Սուսան Մարկոսյանի գումարած, երեք անգամ երեք (Դավիթ Բլեյանը կշարունակեր՝ երեք անգամ երեք, երեսուերեք, երեք հարյուր երեսուներեք, …. երեք ծիծիլիոն երեք…) դարձրած «լեցուր»-ը անցած շաբաթում այնքա՜ն լեցուն եղավ, որ ինձ մահճից անգամ Դավիթ Բլեյանի վերսկսված հազն անկարող եղավ ազատել։ Մեռելը ո՞նց է լինում. այսպես ուրբաթ-շաբաթ գիշերով, Թումանյան 40-ում «Բարդ» ակումբի սիրելի մարդկանց կազմակերպած անսովոր, ինձ, Գրիգոր Խաչատրյանի, Հերմինե Անտոնյանի, Էդմոն Փաշինյանի և մայրաքաղաքի մի շրջանի-հանրույթի համար հայտնի երգիչ-երաժիշտների, հեղինակ-հեղինակությունների հավաքը՝ բոլորը մի երեկոյի մեջ, 6100 հայտնի գինու ընկերակցությամբ, վերջին ազդակն էր ապրիլի 10-ի երկուշաբթիից սկսած, ուրբաթ-ապրիլի 14-ով ավարտված թավալգլոր-շարունակական իրադարձությունների հորձանուտի մեջ… Ինչպես «Վերքի» հայտնի հավելված «Զանգի»-ի մեջ Աբովյանի գրածը…
….հրո՛վ, սրո՛վ, բոցո՛վ, բրո՛վ, փռնչալով, մռնչալով, խռնչալով, քարի, քարափի գլուխ վե՛ր հատելով, իր փորը խցկելով, վեմ, ապառաժ իրար ծեծելով, կայծակին տալով, ճչալով, ճռնչալով, թնդալով, դղրդալով, – ցած ափները, սասանահար գետինը պոկելով, պռճոկելով, քրքրելով, քրքրվելով, կենդանի, անկենդան, իսան, հայվան գետնին զարկելով, բամբաչելով, խլացնելով, քառացնելով, սրսրթացնելով, վրվրթացնելով՝ վառված, կրակված աչքերը արնով լիքը, յալը ցցած, ատամները ղրճտացնելով, կրճտացնելով, դաշտ ու տափ դրմբացնելով, դրնգացնելով, դմբդմբացնելով, դնգդնգացնելով, ու կայծակի թուրը բերնին
բռնած, վրա պրծած որ չի՛ գալիս ամեհի Զանգին ու Ձորագեղ մտնում…
Պետք էր հազի դեմ փնտրվող օշարակը գտնել՝ գտա, պետք էր դեղի հետ Դավթի նոր մեքենաները հավելել, որպես խաթր առնելու-մեղք քավելու միջոց՝ գումարեցի, ու ոտներս քարշ՝ հասա տուն-մահիճ… փրկություն… մահ…
Արթնացում… Բարի լույս, մարդիկ հարազատ, շաբաթ օր է՝ արդեն ասած գործերով-պայմանավորվածություններով, Հովակիմ Սաղաթելյանի հետ քայլքով Բանգլադեշում, նկարահանումով «Հանրային դիվանագիտության» հայտնի շարքի… Հետևեք ինձ իմ կիրակնօրյա գրում՝ 1010-րդում…
Զանգի-հայրենիի մասի՞ն է հենց Վանո Սիրադեղյանի գրողական-մեթոդական ձևակերպումը՝ մանրամասն սիրելու համար է։ Ի՜նչ լավ է, որ այն այսպես՝ հեղինակային ծրագրով, մեր մանկավարժությամբ պարտադրված, օրացույցով կազմակերպած աշխատանք է դառնում իմ, սեբաստացի ուսուցիչների-սովորողների համար… Քարաշամբում, Արայի-Զանգվի խառնարանում Անահիտ Եղյանի ու իր հայրենագետների հայտնագործած թունելին ավելացրեք մեր հայտնի աշխատանքային խմբի՝ Էմանուել, Մարալ, Քնարիկ, Վահրամ, Մարալ, Տաթև Աթոյան, Զանգի-Երևանում հայտնաբերածը, որով ջուրը Զանգվի ձորից Հաղթանակի կամրջի ներքևից ջրանցքով հասցվում է Մուսալեռ-Վաղարշապատ…
Այսպիսի բազում զարմանքներ Բանգլադեշից ընդամենը հինգ-տասը րոպե ճանապարհի Զանգվի աշխարհում՝ իր իրական զանգվեցիներով… այլընտրա՞նք Չարենցի «Երկիր Նաիրիի» նաիրցիների, թե՞ նոր շարք հերոսների… Էս՝ ջրագործ Արամը Արտենյան, էս՝ հողագործ, նախկին դսեղցի Արամը այգեպան, էս՝ նկարիչ-նվաճող Հարությունը, որ ինձ հիշեցրեց՝ ժամադրավայրը փոխել չի կարելի, հանդիպում ենք Էրգրում. ինքը իր նվաճումն սկսել է Զանգվի ձորի լքյալ ավազանից, էս՝ Զանգվի ձորը Հաղթանակի բարձունքից իր զարմանալի թոռների հետ հսկող պրոֆեսիոնալ պահակ Վարդանը… Զանգվի մարդիկ իրական-կենդանի-զիլ ձայներով են լցնում, ձայնում Խաչատուրին պատահած ու գրականություն մտած մարդկանց։ Նոր գրականություն է առաջանում-կառաջանա, գրվում է, է՜… գրեք, սկսեք գրել մեր Նոր Զանգվի մասին… Հրազդանի ստուգաբանությունը Քնարիկ Ներսիսյանը բերեց… Զանգու-Հրազդան-Իլդարունի…
Կրթահամալիրի լանջաղբյուր-Բանգլադեշ հայրենիքի կրթական Մետաքսի ճանապարհով Զանգվի աշխարհ անցում-հայտնագործումը էսպես պիտի լիներ՝ եղավ։ Մնացածը կրթական միջազգային ծրագիր է, լսեցի՞ք՝ ես «ԱրմենիաTV»-ի եթերում հրապարակեցի Գիորգի Մոմցելիձեի հետ բարձր պայմանավորվածությունը՝ «Գետը քաղաքում» նախագծով համատեղ սկսել-շարունակել մեր Թիֆլիսի Քռի, իրենց Երևանի Զանգվի քաղաքակրթումը։ Մնացածը կյանքն է մեր՝ իր պարտադրած նոր կարողություններով, իր ճշտված անհատական դիրքով, փոխված հայացքով, իր մուտքով Զանգու… Բարի գալուստ, հարազատ մարդիկ, գործընկերներ… կղզի կրթահամալիրի Բանգլադեշի ներառման-հայրենիք-բնակավայրի ամբողջացման կրթական ծրագրի իրագործում՝ իր մշակումով, կազմակերպումով-տարածումով… Բա՜…
Շուշան Բլեյանն իր Վիեննայի բարձունքից ամեն ինչի չէ, որ հետևում է-առանձնացնում… Վահանը՝ իր բլբլոցով, լսե՞լ եք՝ մամա-պապա շարքը, Դավիթ Բլեյանի ելույթը մեր «Սեբաստացի» համերգային դահլիճում՝ Լիլիթ Առաքելյանի լուսաբանմամբ, Սվետա Ճաղարյանի համադրած դասարանական երգչախմբերի ստուգատեսի շրջանակում… Զանգուն զուլալող վտակներից է այս իր նոր ճյուղավորումներով-գահավիժումներով դեպի հունիսի 1՝ Հակաբացիլ Կոմիտասով դեպի ամենասեբաստացիական հունիս՝ Բանգլադեշյան պլեներով, երաժշտական-պարային-թատերական փառատոներով…
– Այսօր մեդիաուրբաթ չկա՞։ Պա՛պ, էդ ո՞նց է, որ ուրբաթ է, ու Մարմարյա սրահի համերգը չի լինելու… Հինգշաբթի-ուրբաթի գործերն ինչի՞ եք խառնել, պա՛պ։ Դու ես թույլ տվե՞լ. ինչի՞…
Հայ-վրացական ուրբաթից հինգշաբթի տեղափոխված տոնախմբության համը մնացել էր Դավթի բերանը։
– Վրացիները դեռ մեր տա՞նն են։ Ի՞նչ անեմ, որ ձեզանից պրծնեմ, որ չխոսեք վրաս… Բոլորդ խոսում եք… Ո՞նց պահեմ ինձ… Վրացերեն եմ սովորելու… Լա՞վ ա…
Սա էլ մեր ընտանեկան-բլեյանական արձագանքը վրացերենի պետական օրվան։
– Դավի՜թ, շուտ արա, ուշանում ենք…
Մոմցելիձեի ու իր Մարիամ-Նիկոլոզի հետ դռան շեմին ենք արդեն, առավոտյան 8.30 է։
– Ալեքսանդրիայի գրադարանում կլինե՞մ, պա՛պ… Հանգի՛ստ թողեք ինձ, չե՞ք տեսնում՝ ինչ գրադարանում եմ… Հազիվ մտել եմ… Եգիպտոսի բոլոր գաղտնիքներն այս գրադարանում կան, պա՛պ, լսի՛…
– Չի լինի՞, պա՜պ, դու վրացիների հետ գնա, ես ու մայրիկը մնանք… Ինձ էս գրադարանում է հետաքրքիր, չեք հասկանո՞ւմ… Կյանքս կերաք, ի՞նչ եք ուզում ինձնից…
– Ինձ հանգիստ թողեք, վա՜յ, կուշտ եմ։- Ու տեսեք՝ առավոտվա սեղանին այդպես էլ չմոտեցավ, կտրուկ անջատեց համակարգիչն ու թափով՝ դեպի դուռը, առաջ ընկավ…