Հասմիկ Թադևոսյան.- Բարև Ձեզ, պարոն Բլեյան, մենք հիացած ենք Ձեր կրթական համալիրով և կարծում ենք, որ շատ ճիշտ ուղի ենք ընտրել` մեր փոքրիկին Ձեր կրթահամալիր բերելով:
Մենք սիրիահայեր ենք, ու մեզ շատ հաճելի է էդպես հայ ու հայեցի կրթելու ու դաստիարակելու համար, որի կարիքը ունի մեր երկիրը: ՆԱխապես շնորհակալություն:
— Սիրելի Հասմիկ, Հին Հալեպը, Քեսապը, դրանից առաջ էլ Արցախի Գետաշենը մեր ինքնության բեկորներ են, որոնց ողբերգությունը ես որ շարունակում եմ ծանր տանել։ Ուրախ եմ Ձեր գնահատականի համար։ Եթե կարողացել-կարողանում ենք կրթահամալիրով օգտակար լինել մեր սիրիահայ ազգակիցներին, ինչ-որ չափով սփոփված կլինենք։ Շնորհակալ ենք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երևան քաղաքի քաղաքապետ պարոն Տ. Մարգարյան

Հարգելի պարոն Մարգարյան Հարավարևմտյան զանգվածի Առնո Բաբաջանյան պողոտայի վերգետնյան, որը կառուցվել է Հարավարևմտյան զանգվածի Բ-1 և Բ-4 թաղամասերի միջև, տարատարիք, բազմաքանակ մարդկանց շուրջօրյա անվտանգ  անցումն ապահովելու համար, իր նպատակին սկսել

Կրթահամալիրի շրջանավարտը գրում է

Բարև Ձեզ, իմ սիրելի ՏԻԱՐ ԲԼԵՅԱՆ, երանի շատ լիներ Ձեզնից մեր Հանրապետությունում, շնորհակալություն Ձեզ ինձ կրթելու համար, ես հպարտ եմ, որ սովորել եմ կրթահամալիրում, հպարտ եմ, որ իմ գլխավոր դաստիարակը

Պահապան շունն էլ՝ Նազելի Տեր-Պետրոսյանից

Հարգելի տիար Բլեյան, Ձեզ գրում է Նազելի Տեր-Պետրոսյանի մայրիկը։ Մենք գործարանում ունենք գերմանական ցեղական շներ, որոնք օգնում են մեր աշխատակիցներին պահպանելու տարածքը գիշերային ժամերին։ Հաշվի առնելով դպրոցի տարածքի մեծությունը՝ ուզում ենք