Հեգելը՝ Նունե Մովսիսյանի միջոցով, փոխանցել է կրթահամալիրին թռիչք՝ մտքի, սրտի, հավեսի ճախրանք: Ես էլ ահա՝ այդպիսի թռիչքի համար նոր հարթակներ հայթայթել-նվաճել-մաքրելով եմ զբաղված. Գեղարվեստի տանիքը՝ չէիք հավատում, Արման Գրիգորյանը՝ իր ավանգարդիստական կոմպոզիցիոն լուծումների մեջ անգամ չէր պատկերացնում-տեղավորում, Արհեստների դպրոց-քոլեջի կասկադային հարթակը… Գլխավորն իհարկե Մայր դպրոցի՝ Մայր հարթակի, դեռ կտեսնեք, տանիքից ճախրանքն է թումանյանական «Դեպ անհայտը սուրբ, աշխարհքը պայծառ…»
Ահա այսպես էլ՝ «Դեպ անհայտը սուրբ, աշխարհքը պայծառ», թող լինի մեր կիրակնօրյա պատումի վերնագիրը: Իսկ Նունեի առաջարկը՝ համաձայնեցված Հեգելի հետ, ընդունենք ու մեր մանկավարժությունը հաջորդ զարգացման շրջանի համար անվանենք բռնության-բռիության բացասման մանկավարժություն…
Հիմա, երբ Ավագ դպրոցը քաշվեց նորանորոգ երրորդ հարկ, ելք ունեցավ դեպի Մայր դպրոցի տանիքի ընդարձակ հարթակ, ազատվեց ամբողջ առաջին հարկը երաժշտության կենտրոնի համար, շունչ քաշելու և վարժարանի զարգացման մասին քննարկում սկսելու շրջան է: Կարծեմ, Գևորգ Հակոբյանն այդպիսի խորքային զրույց է պատրաստում: Երաժշտության ուսումնական կենտրոնի՝ մեզանում ճանաչված ու հարգանք վայելող Սվետա Ճաղարյանն ու իր ընդունակ երաժիշտ ընկերները ևս կենտրոնի ընդարձակմանը միայն ծավալային չափումով չեն կարող մոտենալ: Մեր սովորողը՝ տարատարիք, մեր ուսուցիչը, լրացուցիչ կրթության կազմակերպման մինչ այս չտեսնված միջավայր է ստացել:
Ահա քեզ դաստիարակ` երկրորդ պլանից գործող: Տեսեք` Կարինե Խառատյանի օբյեկտիվը ինչեր է գրանցում…
Եվ ահա քեզ ուսուցիչ` երկրորդ պլանում հմուտ գործող, ահա քեզ մեդիատեխնոլոգիաներն իրական կյանքում. կեցցե՛ս, Հռիփսիմե Առաքելյան, այս տեսանյութի համար… «Պուպուշ» երևալու սինդրոմը, ակամա յութուբ-ֆեյսբուք ընկնելու վախը հաղթահարած պիտի լինեինք. հաղթահարե՞լ ենք: Ես մնում եմ իմ կարծիքին, մեր ֆիզիկական միջավայրը, մեր մեդիան՝ բաց ու ազատ mskh.am-ը, լիուլի հնարավորություններ է տալիս ցանկացած հարց առաջադրելու և անաչառ քննարկելու համար: Բայց իրավունքը գերակա է. արտահայտվելու ազատությունը ենթադրում է արտահայտվողի կողմից տեղեկատվության միջոցի ընտրության ոչ միայն հարգում, այլև ապահովում: Մի խումբ 11-րդ դասարանցիներ, տեսա՞ք, օգտվեցին և՛ ֆիզիկական միջավայրում, և՛ մեդիայում իրենց կարծիքի արտահայտման ազատությունից: Սա էլ ուսուցման արդյունք է. տեսեք` տեխնոլոգիական ինչ հմտություն, երաժշտության ինչպիսի ընտրություն… Մնացածը մանկավարժություն է` ինչպես ազատության պայմաններում, առանց բռնության ձևավորել ազատ կամքով քաղաքացիներ…
Վահե Մուսայելյան, ողջո՜ւյն:
Տիար Բլեյան, ինչու՞ եք ձեր աղջկան տնօրեն նշանակել: Այդպես է ստացվել. կրթահամալիրի բոլոր աշխատողներին` և՛ Հռիփսիմեին, և՛ Սոֆյային, և՛ ընկեր Վարդուհուն, ես եմ աշխատանքի ընդունում… Տաթև Բլեյանի դեպքում այդպես ստացվել է… Ամենաշատը ուզում էր-պնդում էր առաջարկում էր Տաթևի ուսուցիչ՝ տիկին Աիդան, հետո` տիկին Մարիետը, ընկեր Սրբուհին, ով հիմա իր Մինա բալիկին է մեծացնում…
