա ինչ-ինչ հետքեր կան, համ էլ թխացած դեմքիս և ճերմակ գլխիս միջև առաջացած հակադրությունը Շուշանը չի հավանում… Շուշոն առանց լուծումների ինքը չէ: Համոզում է, որ քսուք օգտագործեմ, գլխարկ ու ակնոցներ դնեմ… Ծիծաղում եմ… երեքն էլ չունեմ, չե՞մ ունենա… Շուշոն հետը կբերի, կպարտադրի. առանց հեծանվի,  ձեռքիս ապաքինման այս օրերին-շրջանում, ցցուն դարձավ, ես կորցնում եմ Իմը: Մնում է՝ Շուշոն հասնի Երևան. երկարեց մեր բաժանումը Իմի կորստով:

Բակային խաղեր Հյուսիսում:

Դավիթը պատրաստվել էր իր ֆիզիկոս եղբոր հետ հանդիպմանը, խանութից հատուկ կոնստրուկտոր էր ընտրել՝ երկու մասից, որ մագիստրոս Յուրչոյի հետ հավաքեն: Այդպես էլ արեց. սկսեցին Յուրչոյենց տանը, Ջավախքից հետո Յուրչոն կբերի, մեր տանը կշարունակեն… Դավիթը կարոտում է եղբորը, ինչպես Վահանին, Սոնային… Արևիկին… երկար շարք կստացվի մեր  ճամփորդի համար: Իսկ երբ բազմոցին քնեց, Յուրչոն հոգատար գրկեց, աստիճաններով մինչև մեքենան… Տեսնելու բան էր մեր Յուրչոյի հոգատարությունը: Խնամքով ձեռք բերվող կապեր են, խնամքով պահպանվող:

Գիր սա կարող ենք չհամարել, համարակալումից դուրս թողնել: Բայց միևնույն է, հունիսի 22-ին՝ գիշերով, Ջավախք կրթամշակութային արշավից առաջ մրոտվել են այս տողերը: Դե, ընդունված է մեկնումից առաջ իրար ինչ-որ բան ասելը։ Ասացի: Մնում է տեղավորվելը, ճիշտ ժամին մեկնելը: Անփորձանք:
Աշոտ Բլեյան

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1077

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ձեր սեփականությունը մի´ դարձրեք աստվածատուր երեխային

Դավիթ Բլեյանը «լռվել» է իմ համակարգչին, իր սիրելի «Ուկա»-ի մուլտիկներն է նայում… Դավթի հասակակիցները` իմ գործընկերների երեխանե՞րն էլ են այս շարքը սիրում: Ի՞նչն է մեր փոքրերին, մասնավորապես Դավթին, ձգում:  Ի

Ե՛վ միտք, և՛ հույզ, ինչո՞ւ ոչ, ասացե՛ք, խնդրեմ…

Իմ օրացույցում հունիսի 2-ն անփոփոխ բովանդակություն-կարևորում ունի. իմ առաջնեկի՝ Լիլիթ Բլեյանի ծննդյան օրն է: Դե՛, շնորհավորեք ինձ: Լիլիթն ինձ հայր դարձրեց, Լիլիթն ինձ հասունություն փոխանցեց. ես ո՞վ էի մինչև Լիլիթը…

Ի՜նչ լավ է, որ տունը կա՝ երեխայով, Բանգլադեշ-կրթահամալիրով․ ծո՜վ գործեր…

Իմաստավորել կյանքը, նշանակում է լեցուն լինել գործերով… Ես եմ ասում։ Բլեյանը ձեր փախչողներից չէ՝ ո՛չ  քաղաքականությունից, ո՛չ նրան ուղեկցող լրագրողական հարցերից, որքան էլ սուր, ճակատային… Խոստացել եմ՝ օրագիրս անընդհատ, թվով 735-րդը