Կրթահամալիրի խորհրդանիշը դարձած ուսումնական (հիմա՝ հունիսյան-ամառային, ողջ ամառվա) ճամբարներում, սեբաստացի ճամբարական Հայկի ձևակերպումն է,  հունվարյան ուսումնական ճամբարների համն ու հոտը՝ լազաթը, նոր-նոր հաղթահարվում է թթով-լողով-հեծանվով, թափառումով հայրենագիտական… ճշգրիտ է այսպիսի բանաձևը մեր մանկավարժության՝ սովորող-սովորեցնողի, մոբիլ ու ստեղծական, ճամբարային-նախագծային-ստուգատեսային…

Այս օրը՝ հունիսի 1-ը, երբ բոլոր սեբաստացիները տարատարիք ջոկատներով՝ Մարմարյա սրահում, հետո ընտանիքներով՝ Հանրապետության հրապարակում Կոմիտասի հետ, դպրոց-պարտեզներում՝ մայրենիի ստուգատեսին, բաց լողափերում, քաղաքով մեկ՝ ճամբարային ուսումնական նախագծերով, «Ամառ 2017»-ի ու «Հակաբացիլ Կոմիտասի» թերթիկների տարածումով, ջանքերով ներառական, ստույգ՝ շոշոփելի-տեսանելի-առարկայական, որպես միջավայր, մի՞թե տարիների-այսօրվա սեբաստացիների՝ հեղինակային մանկավարժությամբ պաշտպանվածության ստուգատես չէ… Ու այդպիսին չէ՞ ամառը, որ այսօր սկսվեց ու շարունակվում է «Ամառ 2017»-ի մեր աշխատանքներում-հարթակներում, ճամբարներում տարաբնույթ, անպայման նախագծով-լողով-հայրենագիտությամբ-ճամփորդությամբ, Բանգլադեշյան պլեներով, Կոմայգի-Անգլիականում հունիսի 16-ի հարթակով… Ու դեպի այդ հարթակը՝ հայրենի Մայրում-Խառնարանում դպրոց առ դպրոց, ճամբար առ ճամբար հեղինակային ձեռքբերումների ի մի բերումով… Հեղինակային գործերի՝ հեղինակային մանկավարժության քո անհատական մասնակցության, անհատական-ընտանեկան արժևորման «Ամառ 2017» նախագծային շրջան ենք մտնում՝ ձրի առածը ձրի վերադարձնելու պարտավորությամբ-լիարժեք հնարավորություններով, փոխանցման բոլոր ճաշակի հարթակներով…

Կավճանկարչություն Սբ. Երրորդություն եկեղեցու բակում:
Հյուսիսային դպրոց-պարտեզ, 1-3-րդ դասարաններ:

Տեսեք՝ խոսքս-գիրս ո՛ւր է տանում քաջ որսկանի գյուլլի պես… Հեղինակային մանկավարժության պատվիրատուի՝ սովորողի-սովորեցնողի ընտանեկան հարթակի ձեռքբերումի ստուգատեսային հունիս կդառնան մեր մանկավարժության ճամբարները… Սովորողի-ուսուցչի-խմբի-դպրոցի-կրթահամալիրի տնօրենի՝ անընդհատ ու մատչելի բլոգ, ուսումնական նյութերի ստեղծման-որոնման մատչելի համակարգ՝ մեդիագրադարան, ուսուցման անհատականացման-ինքնուրույնացման՝ մեկ համակարգիչ-մեկ սովորող կազմակերպմամբ, երբ պետական ստուգումներն էլ ուսուցում են դառնում, ուսումնական-ընտանեկան ամենշաբաթյա-ամենամսյա ֆլեշմոբ, տնային աշխատանքը՝ սովորողի ընտանեկան պատվեր, ամբողջական ներառական ֆիզիկական միջավայրը՝ աշխատող ծնողի-հոգսաշատ ընտանիքի միջոցներին խնայող վերաբերում, վստահության-հարգանքի վրա կառուցված հարաբերություններ-լուծումներ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում… Գլխավոր հարցը՝ էլ ի՞նչ պիտի արվի, որ ծնողը դառնա այս մանկավարժության՝ իր երեխայի ձեռքբերումի տարածողը իր շրջակա միջավայրում, իր մեդիայում։ Խնդիր, որ ինձ զբաղեցնում է ամբողջությամբ։

Հյուսիսային դպրոց-պարտեզ. 4-րդ դասարանցիների մայրենիի գիտելիքների ստուգում:

