Բոլոր դեպքերում մեր տան նախատոնական հավաքն աշխույժ-կարևոր անցավ… Ասել եմ՝ ես կարոտում եմ իմ աղջիկներին ու նրանց աղջիկներին, իմ եղբայրիկ-քույրիկներին, նրանց զավակներին, ու սիրով ընդունում ենք ցանկացած կազմով, մեր դուռը բաց է. ես առաջվանը չեմ, ինձ համար նեղություն չէ, ավելին՝ կարևոր է, իսկ Արմինեն սիրում է բոլորիդ… Մնում է՝ այս մռնչացող, գրավիչ գազանը չկծի, չծեծի, չանվանարկի… Լիլիթ Բլեյանին ու Սոնուլիկին ճանապարհում է, թվում է՝ մեծ քրոջ խաթրը պիտի առնի, աստիճանների գլխից կանչում է.
— Գնացեք ապուշներ, էլի կգաք:
Շուշան Բլեյանին էլ սպառնում է սկայպով.
— Շուշիկը գա Երևան, ծեծելու եմ՝ «գիժ, ապուշ» ասեմ…
Ես կարոտում եմ
11.04.2014
0 Comments
Explore More
Ցնծության ավետի՛ս. ծաղիկ աղջիկ Շուշան Բլեյանը քսան տարեկան է արդեն…
Հոբելյանական համերգը, որի խոստումը հնչել էր իմ ավագ եղբոր տանը 2015թ. հունվարի 10-ին, չեղյալ չի հայտարարվել, տեղափոխվել է սեպտեմբերի առաջին կես. այսպես է որոշել Շուշան Բլեյանը՝ խորհրդակցելով իր ավագ քրոջ՝
Իմ մանկությունն անցել է հեծանիվների վրա
Լինում է այսպես. գիշերը 3-ին արթնանում ես, քունդ առել ես… բայց պատմելդ-գրելդ չի գալիս… Ռեժիմը՝ ռեժիմ, բայց ամեն օրվա գիրը զոռի բան չէ, թոկ չէ՝ վիզդ գցած… Սկսում եմ համակարգչային
Կիրակի իմ քույր Էմմայի ծննդյան օրն էր
Կիրակի իմ քույր Էմմայի ծննդյան օրն էր. Էմման պիտի մեզ հավաքեր՝ հավաքեց։ Ինձ այնքա՜ն լավ էի զգում հարազատ մարդկանց մեծ խմբի հետ, Օհանավանում, իմ փեսա Գարիկի խնամած այգում, իմ սքանչելի