Facebook-ը ուշադիր է, չի վրիպում․ Մարիամ Բլեյանի և ևս 10 ընկերների ծննդյան օրն է, այդ թվում՝ սենսեյ Հայկուհու՝ ում հետ մենք երկուշաբթի «Գետը քաղաքում» նախագծով կարևոր հանդիպում ունենք։ mskh-եթերում Հայկուհու նախաձեռնությամբ Հայկազ Մարգարյանի և Հյուսիսային դպրոցի հինգերորդ դասարանցիների հայրենագիտության պարապմունքն է Հրազդանի կիրճում, որ Դավթի հետ նայում ենք որպես իսկական տեսադաս։ Այսպիսին է մեր սենսեյը՝ որպես  նվեր բոլորիս։
Աո՜ւ․․․ Մարիամ՝ անխոնջ-գործունյա-նպատակասլաց սեբաստացի Բլեյան քույրիկ, ո՞ւր ես․․․հանդիպի։

Ֆրանսիան նոր նախագահ ունի-ընտրեց բոլորիս աչքի առաջ․ տպավորիչ, ցուցադրական․․․ և նոր առաջին տիկին ունեցավ հանրապետությունը․․․ Ինչպե՞ս է հագնվում նախագահի դասախոսը եղած, 24 տարով ամուսնուց մեծ տիկինը տիկնանց․․․ Ահա, իմ կիրակին ես սկսում եմ ինտերնետում այսպիսի․․․ հիացումով։ Հետաքրքիր է։

Հետո, ավելի ուշ, Դավիթ Բլեյանի հետ ուշադիր դիտում ենք հնագետների ցուցադրած հանելուկային մումիաներ Ատակամա պերուական անապատից տեսանյութը․․․ Ու Դավիթը հայտնվում է ցնցուղի տակ․ այսպիսի սովորական կիրակի։ Ընտրել կհասցնենք․ ես-Արմինեն բարեխիղճ ընտրող ենք եղել-մնում։

Դավթի ճարտարապետական լուսանկարները` Արմինե Աբրահամյանի:

— Պա՜պ, մայաների նախնիները որտե՞ղ են․․․
— Պա՜պ, բուդայականության հետևորդներն ովքե՞ր են․․․
Այսպիսի՜ սովորական դարձած անցումներ է  խոսքի մեջ անում Դավիթ Բլեյանը․․․ Ո՜նց եմ ծիծաղում․․․ Շփոթված տիար․․․ Ի՞նչ անեմ. թերթում եմ պարբերաբար էկրանի վրա Դավթի գրադարանային ցանկը՝ տեսանյութերի-դասերի-անիմացիաների․․․ հայերեն, լավ է, շատանում են․․․ ռուսերեն, անգլերեն նյութերը։ Այսքա՜նը նայել կլինի՞, որ նայեմ, ի՜նչ․․․ Չէ՛, միայն սովորող-սովորեցնող նախագիծն է փրկությունը․․․ Ինչ այսօր չգիտի՝ վաղը  կիմանա, ես էլ կիմանամ, պատմության-անցած գնացածի-մոռացածի-չիմացածի նկատմամբ երբեք այսքան հետաքրքրասեր չեմ եղել։ Անշտապ-հետաքրքրասեր-ուրախ սովորող եմ․․․ Ավելի դժվար է ինտելեկտուալ խաղերի-մրցույթների, հարց ու պատասխանով ուսուցողական տեսանյութերի դեպքում․․․ Ո՜նց է սպասում-խաղում մեր գիտակը՝ օր-օրի մեծացող․․․ Ո՜նց է պատասխանում հարցերին․․․ զուգահեռ․․․ «Գիտեմ, էդ էլ գիտեմ, ասացի՝ գիտեմ․․․»։ Ինտերակտիվ  են Դավթի բոլոր դիտումները․․․ հետն էլ էկրանից կարդում է․․․