— Դավիթ, էս ինչո՞ւ չես պատմում Աշոտ իմաստուն պապիկի մասին…- քնած Դավթին փորձում եմ արթնացնել այս հնարով…
— Դե, սո՛ւս, թող քնեմ… հո ամեն բան քեզ չե՜մ պատմելու…
Դավիթը վճռական շուռ եկավ մյուս կողմի. մնացածը առայժմ գրային-բլոգային չէ… Թող որ ամեն բան բաց պատկերված չէ,
Սակայն ամե՜ն բան պատկերացված է (Պ. Սևակ), չէ՞… Դեռ ցնցուղի տակի հայր ու որդու մանկավարժության րոպեները կան, Խանջյան-Բանգլադեշ ճանապարհի ընտանեկան մանկավարժության շրջանը… Ամեն իր տեղը կընկնի, կշտկվի-կճշտվի, որ բանաձև դառնա այսպիսի…
— Պա՛պ, գիտե՞ս, վաղն էլ ես նկարչություն ունեմ ու ճամբարային քանդակ… Պա՛պ, գիտե՞ս, մենք ջոկատով պարտեզի մաքրասերներն ենք, քո սիրած բառով՝ պարտիզպանները… կգաս, որ ոգևորես…

Այո, սովորող-սովորեցնող նախագծով, ուսումնական ճամբարներով, ստուգատեսային միջավայրում, ասված է որպես բինոմ՝ մոբիլ ու ստեղծական, մենք մեր յուրաքանչյուր սովորողին հետևողական աջակցում ենք, որ իր լիազոր ներկայացուցիչների՝ հարազատների հետ ձևավորի-կազմակերպի ընտանեկան միջավայրը որպես սեբաստացիական, ինքնահաղթահարման բարդ-անհատական ճանապարհով՝ քավարանով անցնի:

Չհամեմատվես՝ պահանջում է ինձանից իմ ընտրած-հեղինակած մանկավարժական աշխատանքը։ Նույնը պարտադրում էր ինձ իմ մայրը՝ ձեռդ բա՛ց պահի, բայց չհամեմատվես… Մենք՝ մեր ճամփով, մեր պատասխանատվությամբ-ինքնարտահայտմամբ, մեր գյուտերով… մեր սեբաստացիական կյանքով-մանկավարժությամբ ստեղծած խորհրդանիշներով… ինչպես ուսումնական ճամբարը, սովորող-սովորեցնողի սքանչելի ամառը… հակաբացիլով այս…

Մարզական խաղեր Հյուսիսի ճամբարում:

Գիրն ավարտեցի, որպես մանիֆեստ խոստացած, մտա խոհանոց՝ իմ գոլ ջրի բաժակի ետևից, քաշեցի սեղանի սրբիչը… Շրջանաձև թխվա՜ծք… հավանեցի-նկարեցի: Այս ե՞րբ հասցրին մայր ու տղա, Դավթի՞ ջոկատի համար… Չէ, Արմինեի 4-5-րդ դասարանցիների ջոկատի համար է։ այսպիսի ջոկատավար է ապրում մեր տանը։ Եվ լսեք՝ եթե ջոկատի ղեկավար մայրիկն է այսպես սկսում… իսկ Լիլիթ Բլեյանը երեկ պատրաստվում էր այսօր երգելու… Վահրամ Մարտիրոսյանն էլ երեկ մինչև ուշ երեկո մեր խոստացած բուսական հողերը բաժանեց ըստ ճամբարների…

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1056

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Առանց տեսիլքի իրագործման ի՞նչ բեկում…

Հայտնի են աշխարհի լավագույն լողափերը. ահա: Դրանցից մեկում՝ Կուբայի Playa Paraiso-ում, եղել եմ 1977թ. հունվարին, ես ուսանողական ջոկատի կազմում… Պատմե՞լ եմ: Օրագրում իմ որոնում եմ հայտարարում՝ պարզելու համար… Իսկ կրթահամալիրի Բանգլադեշում, «Սեբաստիա»

Կամրջող տարի է 2015-ը

Գյումրիի հունվարի 12-ի ողբերգությունը, որով մի տեսակ ավարտվեց աննախադեպ տոնական արձակուրդն ու մեկնարկեց (վերջապես) աշխատանքային տարին, ինձ, ահա, գամել է համակարգչին. արթնացա գիշերը 3-ի 4-ի արանքում ու մեկ ժամ կարդում

Որ մարդու թշնամիներն իր տնեցիները չլինեն…

Ես սիրում եմ խոհանոցը, խոհանոց-ակումբային միջավայրը. վերցնում ես քո շատ սիրելի աղցանը՝ կարտոֆիլի հետ, նստում ակումբում՝ երեկ ուսուցիչների մի խմբի, այսօր՝ սովորողների հետ, ու զրուցում ես, երբ դադարում ես ուտելուց…