Տաթևը, գիտե՞ք, սկզբում ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը, հայտնի Երվանդ Ղազանչյանի կուրսը, հետո աշխատել է դերասան, հենց Երվանդ Ղազանչյանի մոտ՝ Երևանի Կոմեդիայի պետական թատրոնում… Եղե՞լ ես այդ թատրոնում… Վահե ջան, Տաթևի դերասան դառնալն իմ սրտով չէր, բայց ես հարգել եմ նրա ընտրությունը բոլոր հարցերում… Հետո Տաթևը կազմակերպիչ աշխատեց Դպրոց-պարտեզում, ինչպես հիմա՝ Սոնա Փափազյանը: Սոնայի՛ն էլ եմ ես ընտրել՝ Տաթևի առաջարկությամբ: Հետո, Տաթևը կապվեց մանկավարժական աշխատանքին, Դպրոց-պարտեզին… սովորեց մեր քոլեջում… Լավ է, որ իմ երեք աղջիկներից մեկը՝ Տաթևը, զբաղվում է մանկավարժությամբ: Հաճույքով փորձում է կազմակերպել 2-11 տարեկանների դպրոցա-պարտեզային կյանքը… Շաբաթներ առաջ Տաթևն ինձ խնդրեց՝ գրավոր ու բանավոր, ազատել աշխատանքից… ես չհամաձայնեցի. այ, այդ օրը արդեն ես Տաթևին վերանշանակեցի Դպրոց-պարտեզի ղեկավար:
Դուք մեծ, հասուն մարդիկ եք: Կարևորը հիմա ձեր կարծիքն է: Վահե Մուսայելյան, քո՛ կարծիքը: Հավանո՞ւմ եք ձեր ղեկավարին, այնպիսի՞ն է, ինչպիսին կուզեիք, փոխո՞ւմ եք նրան, օգնո՞ւմ` միասին ձեր ուզած դպրոց-պարտեզը ստեղծելու: Արմինեն՝ Դավթի մայրիկը, շատ է հավանում Տաթևին. լավ, հավատարիմ ընկերներ են: Ահա ինչու, Արմինեն ուզեց Տաթևի կողքին լինել, օգնել Տաթևին, որ Դպրոց-պարտեզում իր հոգսերը թեթև, իր սրտով լինեն… Երկա՜ր պատմեցի, շնորհակալ եմ, Վահե, դո՛ւ առիթը ինձ տվեցիր:
Տիար Բլեյան, ինչո՞ւ եք այս դպրոցը բացել: Այս դպրոցը, հետո էլի դպրոցներ, ես բացել եմ իմ երեխաների, իմ երեխաների երեխաների, քո եղբայր Վլադի, որ կարծես Արաքսյա Հովհաննիսյանի դաարանից է, քո համար… Լավ պարտեզը, լավ դպրոցը, պիտի շատ լինեն, այնքան, որ ոչ մի երեխա զուրկ չմնա… Քանի ես տնօրեն եմ, ամեն երեխա, ընտանիք, ով ազատ-գիտակից կընտրի մեր դպրոցը՝ բարով գա… Ահա ինչու, մեր դպրոցը դպրոց է դպրոցի մեջ, ընդարձակվող…
Տիար Բլեյան, ինչո՞ւ եք մեզ սիրում: Վահե ջան, ինձ հետաքրքիր է ձեզ հետ: Մեծերի աշխարհից, կենցաղից, միօրինակությունից շուտ հոգնում եմ… Դուք գարնան երկնքի պես եք, անմիջական, փոփոխվող: Ինձ գոհացնում է ձեր` աշխարհի կառուցմանը մասնակցելը, ձեր կյանքի խնդիրները դպրոցում-պարտեզում լուծելը… Ես միշտ այլ աշխատանքի հնարավորություն եմ ունեցել, հիմա էլ երևի ունեմ: Ես ամեն օր հավեսով եմ գալիս Բանգլադեշ ու անմոռաց տրվում ձեր բերած բազո՜ւմ-բազո՜ւմ հոգսերին…
Տիար Բլեյան, ինչո՞ւ է մեր դպրոցում պահարաններ կան: Անհատական պահարաննե՞րը նկատի ունես: Ամեն սովորող ունի կրթահամալիրում իր պաշտպանված անկյունը անձնական իրերի համար, որ ձեռքերը ու մտքերը ազատ լինեն, որ նոթբուքը-թվային միջոցը չխանգարեն արագ մարզանքով-լողով զբաղվելու, խաղալու…
Խիտ օրեր են: Ինչպես է յուրաքանչյուր սեբաստացի տեղավորվելու, տոնի ընթացքում լիարժեք արտահայտվելու և մյուսներին ուշադիր հետևելու: Բոլոր դեպքերում նախաձեռնությունների մեկնարկ է: Ամբողջ նոյեմբերը, դեկտեմբերը լավ ժամանակ են մեր մեկ տարվա գործունեությունը ի մի բերելու, նոր նախաձեռնություններով 2015-ը նոր տարի դարձնելու: