Իմ գիրը հիմա գրվում է արագ, ավելի ու ավելի արագ, մինչև մեկ ժամում… Ստուգում եմ. այս անգամ՝ 50 րոպե։ Հա՛մ ընթերցանությունից է առանձնացված, հա՛մ քիչ եմ կարդում, հա՛մ… դադարներն են քիչ: Կա՞ օրվա գրի որակ ասվածը. ընթերցողը երևի կիմանա։ Իսկ այս մեր օրերում մեր ընթերցողից ինչպե՞ս իմանաս… սեբաստացի-ոչ սեբաստացի,… ես չգիտեմ: Ավելի հեշտ է պարզապես շարունակել գիրը՝ որպես բարեխիղճ մի աշխատանք, սկսել իմ օրը գրով այնպես, կարծես գնում ես գործի…

Ինձանից կախվածն արեցի, որ ուսուցիչների խումբը Նառա Նիկողոսյանի առաջնորդությամբ-նախաձեռնությամբ, միջին և ավագ դպրոցի սովորողների խումբը Բուշ Լուսինեի, ՋուլիՎարդի խանդավառությամբ, մայիսյան տոնական օրերին Արցախում, արցախցիների հետ լինեն: Ինձ համար եղել և մնում է սկզբունքային, որ սեբաստացիները հյուրընկալվեն արցախցիների, այս անգամ՝ Ստեփանակերտի իրենց հասակակիցների ընտանիքներում, հաստատեն անհատական-ընտանեկան երկարատև կապեր. այո, սա ուսումնական նախագծի սկզբունքային հատկանիշն է, որի բացակայությունն այլ՝ ոչ ուսումնական-զբոսաշրջային է դարձնում ճամփորդությունը:

Արևելյան դպրոց-պարտեզի գարնանային առօրյան…
Լուսանկարները` Հասմիկ Թոփչյանի:

Ուրախ եմ Շուշիի նորաստեղծ տեխնոլոգիական համալսարանի հետ սրանով կրթահամալիրի գործընկերության լրջացման-խորացման համար: Ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի հետ ինձ կապում է Արցախյան շարժումը, մենք ընկերներ ենք. մեր հեղինակած մանկավարժության իր իմացումը-դրա նկատմամբ հարգանքը նպաստավոր է երկու կարող անձերի ներդրումների համար: Կարևոր է, որ Արցախի կրթության և գիտության նախարարությունը շարունակում է ուշադիր լինել, որ Արցախի հետ մեր հանրակրթական կամուրջները բանուկ  մնան։

Շուշիում մենք ունենք ընդհատված նախագիծ, «Ավերակները շշնջում են» օրինակ, ու 2017-ի այցելություններով, մեր իրական-շարունակական-խորացող գործընկերությամբ այս նախագծերը հունիսյան-ամառային շրջանում կենդանացնող խթաններ են ստանում: Բարի ընթացք: Իսկ Արցախի՝ Ստեփանակերտի  9-րդ դասարանցիների հետաքրքրվածությունը «Գետը քաղաքում» նախագծով, մեր Ագարակ-գյուղացիական  տնտեսությամբ, նորաթուխ-բնապահպանների վերջին այցելության տպավորությունները-դեմքերը, տեսեք, թարմ են… Ինչո՞ւ չօգնենք, որ Ստեփանակերտի մի դպրոցում, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մասնագիտական աջակցությամբ, նման ուսումնական կենտրոն ստեղծվի:

Բանավոր մաթեմատիկա առաջին դասարանում
Լուսանկարները` Հռիփսիմե Առաքելյանի

Մայիսյան հավաքն իր, պայմանական բաժանենք, կրթահամալիրային և նախարարության հատվածներով՝ որպես հեղինակային մանկավարժություն ծրագրի արդյունքների հանրայնացման-գնահատման հարթակներ, պատշաճ ներկայացված է և՛ պատվիրատու նախարարությանը, և՛ պատվիրատու բաց հասարակությանը: Թվով 12-րդ այսպիսի հավաքը, որ  ինքնին եզակի է մանկավարժության մեջ իր ամբողջական ներառականությամբ – բացությամբ, այս տարի և բացօթյա է, որպես մայիսյան գրավիչ-ակտիվ շրջայց, ուսումնական ճամփորդություն: Նոր է և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի նախաձեռնությամբ հավաքի ամփոփումը նախարարությունում. մեր մանկավարժության պատվիրատուն սրանով Երրորդ հանրապետության պատմության մեծ թվով ուսուցիչ հետազոտողների ստեղծած հավաքական բրենդը՝ հեղինակային մանկավարժությունը, իր առանձին արդյունքներով-մասնաճյուղերով Երևանում-հանրապետությունում տարածելու կարևոր նշան է տալիս: Շնորհակալ ենք, մենք պատրաստ ենք այս վճռական-տրամաբանական շրջանում մեր խաչը պատվով-պատշաճ տանելու: Կարևոր է, որ մեր մանկավարժության նախակրթարանային, նախնական ուսուցման փուլը պատվիրատուի բնակավայրին ավելի մոտ դարձնելու, կրթահամալիրի Բանգլադեշում իր կենսունակությունը-պահանջարկը տարիներ շոշափելի հաստատած դպրոց-պարտեզը մայրաքաղաքի արվաձաններում հայտնվելու մեկնարկ դարձնի մեր հավաքը: Հավաքի ծրագրով հունիսի 18-ին մեր Հարավային դպրոց-պարտեզը՝ որպես սրա հաջողված պիլոտային ծրագիր, կներկայացվի, ու կարևոր է բոլոր նախաձեռնող խմբերի-անհատների շահագրգիռ մասնակցությունը:

Կերպարվեստ-դիզայնի ընտրությամբ գործունեության խմբի աշխատանքները…
Լուսանկարները` Հասմիկ Թոփչյանի

mskh.am-ն այս օրերին իր ողջ զորությամբ առցանց պիտի բավարարի հասարակության՝ իր ընտրությամբ մեդիայում կարդացող-դիտող-քննարկողի՝ մեր մանկավարժությամբ հետաքրքրվածի պահանջը: Օրերն են այդպիսի, բոլոր կարգի սեբաստացիներ, ես՝ մի ձեռքով-ոտքով ու առանց հեծանվի, մեծ թվով սեբաստցի ծնողներ, սովորողներ, ընտանիքներ՝ ընտանիքով-դպրոցով հայրենագիտական ճամփորդությունների մեջ, իրենց գյուղացիական-այգեգործական տնտեսություններում, անմահանա, սեղանին՝ մայիսյան 12–րդ հավաքի ուղեցույցը, կոնկրետ-նախաձեռնող անցնենք հավաքի պատրաստության – հաջողության համար այս վճռական շրջանը… mskh.am-ի գլխավոր խմբագիրը, մեդիագրադարանի ղեկավարը, մանկավարժության կենտրոնն ու դպրոցական կայքերի, անհատական-խմբային բլոգների խմբագիր սեբաստացիները չեն կարող այս օրերին պարտիզպանի բարեխղճությամբ-կոնկրետությամբ կարգի չբերել  իրենց ուսումնական վիրտուալ տարածքները, այնպես որ ամենուր սեբաստացիական աշխարհում մայիս-գարուն լինի… Իմացումի-առաջադիմության իսկական տոն…

Ա՜խ, գարուն է, գարուն է,
Ջա՜ն, գարուն է գարուն է…

Ինչպես մեր սիրված այս երգում:

Եվ իմ սրտով է, որ  «Գետը քաղաքում» նախագծով ճամփորդությունների ձայները չեն լռում, չեն լռելու Հրազդանի՝ մայրաքաղաքի ու այլ քաղաքների հուներով մեկ։ Այս մասին իմ կարևոր խոսքը կշարունակեմ իմ վաղվա գրում…

#1029

Explore More

Անպայման պայման, որպես օրվա գիր…

Երբ ուղիղ ժամը 5-ին առտու բացում եմ մեծ նոթբուքը Արմինեի-Դավթի (Դավիթն իր ուսումնական նոթբուքի էկրանը կոտրել է), հանկարծ հնչում է Մոցարտի՝ երեխաների քնի համար ընտրված երաժշտությունից… Իրիկունը 10-ին մոտ մորաքրոջ տանը գիշերումով երանություն-առանձնացումից

Քոմենթը՝ խմբագիր ուսուցչի գործիք

Կարդալու խնդիրը միշտ կա, տեքստը հրաման լինի, այլ իրավական ակտ… թե, անգամ, մարդու հետ կնքվող աշխատանքային պայմանագիրը, էլ չեմ խոսում՝ սովորողի ուսումնառության պայմանագրի, ուսումնական պլանի, դասընթացի ծրագրի, «Դպիր»-ի հրապարակման թե կրթահամալիրի

Պիտի տեսնելուդ ունակությունը կերտես, որ տեսնես այն, ինչ չեն տեսնում ուրիշները…

Լուսանկարը` Արմինե Աբրահամյանի: Ո՞վ է եղել Երևանի վարչական տարածքում գտնվող աղի հանքում, ոչ թե քաղաքի` այդ անունով հայտնի մասում, այլ բուն աղի հանքում… Աղի հանքեր կան աշխարհով մեկ, որոնցից շատերը