Հեշտ չէ մեզանում (միշտ ունենում ենք տարեցտարի հմտացող, բայց երիտասարդ, ֆիզարձակուրդ գնացողներ, միայն 2017-ին՝ արդեն տասներեք հոգի հայտնի են, և երկու տարեկան սեբաստացու հետ ասելիքով-անելիքով վստահ վերադարձողներ, ինչպես այս՝ 2017-2018 ուստարում՝ Տաթև Ավետիսյանը, Անահիտ Գրիգորյանը, Սաթենիկ Սիմոնյանը, Մանուշակ Աբրահամյանը…) 2-4 տարեկանների դաստիարակների, 5 տարեկանների ուսուցիչների, «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով 1-3-րդ դասարանների դասվարների կազմը որոշել և նոր ընդունվող-սեբաստացի դարձողներին-ծնողներին ներկայացնելու և ամառային դպրոց-պարտեզ ծրագրով ճամբարային շրջանը սկսելու համար, ուզում եք՝ համարեք օրացույցային մայիսի 29-ին, թե պաշտոնական հունիսի 1-ին… Երեկ օրվա վերջում, դպրոց-պարտեզների ղեկավարների հետ ճշտումներով, ինձ, տիար Գևորգին և Սուսանին հաջողվեց այսպիսի համաձայնության-պայմանավորվածության գալ... Ասելիքով-անելիքով-գրավիչ այսպիսի կազմ ստացվեց, просто прелесть։
Սիրում եմ ուսումնական ամառվա ամենամյա սեբաստացիական նախագծով, մյուսներին այդպես էլ երևի անհասկանալի-անընդունելի-ուրի՞շ, ուսումնական ճամբարների մեկնարկի հետ կապված հոգսերը… Որ թվարկեմ՝ ի՞նչ… Մինչև ջոկատ դարձած սեբաստացիական խմբերը Արևելք-Նոր դպրոցում, Հյուսիս-Գեղարվեստում, Հարավում, Խառնարան-Մայր դպրոցում չեն սկսում ճամբարային աշխույժը, տեղս չեմ գտնում: Երեկ, ահա այդ օրն էր՝ իմ տեղը Ամառ 2017-ում գտնելու…
Ճամբարականների դիմանկարները` Նունե Խաչիկօղլյանի
Բոլոր ճամբարային-ամառային սեբաստացիական ուսումնական հոգսերի մեջ ամենակարևոր-սիրելին ճամբարային-պարտեզային բաց լողափերն են… կրթահամալիրի Բանգլադեշում, կրթահամալիրի Սևանում՝ «Ժայռում», ուզում էի ասել, ասում եմ հաճույքով, հիմա ատամներս եմ կրճտացնում, կրթահամալիրի Զանգվում… «Հրազդան, ամառային իմ նազելի բնակարան» ճամբարային նախագծերին բարի ընթացք-պատում, դրանք ամառային «Իմ գետը» ձեր ներկայացումներում ինձ համար առաջնահերթ են մնում… Որքա՜ն հաճույքով Երևանի Զանգվում, Քարաշամբի Զանգվում, Բջնիի Զանգվում, …, Սիսի Զանգվում ամառային լողափերի մեկնարկը կազդարարեի… Այսպիսին լինեին Հայաստանում մեծահասակների, բոլոր կարգի իշխանությունների մայիսյան հոգսերի հոգսերը… մայիսյան հաղթանակներից կարևորները՝ Հայաստանով մեկ, Որոտանի հովտում, թե Արաքս-Արփաչայի խառնարանում, թե Աղստևի հովտում, լողափ-ամառային ճամբարների գործունեությունը…
Ի՞նչ մրցանակ, ով և երբ կշնորհի, Բանգլադեշի՝ արդեն քանի տարի գործող լողափերից մեկում հունիսյան-հուլիսյան մի օր ինձ կհանձնի իմ մրցանակը… Մի՞թե սա՝ այսպիսի մաքրող-զովացնող-կայտառացնող գործունեությունը, ամենամարդկայինը չէ գետերի երկիր Հայաստանի ամառային երեք ամիս տևող տապում… Չամաչեինք, տկլորանայինք, լողայինք. զգացել ե՞ք այն սարսուռը-մոտիկությունը, որ ջրից դուրս եկողները զգում են միմյանց նկատմամբ… մարդկային հարազատությունը… ավազի վրա զրուցելու…
— Ես կարդում եմ ձեր օրագիրը,- հանկարծ այսպես տարավ խոսակցությունը ճամբարական Արսեն Ադամյանը Հյուսիս-գեղարվեստում…