Մի բան անվրեպ-անհոգնել եմ անում․ հետաքրքրության խթանումը, իմացության սահմանների ջնջումը․․․ Տիգրանյան Աշոտ, ո՞ւր ես․․․ քեզ «գլուխ դմփող» ենք բերել․․․ Հերիք եղավ, քանի՜ Բլեյանի կյանք կերար քո այլընտրանքով։  Շնորհակալ ենք, իհարկե։

Դավիթը որոշել է մասնակցել Հ1-ով «Ինչուների մոլորակ» խաղին։ Իր որոշումն է․ կմասնակցի։

Սեբաստացիների մայիսյան դիմանկարները` Նունե Խաչիօղլյանի:

Ինձ զբաղեցնողը մտքերում-քննարկումներում, կրթահամալիրային հարթակների  հրապարակային հրահրումներում 2017-ի շրջանավարտներն են․․․ Ո՛չ քննությունները, իհարկե, ո՛չ էլ «Վերջին զանգ» կոչվածը՝ իր «Ցնծություն-տոնախմբություն Մարմարյա սրահում» հեղինակային այլընտրանքով։ Ո՛չ․ մայիսի 15-26-ի շրջանավարտի երևանյան ճամբարը՝  «Ցտեսություն» ուսումնական նախագծով․․․ Քանի՞սը կգան հե՛նց շրջանավարտներից, ինչպե՞ս կմասնակցեն՝ գերակտիվ-ակտիվ-պասիվ, յուրաքանչյուրի ընտրությունն է․ այս անգամ կհարգվի առանց բացառության, կամային-վարչական լուծում չի լինի․․․ Մայիսի 26-ի՝ ժամը 11-ի «Ցնծություն» տոնախմբությունը կրթահամալիրային է, բաց-թափանցիկ․ անարգել դրան կմասնակցի յուրաքանչյուր նախկին-ներկա շրջանավարտ, ներկա 5-11-րդ դասարանցի․․․ Շրջանավարտի ուսումնական ճամբարը այլ՝ հեղինակային-ուսումնական-ամբողջապես անհատական-խմբային-նախագծային բովանդակություն ունի․ տասնյակ նախագծերից ընդամենը մեկն է «Ցնծություն» տոնախմբության պատրաստությունը, իրենց մասնակցության ձևի-չափի որոշումը․․․ Եվ այդ տոնախմբությունը կրթահամալիրային է, բոլորինս, յուրաքանչյուր սեբաստացունը։ Հետևե՛ք շրջանավարտի ճամբարի գործունեությանը․․․

Իմ կիրակնօրյա գրի այս բաժինը վերաբերում է կրթահամալիրի Ավագ դպրոցի 2017-ի շրջանավարտներին․․․ մեր քոլեջի շրջանավարտների ճանապարհումը այլ՝ հունիսյան կազմակերպում ունի, հունիսը՝ այլ ծավալ-չափումներ-հեռահարություն, այլ գրերի բովանդակություն է։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
# 1038

Explore More

Ինչի՞ց են սկսվում հայրենիքն ու հեղափոխությունը…

Խորհրդային շրջանում տարածված երգ կար՝ ինչից է սկսվում հայրենիքը․․․ Կօգնի՞ իմ Google ընկերը 30 տարի այն կողմ վերադառնալ։ Լսե՛նք միասին: Ես Հայաստանում հայտնի ճամփորդ եմ և հիմա առիթը բաց չեմ թողնում.

Կա օր՝ որպես մեր ազնվական, արարչական ծագման վկայագիր

Մեր պաշտելի հայրը, մեծ եղբայրս նրան «նախագահ» էր դիմում, նոր Բլեենց թագավոր Շամխալբեկը ծննդյան օր չի ունեցել, մեր ընտանիքում չի նշվել… Ինչպես իմ խորոտիկ-անանեծք-օրհնաշատ Ազիզ տատը, ինչպես ինձ հանդիպած ամենակամային-ուժեղ

Քաղաքացիությունը կորցնելու ճանապարհի՞ն

Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում… Այս նյութն էի կարդում ուշ երեկոյան, երբ ինձ զանգեց զինծառայող, 2013-ի կրթահամալիրի շրջանավարտ մեր Վիտալի Գրիգորյանը… Մոբիլ կապը, ա՜յ, հենց սրա