Դե, խոսե՛ք, բան հասկանանք… Շաբաթ օրով, լույսը բացվելուն պես թաքնված տեսախցիկով-ձայնագրիչով անցնում եմ երևանյան բոլոր բակերի հավաքատեղիներով-տաղավարներով, նստած նարդու-թղթախաղի շուրջ, պարզապես խմբված մարդկանց տեղերով։ Այսպես՝ ամբողջ օրը։ Ինչի՞ մասին են խոսում. սա է խնդիրը։ Վաղը Երևան քաղաքի ավագանու (քաղաքապետի) ընտրություններ են, քվեարկության օր, այսօր՝ լռության, ասել է թե՝ քեզ չեն խանգարում… Ինչի՞ մասին ենք խոսում… Հետո ես նույն տեսախցիկով-ձայնագրիչով անցնում եմ բնակարան առ բնակարան… Ի՞նչ է փոխվել երևանցու մեջ, ի՞նչ է կատարվում… հիմա։ Քաղաքականությունից-ընտրությունից չենք խոսում. ինչո՞ւ՝ ամաչո՞ւմ ենք, ինչի՞ց։Վախենո՞ւմ ենք. ումի՞ց… Չե՞նք ուզում վտանգել. ի՞նչը… Լռության օրն այս ամոթի-անհարմարության-պայմանավորվածության իրավո՞ւնք է։ Է՜, կանցնի, կգա՛ սովորական առօրյայով երկուշաբթին։
Վազք-հեծանիվ-վազք: Արևմտյան և Արևելյան դպրոցի 5-րդ
դասարանի սովորողներ: Լուսանկարները Սոնա Փափազյանի:
Աչքով տեսնենք, ականջով լսենք։ Ես այդպես եմ անում. մինչև չեմ բացում հիմա Արմինեի նոթբուքը, չեմ մտնում mskh.am աշխարհը, իմ գրելը չի գալիս։ Սա մանկավարժություն է, տեսեք՝ փաթեթով հղում անեմ։ Փորձե՞լ եք, փորձեք, ինչպես ես, մայիսի 13-ի լռության օրով mskh.am-ի առաջին էջի նյութերը առանց ընտրության, հերթով կարդալ-լսել-նայել՝ «Դպիրի»՝ հավաքից հավաք թողարկումից, ասենք, Կարինե Մամիկոնյանի «Դասավանդողի ինքնակրթությունը՝ սովորողի ոգևորության աղբյուր» հոդվածից մինչև իմ երեկվա գիրը։ Արանքում, իհարկե, մտածումի-հիացումի դադարներով… Վանուհի Ազատյանը՝ ուջանցի այս աղջնակը, տեսեք՝ գտավ իր դպրոցը՝ կրթահամալիրի ավագը, ինչպես Անի Ավետիսյանը… Այս ի՜նչ տեքստեր են ծնվում, բա վերնագրե՜րը… Բա շրջանավարտի սկավառակի անո՜ւնը… Մտահոգ դեմքեր… մի-մի պատմություն հեղինակային մանկավարժության… Տեսեք՝ ինչ ակումբ «Հարթակ գեղարվեստում» առաջացավ մեր աչքի առաջ… բուժիչ բալասան Քնարիկ Ներսիսյանի համար, ինչպես Նոր գեղարվեստը՝ Գեղարվեստի նախկին յախկ նկուղներում։ Նոր գեղարվեստից լսեք Հասմիկ Մաթևոսյանի, Տաթև Մանվելյանի, Հյուսիսի ու Արևմուտքի 4-5-րդ դասարանցիների «Կոմիտասի լույսը ընդհատակից»… նախագիծ եմ ասել՝ Ռիմա Երեմյանի տեսա-մոնտաժով։ Ես հիմա հասկացա, թե ինչու Քնարիկը համառորեն չէր մեկուսանում այս թերապևտիկ-բուժիչ միջավայրից՝ մայիսյան հավաքի կազմակերպած։
Վարպետության դասը ՝ Արեգ Վաթյանի հետ:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:
Իմ աչքին հիմա արտակարգ իրավիճակ է՝ արտակարգ իրավիճակներում պատսպարված երեխաների՝ կրթահամալիրի բոլոր դպրոցների «ապաստարաններից» մի ֆլեշմոբ՝ Կոմիտասի լույսը… Երևանի քաղաքապետը, ԱԻՆ նախարարը, որևէ մեկը պիտի վճարի՞ մեզ համալիրով մեկ այսպիսի մշակութային-կրթական, օրենքով պարտադիր ապաստարանների համար… պաշտպանված երեխայի, երեխայի պաշտպանության համար։
Զանգուն, լուսավորիչ-ուսուցիչ Աբովյանն ու կրթահամալիրի Բանգլադեշում՝ Զանգվի աջ ափին, ստեղծվող մանկավարժությունը, տեսեք, անանջատ են, միասնական-ամբողջական ներառական, որպես երրորդություն… հեծանվաերթով պլեներ Զանգվի կիրճում, ընտանեկան ֆլեշմոբը մայրենիի՝ Աբովյանով, Զանգին ու մեր մանկավարժությունը՝ ստեղծագործական երևակայությունը՝ որպես կարգապահ-ուրախ ուսումնական աշխատանք-կյանք՝ դպրոցում, տանը, Զանգվում…
Հեծանվարշավ Հրազդանի կիրճ:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի և Տաթև Աթոյանի:
Ձեռքի ցավ չէի տեսել. լա՜վ բռնացրեց-մզզացրեց… Մայիսյան հավաքի այս օրերին պետք էր երեք օր անընդհատ շրջայց կատարել կրթահամալիրի մանկավարժության Շերամի ճանապարհով՝ կրթական պարտեզի հյուսիսային, արևմտյան, արևելյան ճառագայթներով… Ցավը մոռանալ էր տալիս տեսածը… Տանը, ուշ, սա հասկանում էի… քնում… ինչպես երեկ, երեկոյան ժամը ութից… Ցավն է հաճախ առաջ մղում. Պարույր Սևակի տողն ակտիվացավ… Այնքան ու այնպե՜ս առաջ մղի, որ մասնակցեմ 3+ նոր հրատարակչության հիմնադիր Արմեն Կարապետյանի նախաձեռնած հանդեսին… Տեսեք՝ ինչպիսի՜… Իսկ ընտանիքների, մեր մանկավարժության նոր-սպասված բարեկամ հրատարակչության հրապարակած «Աշխարհի ամենալավ, ամենահոյակապ, ամենահրաշալի պապիկները» ստեղծագործությունը կարո՞ղ եմ առաջարկել՝ որպես մայիսյան ստեղծագործական հավաքով երաշխավորվող ընթերցանություն. ունեմ Գրական ակումբի ղեկավարի խրախուսող վերաբերմունքը։
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1037