Ես, գիտեք, Թումանյանի և Կոմիտասի նկատմամբ պաշտամունքի հասնող ակնածանք ունեմ թե ակնածանքի հասնող պաշտամունք։ 1869-ին ծնված, համոզված եմ, հայոց նոր շրջանի ամենամեծ հայերի մասին հետաքրքիր է ինձ ամեն ինչ՝ նրանց գործն ամբողջությամբ, նրանց կյանքը՝ որպես օրագիր ու ծրագիր։ Ես հուզվում եմ նրանց վերջին մահճից. երկուսն էլ ժողովուրդ ստեղծած, ու այդ պահին անգործ, ավելորդ, Չարենցի ասած՝ «անհայրենիք», «տարագիր», «հալածական»… Թումանյանը՝ 1923թ.-ին Մոսկվայի հիվանդանոցում,  Կոմիտասը՝ 1919-1935-ին Փարիզի հոգեբուժարանում՝ պատգամելով մնացողներիս՝ ղոչաղ կացեք…

Որերորդ անգամ, նույն կարևորությամբ, առավոտ ժամը 7.30-ին, երբ Դավիթը իմ հորդորով քաքիկ է արել, մաքրել եմ տուտուզիկը, լողացել-զորացրել է իր մկանունքը որպես Սասնա Դավիթ ու հիմա սրբիչախառն մաքուր-մաքուր, ես գիտակցում եմ, որ փոխանցում եմ նրան Թումանյան ու Կոմիտաս՝ որպես Հայր։ Հայրը պիտի հաստատի ու փոխանցի իր ժառանգին հայրենիք-մայրենի կենդանի լեզու, կայտառ երգ, եկեղեցի։ Սրանք ես ստացել եմ (պիտի ժառանգեի), Հայր իմ, երկնքում ես, հորիցս, ընտանիքիցս, մնացածը կանի՝ կիրականացնի որպես կյանք, ազատ-ստեղծագործ Դավիթ, որպես հայրենատեր՝ պահապան, հավաքարար, պարտիզպան, շինարար, Դավիթ Բլեյան Սեբաստացի։

Հորեղբայրն ասավ. — Ա՛յ խենթ, խելագար, Ոսկին պահել եմ Մելիքի համար, Որ քաղցըր լինի աչքը մեզ վըրա։ Չըտըվիր, հիմի որ զորք առնի՝ գա, Սասմա քար ու հող հեղեղի, տանի, Ո՞վ դեմը կերթա, ո՞վ կըռիվ կանի։

— Ե՛ս, ես Սասունցի Դավիթն եմ, ես,- իր թոթով լեզվով, սրբիչի մեջ զրույցը լսող Դավիթն է ասում։ Ա՜յ քեզ հասունացում։ Իսկ հետո. «Ես ուզում եմ «Հայր մեր»-ը լսեմ»։  Լսում է՝ նայելով պատուհանից երևացող եկեղեցուն։ «Հիմա «Եղնիկը» լսեմ»։ Հետո… «Արևը» (երկու հատ «Արև»), «Կաքավիկը», «Պսակը», «Զարկ բոլոճիկը»… Ու ես ինձ կարևոր եմ զգում որպես հայր, որ փոխանցում է, որպես տնօրեն, ահա օգտագործում է իր հեղինակած կրթության ու հաստատության գործիքը՝ mskh.am-ի ձայնադարանը։ …. Դավիթը կոմիտասյան մեր ձայնադարանը երգում է իր ընտրությամբ ու սիրով։

Ես կարող եմ ամեն ինչ լինել, բայց բռնակալ՝ երբեք։ Ես ուշադիր զննում եմ Կոմիտաս ու Թումանյան կուլ տվող իմ սանին ու զմայլվում… Մեծերը, հայտնի բան է, շատ են ձանձրանում ու իբր երեխայի շահերից են խոսում՝ լավ, ինչքա՛ն կարելի է Թումանյան ու Կոմիտաս, հասկացանք, էլի, թող սա էլ լսի, կարդա, իմանա… Ու ինչպես հարսանիքի սեղան՝ լցնում են խառնիխուռն…. Մենք խոսում ենք լեզվական-երաժշտական ենթագիտակցականի ձևավորման մասին, դրա սնունդի ու մեթոդի մասին՝ որպես մայրական կաթ ու ծիծ։ Ես ու Դավիթ Սեբաստացին Թումանյանի ու Կոմիտասի մանկական  ստեղծագործություններով, Ջանի Ռոդարիով մեր շփան, մեր փոխանցման մեջ ինքնաբավ ենք։ Չգիտեմ՝ ոնց է այլ ազգերի մոտ, որպես կանոն՝ ես չեմ խոսում չիմացածի-վատ իմացածի մասին ու խոսում եմ՝ միայն երբ նյութին տիրապետում եմ, մեզանում Թումանյան-Կոմիտաս զույգը ժողովուրդ ստեղծող են, ամենահայր։