Հուզեց, մնաց, շնորհակալ եմ… այսպիսի ընթերցող-ճամբարականը ողջ ամառ ինձ հանգիստ չի տա… Ի՞նչ ասեմ, ճամփորդենք ողջ ամառ, հունիսի 1-ին հատուկ հետևելու եմ, որ բաց-գործող լինեն մեր բոլոր վեց հայրենագիտական-մարզական-արշավախմբային դպրոցական կայանները, որ հունիսի 1-ից սկսած, բոլոր մեկնարկները արշավային-ճամբարային սկսվեն-ավարտվեն կայանային հանդերձավորումով…
Ճամբարային քրոնիկոնը Հյուսիսային դպրոց-պարտեզից:
Լուսանկարները` Տաթև Աթոյանի
Միայն իմ նոր աշխատասրահը կրթահամալիրի Կենտրոնում կտեղավորեր կրթահամալիրում լրացուցիչ կրթության, 2017-ի ամառային եռամսյա շրջանի, 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության պատրաստության այսքան մասնակցի։ Բոլոր տարիքի սեբաստացի-ոչ սեբաստացի երեխաների (մինչև 18 տարեկան), մեծահասակների՝ 18-ից բարձր, որպես իր ազատ ընտրությամբ լրացում իր հիմնական կոչվող կրթությանը, որպես միակ կրթություն-հոբբի-նախասիրություն… ինչպիսի՜ անտակ-անեզր-բաց անխտրական-յուրաքանչյուրի անհատական նախասիրության բավարարման հնարավորություններ կան այսպիսի բովանդակային, մարդու ներսից, իրական պատվիրատուով ուսուցման համար… 2017-ին այսպիսի ուսուցումը մեր ուսումնական կենտրոններում, արտադպրոցական կոչվող տարածքներում ստանում են առաջնահերթություն-կարևորվում իմ, իմ աշխատակազմի կողմից։ Դիմում եմ յուրաքանչյուր սեբաստացի մանկավարժական աշխատողի-ընտանիքի-մեծահասակի-սովորողի՝ ոչ միայն եկեք, ներգրավվեք, այլև բերեք ձեզ հետ…
Դավիթ Բլեյանին վերջապես իրիկունը տանը բռնեցի… Ժամանել է մեր հերոսը… քույրիկ Էդիտի տանից՝ գիշերը իր եղբայր Գոռի հետ կողք կողքի լուսացրած, ճամբարային առաջին օրը «Մեղվի նման պզպզան» նշանաբանով «Մեղուներ» ջոկատում անցկացրած … վճռական ճամփորդի՝ ո՛ւր ուզում եք… քանի՛ օրով ուզում եք… ինչպիսի խումբ, որ կհավաքվի… Եվ երբ Լիլիթ ավագ ու Սոնա կրտսեր քույրիկները պաղպաղակով մտան մեր տուն, ես ծիծաղեցի՝ եկել են, որ տանեն… Էստեղ հերթը ո՞րն ա, ով որոշի… Այսպես, ինքնաբուխ… զիլ, խաղային, երկու ճամբարական սեբաստացի՝ իրենց աշխույժ-ինտելեկտուալ խաղերով… մեզ ընտրություն-իրար հետ լինելու հնարավորությունից զրկելով… Սոնան իր «Մենք ուժեղ ենք, մենք օգնում ենք, մենք սովորում ու սովորեցնում ենք» նշանաբանով «Ուժեղներ» ջոկատի անունից վերջում հրավիրեց Արևմուտքի ճամբար… Երեկ առավոտյան գրկել եմ ես իրեն, լավ է, բայց չեմ հասցրել սիրել-ողջունել նրա ճամբարական Անիտա ընկերուհուն… Իմ օրն ունի այդպիսի հնարավորություն շտկելու:
Երկարացված օրվա ճամբարային անցուդարձ…
Լուսանկարները` Նունե Խաչիկօղլյանի:
Ծայրից ծայր կարդացի Կոմայգի-Անգլիական այգու պատմությունը թատրոնի բլոգում… «Ձայնադարան» ու երաժշտության ուսումնական կենտրոնի բլոգներում առանձնացնում եմ «Անտիվիրուս Կոմիտասի» երգերը, ճամբարային նյութերից առանձնացնում եմ հունիսյան քննական շրջանի պատրաստությանը վերաբերողները…
Ամեն ինչի մասին՝ հերթով, անընդհատ գրի հնարավորությունն ո՞վ ունի: Սկսել է պետք հունիս մեկով. գլխավորը ընտանեկան-սեբաստացիական համերաշխությունն է… Այդպիսի մի մանիֆեստ եմ պատրաստում… հունիսի 1-ին ընդառաջ հրապարակե՞մ… Չէ, սա՝ հունիսի 1-ին՝ իրիկունը ժամը 7-ին հրապարակելու բան է… Հանրապետության հրապարակի մետրոյի քարակերտ բարձունքից….
Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1054