Հիմա, երբ Զանգին այնպես է խուժել իմ կյանք-աշխատանք-ընտանիք-ինտիմ, տնօրինում է իմ ժամանակը, երկուշաբթիից ուրբաթ-շաբաթ… այսօր նաև՝ կիրակի, իմ մտքերը Զանգիի հետ են, նրա ջրերի, ավազանի, նրա բնակիչների, ես ինձ բռնացրի, որ վաղուց Թումանյան Հովհաննեսի՝ Ամենայն Հայոց-ի մասին նոր խոսք չեմ ասել, որքան էլ որ իմ մտածումներում Աբովյան-Թումանյանն անանջատ են։

Հիմա, կիրակիով, երբ Դավիթը երեկվա իր քայլարշավից հետո, ի՜նչ ճամփորդ է, հետաձգված ուսումնա-հանրամատչելի գիտատեխնիկական հերթական ֆիլմն է նայում՝ քիմիական լաբորատորիայում է, տրված է քիմմաքրմանը, բնապահպանական մաքրությանը բնագիտության միջոցներով (պատահակա՞ն է, Զանգիի հետ կապ չունի՞), իմ ճամփորդ ընկերները՝ Մելինեն, Արմինեն դեռ երկա՜ր կքնեն, ես սկսեցի խոսել Թումանյանի մասին, իմ օրվա գրի վերնագրով… Ծիտիկ Ճնճղուկյանի ամենահասանելի ստեղծագործությունը, «Մեր ուխտը», «Հոգեհանգիստ»-ը, «Հանգցրեք հրդեհը», «Մոտիկ հարևանը և հեռու բարեկամը» հոդվածները, «Հասկեր»-ի ընթերցողներին դիմումը, «Հայ օգնության կոմիտեի կոչը»․․․ սրանց բոլորին Ամենայն Հայոց-ի տարբեր դրվագներում-շրջաններում անդրադառնում եմ, դարձնում վերնագրեր, ժողովածուների առաջաբաններ․․․ Սրանք բոլորը բաց նամակներ են ամենքիս։ Այդպիսի մի նամակ մտմտում եմ Զանգիի մասին։

Ես ասում եմ՝ ի՜նչ լավ է, որ շաբաթից-շաբաթ ապրիլի 1-8-ը, ապրիլի մեկնարկը Զանգվով եղավ․․․ Մեր ավտոբուսում երեկ ազատ տեղ չմնաց, ու Զանգվի հունով-Արարատյան դաշտով-ավազանի գյուղերով մեր քայլքը երևանամերձ հայրենիի՝ այս անգամ Արաքսի ուղղությամբ հայտնաբերումը-հիացումը, որ Յուրա Գանջալյանի պատումով սկսվեց․․․ Մանկավարժական գրականություն-հրապարակախոսություն կդառնան այնպիսի ծավալով-բազմաձև, վստահ եմ, իմ նամակ-ակնարկները, կրակված սրտիցս թռած կոչերը, ախ-երը, սերերը կմոռացվեն։ Պատմեք-լուսանկարեք-երգեք ձերը դարձող Զանգին ու տարատարիք ձեր սաներով-սիրուն, աշխույժ երեխաներով ապրող, կենդանի, մաքրվող դարձրեք Զանգին։

Քնարիկ Ներսիսյանի համակարգմամբ «Օրը Աբովյանի հետ» ուսումնական նախագիծը փոքր քայլերով, շրջագայություն-ուսումնասիրություններով պիտի ծավալ առնի ու իրական դառնա օրացույցով որոշված ապրիլի 29-ին։ Զանգիի հունով-ավազանով, անհայտությունից առաջացումով ու դեպի անմահություն թափառումով մենք ենք՝ մեր անցյալով, ներկայով ու ապագայով։ Ապրիլին սկսած «Ճանաչենք, որ փոխենք» բնապահպանական-հայրենագիտական-ուսումնական նախագծերն ինչպե՞ս կարող են շրջանցել Զանգին։ Ես, օրինակ, պատրաստվում եմ ուխտագնացության․ 141 կմ ճանապարհը կանցնեմ ոտքով, ծայրից-ծայր, որպես Զանգիի ուխտավոր, Աբովյանի խոնարհ հետևորդ, նրա գործի շարունակող․․․

Կիմացվի, հետևե՛ք իմ գրին։ Իմ մտածումների մեջ առաջիկա խաղողի մշակույթն է․․․ նորից։ Արարատյան դաշտի մոտակա-հեռական առանց նրան վերածնող խաղողի՞․․․ Ուխտի ճամփի ընդարձակումը՝ առանց խաղողի նոր մշակույթի՞․ ինչպե՞ս, ինչո՞ւ։ Որտեղից-որտեղ Թումանյանն այցելեց՝ իր «Ուխտի հայրենիք» շարքով (պայմանական անունով՝ իհարկե, իմ դրածն է, Դավիթը կասեր՝ մականունը)։ Ինչո՞ւ չկարդամ ձեզ համար։ Ես կարդամ ու դուք լսեք։ Ես ուզում եմ, որ Զանգին ապրի։

Ընթերցարան

Ճամփորդությունը Զանգիով մեզ այնքա՜ն այդպիսի պահեր դեռ կպարգևի։

Explore More

Ճորտատիրության իրավունքի հաղթահարումը՝ օրվա խնդիր

Իզմիրի հայերը 95 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ Իզմիրի Սուրբ Հովհաննես տաճարում Սուրբ Աստվածածնի պատարագին են մասնակցելու  2017-ի օգոստոսի 14-ին … Կապ տեսնում եք Իզմիրի միջազգային ճամբարին կրթահամալիրի պատանիների 6

Իշամեղվի կծած ձեր տիարի պես կաս-կարմիր… տեսած բան է…

Իմ բլոգապատման օրագրի՝ մինչ այս 1451-րը յուրաքանչուրի վերնագիրը ես եմ ընտրել-որոշել-գրել, ինչպես իմ տեքստի ամեն մի տող: Այդպես չէ իմ այլ հրապարակումների, տեսաելույթների, հարցազրույցների դեպքում. վերնագրի որոշումը տվյալ ԶԼՄ-ի, լրագրողի,

Ուրի՞շ քաղաք. քաղաքի ներսո՞ւմ

Այսպես, այսօր կորչող քաղաք… Այն քաղաքը, որտեղ ես ապրում եմ, որ իմն է միայն, ու կթողնի մեզ մեկ-մեկ… Թակոցով բացվող քաղաքը, Օղակաձևի ու Զանգվի կիրճի միջև պարփակված մի բնական սահմանով, հասարակությանը