Հունիսի 29-ի կիրակին հանգամանքների բերումով կեսգիշերին մենք Մաշտոցի պուրակի կողմից (հիմա՝ Միսաք Մանուշյանի) անցանք Արամի փողոցով ծայրից ծայր, քայլ առ քայլ ուսումնասիրեցի տեղանքը։ Խոստովանանք լինի, վաղուց, շատ վաղուց չէի եղել այս կողմերում՝ գոնե 3 տարի։ Ես, գիտեք, ապրում եմ կրթահամալիրի Բանգլադեշում, իսկ Երևանում… ուղեկցում եմ հաճախ Դավիթ Բլեյանին երևանյան առանձին տարածքներով… Նախ՝ չգիտեի, որ օրվա այս ժամերին փողոցն անմարդ է լինում։ Փողոցը ողջ երկայնքով, իր հարակից բացվածքներով ու կիսավեր, այսօր-վաղը փլուզվելիք անպաշտպան հին շինություններով մի մեծ շինհրապարակ էր հիշեցնում, որտեղ շինարարությունը կանգառ էր առել՝ մեկ, որ կիրակի էր, մեկ էլ՝ կսկսի ուր որ է։ Արամի փողոցը մեռած-մեռնող-դատապարտված հին Երևանի իսկական մակետն է։ Երկու շենք-շինություն շատ են տիպական. մեկը Արամի 7 հասցեում այն շենքն է, որտեղ 1919-ին գործել է-ապրել 1-ին հանրապետության հիմնադիրը։ Մյուսը նախկին մանկական հանրախանութի վերակառուցված-ընդարձակ ծավալն է, որը կառուցվում է 20 և ավելի տարիներ ու Արա Աբրահամյանի սեփականությունն է։ Իսկ ինձ թվացել էր՝ խտացրել եմ գույները իմ երեկվա օրագրում ու եկել եմ անցնելու իմ հանցանցի վայրով, մեղքերս քավելու…

Կիրակի է. Դավիթն ինձ, իհարկե, բաց չի թողնի, չի քնի ամբողջ օրը. ինձ կթելադրի՝ արի հիմա սա, հետո՝ սա… Ճոճանակից էլ որ ագահ-անհագ Բլեյանը (Արմինեն ասում է՝ Բլեյանը հենց այսպիսին է լինում) չիջնի, ասում է՝ արի հաշվելով ճոճվենք… Մինչև տասը ինքնուրույն է հաշվում։ Հետո ես ասում եմ 20, ինքը շարունակում է՝ 21, 22…, ես՝ 30, ինքը՝ 31, 32…., ես՝ 100, ինքը՝ 101, 102…. Խելքը տեղն է, ու Թումանյան-Կոմիտաս-Ռոդարին (մանկան ինքնաբուխություն + ինքնուրույնություն + ստեղծականություն)  տեսեք՝ ինչքան խելացի-առույգ են պահում ամեն օր դեպի երեք տարին «լոնք անող» Սեբաստացուն։

Գովազդ տնօրենի բլոգում։ Կարդացեք Ջանի Ռոդարի մանկավարժական աշխատանքը՝ «Ստեղծագործական երևակայության քերականությունը» մեր մեդիագրադարանում։

Մենք սպասում ենք Շուշանին. Շուշանի հեռախոսն անհասանելի է…. Համերգի է։ Մենք պատրաստվում ենք Շուշանին…. Իմ քույրիկը՝ Աննա Ստեփանի Բլեյանը ու իր՝ Դավթի եղբայր Դանել Բլեյանը նվեր են մատուցում՝ այցելում են մեզ։ Իսկական տոն։ Սա էլ հայրության փոխանցման ու ըմբոշխման ձև է, երբ այցելում են (շուտ-շուտ եկեք) Բլեյան-Տատինցյաններ, Բլեյան-Հովհաննիսյաններ, Բլեյան-Թադևոսյաններ…. Բլեյան-Բլեյաններ… Ահա այս շփումը, պարտեզի սպասումը, որ ստեպ-ստեպ հիշեցնում է Դավիթը («ես վաղը գնալու եմ պարտեզ, կուկուներիս մոտ») հենց Թումանյան-Կոմիտասի աշխարհն է, որ ժառանգել են մեզ։ Աստված իմ, մենք, մեր երեխաները երջանիկ ենք, որ Կոմիտաս-Թումանյան պապիկներ ունենք…. Մեր իմացածն իրենցից է, դժվար չէ ստուգել։ Միասին, որպես հավաքանի, ուրիշ ինչ գիտենք. մեր մանկության մայրենի-հայրենիքի ակունքն իրենք են։ Հաստատ։

Լուսանկարը՝ Աննա Բլեյանի ՖԲ էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գժության մեխանիկան մանկավարժության մեջ ու … Նազենի աստղը

Ի՞նչ եմ ուտում ես առավոտյան՝ հետաքրքրվում է օրագրի սիրելի ընթերցողը… Նախ չեմ մոռանում, ժամը 4-5-ի մոտ, մինչև համակարգչին մոտենալն ու իմ՝ Աստծու պարգև աշխատանքային օրը սկսելը (փառքդ շատ, Տե՜ր Աստված)

Բանգլադեշ-Իզմիր-Վիեննա-Վերոնա. երկրագործությունը եղել ու մնում է որպես ուղիղ ճանապարհ…

Շուշան Բլեյանը որտե՞ղ է՝ հարցրեք… Չիմացա՞ք: Իտալական Վերոնա քաղաքում: Այո, Շեքսպիրի հայտնի հերոսների՝ Ռոմեոյի և Ջուլիետի սիրո քաղաքում… Ինչպե՞ս և ինչո՞ւ է Վիեննայի կոնսերվատորիայի ուսանող Շուշանը հայտնվել Վերոնայում… Հետաքրքիր պատմություն

Թե չէ, քո ընկերը չեմ լինի…

Նա դուրս եկավ տնից առավոտվա ծեգին, Իր ետևից կամաց դուռը փակեց, Վերջին անգամ նայեց իր տնակին — Եվ քայլերը ուղղեց դեպի բաղերը։ — Ցուրտ էր։ — Արևը դեռ հորիզոնից Նոր